TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

17:50 09.03.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ […]

̰
Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

17:44 09.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր […]

̰
ԱԺ քննարկման ժամանակ հարց է հնչել Արծվանիկի պոչամբարի մասին

17:16 09.03.2020

Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է Արծվանիկի պոչամբարի պատճառած խնդիրների մասին՝ հավելելով, որ չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարվող տուգանքներին,  մարդկանց […]

̰
Ի՞նչ նորություն կա Ամուլսարի գործով. ԱԺ-ում հարցրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարին

17:02 09.03.2020

Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի խնդրին, ասել է, որ օրենսդրական փոփոխությունները տանելու են նրան, որ ընկերությունները ապահովագրված չլինեն կաղտոտենք, չնչին տուգանքը կվճարենք, […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է ղեկավար կազմի խորհրդակցություն

16:54 09.03.2020

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են […]

̰
Շատ քաղաքացիներ այցելում են 13-ամյա երեխային, առաջարկում օգնություն. Նիկոլայ Դալլաքյան

16:51 09.03.2020

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել, ջուր ուզել: Այդ մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նաև նշեց, որ երեկվանից աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառության սարքի, չնայած վիճակը շարունակում է մնալ ծանր։ 4 օրվա ինտենսիվ թերապիայի արդյունքում դրական տեղաշարժ […]

̰
Վայոց ձորում կասեցվել է մոտ 750կգ մսի իրացումը

16:45 09.03.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի): Տրվել […]

̰
Կանայք սպանվում են Ձեր լռության պատճառով․ բողոքի երթ Գյումրիում

16:42 09.03.2020

Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Մասնակիցները «Մեղավորը […]

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ

16:39 09.03.2020

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ

16:10 09.03.2020

Բելգիայում շարունակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումները: Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը ներկայացրել է հերթական հանդիպումը: «Հանդիպում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ»,- գրել է նա։

̰
Այս պահին հաշվառված է 1043 բռնարար, որոնցից 121-ը կին է, 3-ը՝ անչափահաս

16:06 09.03.2020

Այս պահի դրությամբ ընտանեկան բռնության փաստով հաշվառման մեջ է 1043 քաղաքացի, որոնցից 121-ը կին է, 3-ը՝ անչափահաս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նա նաև նշեց, որ քաղաքացին հաշվառման մեջ գտնվում է մեկ տարի, սակայն արարքի  կրկնության դեպքում կրկին հաշվառումը գործողության մեջ է դրվում, […]

̰
Սիգի դեպքում նույնպես կունենաք ակնհայտ փոփոխություններ. Էրիկ Գրիգորյան

15:58 09.03.2020

SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվել է, թե ինչու անտառային հատումների հարցում շոշափելի փոփոխություններ ունեցանք, իսկ Սևանի սիգի դեպքում՝ ոչ. սիգի անարգել վաճառքը մինչ օրս շարունակվում է: «Խնդիրները, սիգի հետ կապված, քրոնիկ են: Մի շարք մարդիկ քրեական գործերով են անցնում` տեսուչներ, որոնք տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ, բայց ես խոսեմ ավելի […]

̰
Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Արգենտինայի առաջին տիկնոջը

15:57 09.03.2020

Երեկ` մարտ 8-ին` Կանանց միջազգային օրը, Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունել է մասնավոր այցի շրջանակներում Արգենտինայում գտնվող Աննա Հակոբյանին` Հայաստանի վարչապետի տիկնոջը: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ողջունում է իրենց հասարակություններին նվիրված այս երկու կանանց հանդիպումը: Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում […]

̰
Քննարկվել են Հաղթանակի և Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման աշխատանքները

15:46 09.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը: […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գայի պողոտայում

15:37 09.03.2020

Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես և Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: Միաժամանակ, Թոթովենցի փողոցի […]

̰
Դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել. Armtimes.com

15:22 09.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը բավարարել է  նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք՝ մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր […]

̰
Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը. Նիկոլ Փաշինյան

15:11 09.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Բելգիայում նա հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպումը ՀՀ վարչապետը ներկայացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ նշելով. «Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը»։

̰
Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում և մանկապարտեզներում. ԱԱՏՄ հորդորը

14:51 09.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին ապահովել սանիտարական նորմերի և կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնավորապես․ • սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, […]

̰
Արսինե Խանջյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Նունե Սարգսյանին և Աննա Հակոբյանին

14:50 09.03.2020

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: «Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է աշխարհի շատ երկրներում: Յուրաքանչյուր երկիր ունի այս օրը նշելու իր պատմությունն ու սովորույթները: Հայաստանն այս առումով անսովոր է, քանի որ տոնակատարությունը տևում է ոչ թե մեկ օր, այլ մի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Նիկոլ Փաշինյան

14:46 09.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է մի դրվագ Բրյուսել կատարած այցից: Կից վարչապետը գրել է. «Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»:

̰
Սիրիայի մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

14:34 09.03.2020

Սիրիայի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր,  պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ մարտի 8-ին  Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը: Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ […]

̰
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր կոնտակտային որոշ բառեր է արտաբերել

14:28 09.03.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Հիշեցնեմ, որ […]

̰
Կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը «Հրազդան» ՔԿՀ տարածք

14:00 09.03.2020

Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք:  Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Զննությամբ փաթեթում […]

̰
Դավիթ Բեգինյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել   

13:36 09.03.2020

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն այսօր՝ մարտի 9-ին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

̰
Թող դուրս գան «Ֆեյսբուքից» և տեսնեն, որ էս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում. հեռակա բանավեճ ԱԺ-ում

13:18 09.03.2020

«Մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ կտամ, որ դուրս գան «Ֆեյսբուքից» և տեսնեն, որ էս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չսիրում, այլև իրական քաղաքացիները»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման միտք արտահայտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրենց խմբակցության ճեպազրույցի ժամանակ արձագանքեց. «Եթե  իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ […]

̰
Երջանիկ լինելը ստիպում է ստեղծագործել. Գայանե Հովհաննիսյանը թափոններից ինքնատիպ զարդեր է պատրաստում

13:09 09.03.2020

Երջանիկ լինելը ստիպում է ստեղծագործել. Գայանե Հովհաննիսյանը թափոններից ինքնատիպ զարդեր է պատրաստում: «Առավոտյան իջնում եմ ավտոտնակ, հաճելի երաժշտություն եմ դնում, նայում եմ դետալներին՝ մտածելով, թե այսօր ինչ եմ սարքելու»,- ասաց Գայանե Հովհաննիսյանը:

̰
Հայ «հսկան» Ռուսաստանում «թեժացրել է» հեռուստաշոուի բեմը

13:06 09.03.2020

Россия 1 հեռուստաալիքի Ну-ка, все вместе! երաժշտական նախագծում տպավորիչ կատարումով աչքի է ընկել Աշխաբադի ներկայացուցիչ Արտյոմ Հայրապետյանը: 37-ամյա հայը նշել է, որ մասնագիտությամբ հաշվապահ-տնտեսագետ է, և սկսել է երգել 25 տարեկանում, իսկ այժմ զբաղվում է արվեստով: «Օ, ինչ հսկա», «Տղամարդ էիք պատվիրել, ստացե´ք», – այսպես են արձագանքել շոուի փորձագետները բեմում նրա հայտնվելուն: Հայրապետյանը կատարել է […]

̰
Սպանություն Կապան քաղաքում. կա ձերբակալված անձ

13:00 09.03.2020

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է): Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել […]

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

12:59 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել աշխատանքային այցի օրակարգում նաև Եվրամիության կառույցների պաշտոնյաների հետ հանդիպումներն են։ Դրանցից առաջինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպումն է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը Բրյուսելից: Հանդիպում է նախատեսված նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Վարչապետը կհանդիպի նաև Եվրախորհրդարանում ամենամեծը համարվող Եվրոպական ժողովրդական […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեռնագնացներին

12:30 09.03.2020

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք […]

̰
BACK_TO_TOP