TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Զվարթնոց»-ում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց տվյալներով

16:25 11.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար: Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, […]

̰
Կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ

16:23 11.03.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային […]

̰
Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը

16:18 11.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակագրությունը՝ ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների: Վիճակագրությունը ներկայացվել է 11.03.2020թ. դրությամբ: Ըստ այդմ՝ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը 9000 է, ապաքինվածներինը՝ 2959, մահացածներինը՝ 354:

̰
Ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը, չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի. Նիկոլ Փաշինյան

15:52 11.03.2020

Այսօր Սիսիանում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը խոսել է իրեն ուղղված այն քննադատությունների մասին, որ քաղաքացիների հետ աշխատելու մասին խոսակցություններում ագրեսիվ է արձագանքում: «Դա պատճառ ունի ու կապված է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ, այդտեղ մի արտահայտություն կա, մայրը դիմում է որդուն, ասում է` «լավը չես, խեղճ ես, լավը չես»: Իմ ագրեսիվությունը սրա հետ է […]

̰
«Տաշիր»-ը գնել է Հայաստանի խոշորագույն էներգիա արտադրող ընկերությունը

15:40 11.03.2020

Ռուսաստանի ամենամեծ էներգետիկ հոլդինգներից մեկը՝ «ՌուսՀիդրո»-ն, հայտարարել է Հայաստանում ռազմավարական գործարքի ավարտի մասին. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ բաժնետոմսերը գնել է «Տաշիր» ընկերության մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությունը: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի կասկադի ձեռքբերման վերաբերյալ կնքված այս պայմանագրի համաձայն՝ «Տաշիր»-ը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Գնորդն ամբողջապես մարել է ձեռք բերած […]

̰
Այս սխալի համար ուզում եմ Մեխակից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել. Փաշինյան

15:30 11.03.2020

Այսօր «Այո»-ի հանրահավաքի ժամանակ Սիսիան համայնքում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին կուրթանցի Մեխակ Առաքելյանի հետ տեղի ունեցած խոսակցությանը: Նա ասել է. «Այսօր նոր խոսում ենք, ենթադրենք` մարդը գալիս ասում է` հաց չունեմ, հաց տուր ուտելու, ենթադրենք` մի միլիոն տվեցինք, սպառեց, հետո ի՞նչ է լինելու: Էլի մի միլիոն տվեցինք, էլի, էլի, հետո ի՞նչ […]

̰
Հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար «Շենգավիթ» ԲԿ-ում

15:23 11.03.2020

«Շենգավիթ» ԲԿ-ի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար: Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնագետներին աշխարհում առաջատար Zimmer Biomet ընկերության արտադրանքին, սպորտային վնասվածքների, օրթոպեդիայում առաջատար տեխնոլոգիաներին և տվյալ արտադրանքի կիրառման տեխնիկային: Սեմինարն անցկացրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած մասնագետները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ղազախստանում և Ղրղզստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ մշտական կապ պահել

15:22 11.03.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում: «Հարգելի´ հայրենակիցներ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը – առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, – […]

̰
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն. Լենա Նազարյանը` դաժան ծեծից սպանված կնոջ դեպքի մասին

15:10 11.03.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Գյումրիում մասնակցել է սպանված կնոջ հուղարկավորությանը։ «Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը […]

̰
Ոստիկանները կանխել են կողոպուտը

14:59 11.03.2020

Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում: Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կնոջ դրամապանակը: Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն […]

̰
Կինը ոչ միայն բռնարարքի, այլև հասարակության լռության զոհն է. Լենա Նազարյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

14:57 11.03.2020

«Այս կինը ոչ միայն բռնարարքի, այլ նաև հասարակության լռության զոհն է»,- լրագրողների հետ զրույցում Գյումրիում մարտի 5-ին իր տանը ծեծելով մահվան հասցված կնոջ մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նա նկատել է, որ 2017 թվականին ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը գործում է, բայց բավարար մեխանիզմներ չկան։ «Հաջորդ շաբաթ ես հանդիպում եմ ունենալու ՀԿ-ների […]

̰
Նիկոլ Փաշինյանը մոռացավ իր իսկ բանաստեղծության բառերը

14:49 11.03.2020

ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում քարոզարշավի շրջանակներում արտասանել է հանրաքվեի մասին իր նոր բանաստեղծությունը: «Հեղափոխությանը ասում եմ «Այո»» վերնագրով բանաստեղծությունը Փաշինյանը Մեղրիում կարդացել էր, այս անգամ փորձեց անգիր ասել: Բանաստեղծությունը, սակայն, կիսատ մնաց. Փաշինյանը շարունակությունը չհիշեց, ինչն առաջացրեց իր և ներկաների ծիծաղը:  

̰
Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում. դատախազություն

14:38 11.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, […]

̰
Երկու սխալ եմ թույլ տվել․ Փաշինյանն անդրադառնում է կուրթանցի Մեխակ Առաքելյանի հարցին

14:32 11.03.2020

Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադառնում է կուրթանցի Մեխակ Առաքելյանի հարցին։

̰
Գյումրիում այսօր տեղի է ունեցել ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը

14:20 11.03.2020

Գյումրիում այսօր տեղի է ունեցել մարտի 5-ին իր տանը ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասում իրենց տանը ծեծի էին ենթարկվել մայր ու դուստր։ Դրա հետևանքով մայրը մահացել է, իսկ 13 տարեկան աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նույն տնից ծեծի ենթարկվելու կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել կնոջ 28-ամյա […]

̰
Երևանի շինհրապարակներից մեկում տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

13:56 11.03.2020

Մարտի 10-ին` ժամը 11:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

̰
Ի՞նչ գտածոներ են հայտնաբերվել Արտանիշի պեղումների ժամանակ

13:52 11.03.2020

Հնագիտական արշավախումբը նախորդ տարի Արտանիշում պեղել է երկու դամբարան, որոնք թվագրվում են Ք.ծ.ա. 7-6-րդ դարերին: Հայտնաբերվել են մարդաբանական նյութեր, հնագիտական առարկաներ, գտածոների թվում կան նաև երեխաների կմախքներ։ Արտանիշի պեղումների հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքերով` հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք է հայտնաբերվել։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից […]

̰
Արցախի պողոտայի և Արին-Բերդ փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. կա տուժած

13:37 11.03.2020

Մարտի 11-ին՝ ժամը 00:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, կա մեկ տուժած (Միլենա Հ., 2001 թ.), որը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

13:31 11.03.2020

Մարտի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

̰
Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում

13:26 11.03.2020

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին: Գերմանիայից և Հունաստանից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքով այն վերջապես դիտարկվում է ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած քաղաք: «Գարունը ֆանտաստիկ ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ սաստիկ ձմեռը հեռանում […]

̰
«Հակաիրավական». «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներկայացուցիչները` հանրաքվեի մասին

13:20 11.03.2020

«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել: Նրանք ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական: Շարժման քաղխորհրդի անդամները լրագրողներին ներկայացրել են իրենց տեսակետները, թե ինչու պետք է մերժել հանրաքվեն և, ըստ իրենց, ո՞ւր են տանում հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ո՞ր ընտանիքները կարող են դառնալ խնամատար

13:10 11.03.2020

Ի՞նչ ռիսկեր կան խնամատարության գործընթացում և որքանո՞վ է հասարակությունն այսօր պատրաստ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված երեխաներին։ Այս խնդիրների վերլուծությունը հրատապ ու այժմեական է դարձել խնամքի հաստատություններն ու մանկատները փակելու հետևանքով: Աշխարհում գործում է խնամատարության 12 մոդել։ Հայաստանում տեղայնացվել ու կիրառվում է միայն 4-ը։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիում, որին մասնակցել են […]

̰
Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրինակելիներից է Եվրոպայում. միջազգային զեկույց

13:07 11.03.2020

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում […]

̰
Կորոնավիրուսը հաստատվեց նաև Թուրքիայում․ ի՞նչ վիճակ է հարևան երկրներում

12:52 11.03.2020

Կորոնավիրուսը հասել է նաև Թուրքիա: Այդ երկրի առողջապահության նախարարը պաշտոնապես հաստատել է վարակման առաջին դեպքը, թեև մինչ այդ արդեն իսկ կային տեղեկություններ, այդ երկրում` վարակի տարածման մասին։ Վարակակիրների թիվը մեծացել է նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում:

̰
Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիրը

12:40 11.03.2020

ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում հրապարակել է 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիրը, նշել, որ այն առաջին անգամ է բարձրաձայնում և սպասում է առաջարկությունների: Իսկ «Այո»-ի քարոզարշավն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և համակիր ուժերի ուղեկցությամբ շարունակվում է Սյունիքի մարզում: Գորիս, Տաթև, Սիսիան, Գորայք համայնքներում տեղի կունենան հանրահավաքներ ու հանդիպումներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ընթանում է Սանասարյանի գործով դատը. դատարանը քրգործի գրավոր ապացույցներն է դիտարկում

12:12 11.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր քրեական գործի գրավոր ապացույցներն է դիտարկում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում. Փաշինյան

12:09 11.03.2020

ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը: «Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից և Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով […]

̰
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում

11:50 11.03.2020

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված  քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, […]

̰
Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի. Տիգրան Ավինյան

11:45 11.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի […]

̰
Կրակոց՝ Ալավերդի քաղաքում

11:38 11.03.2020

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմա­բե­կոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնա­կիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, […]

̰
BACK_TO_TOP