14:47 02.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած մեկ շաբաթում 90 խոշոր դեղատներում դիտարկում է կատարել և արձանագրած արդյունքների հիման վրա այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա դիմակների դեֆիցիտ, սակայն դեղատնային խոշոր ցանցերում գնի բարձրացում չի արձանագրվել: «ՀՀ-ից դիմակների արտահանում է իրականացվել, դրանք մասնավոր […]
14:39 02.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելու շուրջ։ […]
14:28 02.03.2020
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Դրանում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Վահագն Սերգեյի Աթաբեկյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան արտակարգ […]
14:26 02.03.2020
2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։ Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։ Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019 թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին։ Խորհրդաժողովի օրակարգի հիմնական հարցերն էին. · ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) […]
14:23 02.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։ Նա ընդգծել է Հայաստանում դիվանագիտական կորպուսի հիմնադրման կարևորությունը և այդ գործում մեր սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:21 02.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։ Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»,- նշել է նա:
14:14 02.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ կտրամադրի Ռոմանոս Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի […]
14:06 02.03.2020
Փետրվարի 29-ին՝ ժամը 16։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երեխաների տատը հայտնել է, որ թոռնիկները թունավորվել են լոգարանում՝ գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
13:58 02.03.2020
ԱԺ-ում քննարկվում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացում առաջ եկած խնդիրները: Մանրամասները` տեսանյութում:
13:45 02.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող […]
13:16 02.03.2020
Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի առջև բողոքի ակցիա է կայացել: Կազմակերպիչները նախորդ տարվա հունիսին Մերձմոսկվայում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների հարազատներն ու փաստաբաններն էին: Հիշեցնենք, ռուսաստանցի Նիկիտա Բելյանկինը սպանվել էր մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել էր օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու քաղաքացու և մահացու վիրավորում էր ստացել: Այս գործով ազգությամբ 9 հայեր են […]
12:54 02.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի պաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի […]
12:33 02.03.2020
Այսօր առավոտյան հերթական ընդլայնված նիստն է գումարել Կորոնավիրուսի կանխարգելման աշխտանքային խումբը: Նիստի արդյունքները ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երեկվանից իրադրության փոփոխություն բացասական դինամիկա չկա, այսինքն` չկա հայտնաբերված նոր դեպք: Եղել են կասկածելի դեպքեր, որոնց թեսթերի պատասխանները բացասական են եղել: Եվս 9 թեսթի պատասխանի են սպասում, և անկախ այդ պատասխանի դրական կամ բացասական […]
12:23 02.03.2020
Ըստ հնդկական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչներ մատակարարելու համար 40 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր է կնքել: Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում: Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ: Ռադարները հայտնաբերել կարող են […]
12:21 02.03.2020
Մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները տնտեսական գործունեության ժամանակ հանրային պաշտպանի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: ԵԱՏՄ շրջանակներում գործող օրենքի համաձայն` նման իրավունք ունեն մինչև 50 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ԱԺ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նախագիծն այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային […]
12:20 02.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական […]
12:12 02.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ եթե կորոնավիրուսով վարակման նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին: «Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ` նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն […]
12:06 02.03.2020
Աժ աշխատակազմի աշխատակիցներից Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի: Իմ կարծիքով` ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար»,- մասնավորապես գրել է նա:
11:52 02.03.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ […]
11:43 02.03.2020
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի՝ երեկ գործածած բառին, որը սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել․ «Քանի որ ամբողջ ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه [kuhna], ժամանակակից պարսկերեն արտասանությամբ [kohne], բայց դատելով ö [յո]-ից՝ հայերեն բարբառներ է մուտք գործել թյուրքական միջնորդությամբ` հմմտ․՝ […]
11:21 02.03.2020
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։ Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։ Տեսանյությում ներկայացվում է գազի […]
11:14 02.03.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.891.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է […]
11:02 02.03.2020
Մարտի 1-ին` ժամը 19:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի «Կապուտակ լճեր» արոտավայրում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ […]
10:33 02.03.2020
Մարտի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շաղափ գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Սևան քաղաքում, Գորիս-Երևան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
10:21 02.03.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա […]
10:16 02.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հարթավանի բնակիչ Հովսեփ Բարսեղյանի մասին, ով մեխերից և թելերից արվեստի յուրօրինակ գործեր է ստեղծում։ Տեսանյութին կից Փաշինյանը գրել է․ «Կորոնավիրուսը կորոնավիրուս, բայց չմոռանանք մեր ժամանակների հերոսների մասին: Հ.Գ. Ժամը 10-ին սկսվում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը, մեկ, մեկուկես ժամվա ընթացքում ուղիղ եթերում […]
10:01 02.03.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 3-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացու, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […]
09:55 02.03.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին՝ ժամը 10.00-17.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Միկոյան 17/1, 18/1, 18/2 շենքերի, 8-րդ զանգվածի և Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:48 02.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «? Դրսից ռեկտոր է եկել ? Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, […]