11:38 11.03.2020
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, […]
11:27 11.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային […]
10:49 11.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գիշերօթիկ դպրոցին հարակից այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:59-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում: Հրդեհաշիջման […]
10:37 11.03.2020
Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ 2,95%։ Այս մասին են […]
10:14 11.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի […]
10:02 11.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետեւողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, […]
09:48 11.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ- Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են […]
09:12 11.03.2020
Մարտի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 50 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ 3000 քմ, 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշենի վարչական շրջանում՝ 3000 […]
08:40 11.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորագյուղ թաղ. 166-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 1 շենքը, Խանջյան փ. 33, 35 շենքերը, Հանրապետության փ. 76, 78 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. […]
23:20 10.03.2020
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
22:59 10.03.2020
ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։ Mirror spectator-ի հաղորդմամբ՝ 3 տարի առաջ կազմակերպությունը ստեղծել է հանձնաժողով՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար։ Հիմնադրամի գործունեությունը կապում են նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, […]
22:18 10.03.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]
21:46 10.03.2020
Մարտի 10-ին` ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» […]
21:28 10.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածման առնչությամբ հայտարարություն է տարածել. Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային […]
21:16 10.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 12:44-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի […]
20:51 10.03.2020
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ […]
20:40 10.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության հետաքնննչական և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը […]
20:18 10.03.2020
Վարչապետ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: «Այո»-ի քարոզարշավի ակտիվ փուլը մեկնարկել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից: «Այո»-ի շտաբի անդամների ուղեկցությամբ վարչապետը եղել է մարզի այլ քաղաքներում ևս: Մանրամասները՝ տեսանյութում։
20:10 10.03.2020
Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք […]
20:08 10.03.2020
Այս տարեսկզբին հավկիթի շուկայում գնի էական նվազում արձանագրվեց: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս առիթով ուսումնասիրություն է սկսել պարզելու՝ արդյո՞ք գնանկումը պայմանավորված է գերարտադրությամբ, թե մրցակցային օրենսդրության խախտում է եղել: Այսօր հանձնաժողովը առաջին նիստն է գումարել: Մանրամասները՝ տեսանյութում։
19:59 10.03.2020
Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և […]
19:57 10.03.2020
Տնակների հաշվառման աշխատանքային խումբը Գյումրիում հաշվառել է 2814 տնակ, իսկ թե ինչպես է լուծվելու անօթևանության և տնակներից ազատման խնդիրը, դեռ հստակ չէ։ Աշխատանքային խումբը առաջարկներ է ընդունել, քննարկել դրանք, իսկ որոշումներ չկան։ Անցած տարի աշխատանքային խմբի անդամները համաձայնության էին եկել չբնակեցված տնակներից սկսելու մասին։ Գյումրիում 584 տնակ տասը տարուց ավելի բնակեցված չէ։ Սակայն դրանք ապամոնտաժելու […]
19:50 10.03.2020
Գյումրեցի 15-ամյա պատանի մարզիկի այն մեդալներն ու պատվոգրերն են, որոնք նա նվաճել է 1․5 տարվա ընթացքում։ Ընդամենը այդքան ժամանակ է Գոռը Գյումրիի հրաձգարանի մարզադպրոց հաճախում։ Հայրն է որոշել, Գոռն էլ համաձայնել է հոր ընտրությանը, ասում է՝ չի փոշմանել, հրաձգությունը գրավել է իրեն։ Գոռի առաջին նվաճումները հանրապետական մրցաշարերից են եղել։ Այս արդյունքների հանրագումարում է որոշվել, որ […]
19:40 10.03.2020
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում «Երևանի ջերմաէլեկտրոկենտրոն»-ին առնչվող հարցերից զատ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին մի շարք այլ հարցեր են ուղղվել: Մասնավորապես՝ ավտոմեքենաների գոլդ պետհամարանիշների գնման ու այդ նպատակով 1 մլն 200 հազար դրամ տրամադրելուն: Հանձնաժողովում պահանջ է դրվել՝ պարզել ինչպես է գնումը կատարվել և գումարն օրինական ճանապարհով բյուջե վերադարձնել։ «Գումարային […]
19:29 10.03.2020
Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր՝ 010 59-07-07, 010 54-69-12 և 010 54-69-14 հեռախոսահամարներով։ Ապրիլի 4-ին և 5-ին թեժ գծերը կգործեն շուրջօրյա։ Դիտորդական առաքելությունների անգլիախոս ներկայացուցիչները կարող են զանգահարել 011 56-12-34, 011 52-42-28 հեռախոսահամարներով, իսկ ռուսերենով կգործեն 011 52-03-10, 010 54-00-03 հեռախոսահամարները։ Ցուցակների ճշտգրտման կամ անճշտությունների […]
19:21 10.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և […]
19:17 10.03.2020
Մարտի 10-ին գումարվեց ԱԻ նախարարին առընթեր հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը, որի շուրջ ԱԻ նախարարությունը ներկայացրել է առաջարկներ: Ողջունելով խորհրդի անդամներին, նախարար Ցոլակյանը կարևորեց Եվրամիության և Եվրամիության երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը՝ նշելով, որ վերջիններս ունեն պատկառելի փորձ, գիտական մեծ ներուժ և կարող […]
19:02 10.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
18:59 10.03.2020
Վերջին օրերին համացանցային լրատվամիջոցներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, թե իբրև քաղաքական միջոցառումներից մեկին մարդկանց հավաքագրելու գործում ներգրավված է մի կին, որը ներկայանում է որպես «Շանթի» Անժելա»: Ըստ այդ լուրերի՝ Անժելան քաղաքական հավաքին մասնակցելու համար հավաքագրվող մարդկանց տեղեկացնում է, թե իբր նրանք մասնակցելու են «Շանթ» ՀԸ հաղորդումներից մեկի տեսագրմանը: «Շանթ» հեռուստաընկերությունը երբևէ չի հարել և […]
18:40 10.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ այցելել է Գյումրիում ծեծված երեխային: «Ապաքինման առումով դրական դինամիկա կա: Արդեն խոսում է, հումորն էլ՝ տեղը… Հորաքրոջն է ուզում տեսնել… Այտուցները սկսել են լավանալ: Ձախ կիսագնդի հետ կապված խնդիրն է հիմա անհանգստացնում: Ձախ կողմը թույլ է: Ես […]