17:11 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա ընտանիքի հետ հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին։
17:05 01.03.2020
Հայաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Առողջապահության նախարարությունը նշում է, որ իրավիճակը վերահսկելի է և հորդորում խուճապի չմատնվել: Հիշեցնում ենք՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից:
16:48 01.03.2020
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում։
16:32 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կգիշերենք հյուրանոցներից որևէ մեկում»:
15:49 01.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին: Կորոնավիրուսի հետ կապված ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն մարտի 2-ին մինչև մարտի 8-ը ներառյալ: Նրա խոսքով, որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։ «Այդ մի […]
15:13 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
15:02 01.03.2020
«Ես մի շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին կա 3500 դեպք, այդ թվում՝ մահվան դեպքեր: Ինձ շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում թեստ հանձնել: Ես եկել եմ Մոսկվայով, որտեղ ոչ մեկին ջերմաչափում չէր արվում: Մենք ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցաոումներ»,-լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից […]
14:51 01.03.2020
«Ես իմ երեխաներին մեծ հաճույքով դպրոց կուղարկեմ»,-լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իր երկու երեխաներին դպրոց պատրաստ է ուղարկել քանի որ չի համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտ լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել: «Հաճախ երեխաները դպրոց չեն գալիս չվարակվելու պատճառով ինչը համարում եմ մեր կրթության համար վնասակար»,-նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:32 01.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը […]
13:56 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դիմակների դեֆիցիտին: «Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Դրանք կամ չկան կամ թանկացել են. դիմակ արտադրող երկրները պետք է մեծացնեն իրենց հզորությունները. որը կարծում եմ՝ հիմա տեղի է ունենում»,-ասաց նա՝ նշելով, որ մեր կարիքների համար 165 հազար դիմակ է ներկրվել, և 50 հազար էլ ներկրվելու է բուժհիմնարկների համար: «Սակայն նորից եմ […]
13:19 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև լավ լուր հայտնեց: Նա հիշեցրեց, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, և մենք վիրուսի դեմ պայքարի աշխատանքները սկսելուց 40 օր դիմանալով, կարելի է ասել, որ շատ բարենպաստ վիճակում ենք: Նա նշեց, որ եղանակը տաքանում է, և վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության պատճառով, և փակ տարածքներում մարդկային […]
13:17 01.03.2020
Մարտի 1-ի լույս գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։ Նա հայտնել է, որ գնդակոծել են «գիշերը ժամը 3-4-ի սահմաններում, տևել է մոտ 2 ժամ»։ Տուժածներ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
13:07 01.03.2020
Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 48-ամյա Արթուր Ոփյանը, որ հիվանդանոց է տեղափոխվել […]
13:01 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքի մանրամասները: «Ինչպես արդեն տեղյակ եք իմ և վարչապետի գրառումներից, մենք երեկ մեր քաղաքացու մոտ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք ենք ունեցել, ով Իրանից վերադարձել է ամսի 28-ին: Վերջին տվյալներով մեր քաղաքացին պրակտիկորեն ոչ մի ախտանշան չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն և դրա […]
13:00 01.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությանը։ «Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին: ✅ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: […]
12:00 01.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
11:51 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթի չեղարկվելու մասին, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել կորոնավիրուսով պացիենտի ինքնազգացողության վերաբերյալ: «Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։ 2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ 3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը […]
11:41 01.03.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ «Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», – նշում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից:
11:33 01.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
11:25 01.03.2020
2008թ. մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի: Այսօր ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցն է: Մարտի 1-2-ի բախումների ժամանակ զոհվել են Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը: Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, […]
11:14 01.03.2020
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին: Այժմ անհրաժեշտ է` Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը: Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում […]
11:11 01.03.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու, ովքեր կասկածվել են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա: Կայքը հայտնում է, որ նրանք բոլորը տեղափոխվել են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու […]
10:58 01.03.2020
Փետրվարի 29-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային թաղամասի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարոդ՝ Նվեր Հ., ծնված 1984 թ.) և «Opel Zafira» մակնիշների (վարոդ՝ Հովհաննես […]
10:44 01.03.2020
Այսօր մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին: Վրաերթից հետո Ա. […]
10:30 01.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Նորագավիթ 1 փողոցի սեփական տները, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Ներքին Շենգավիթի 9փ․2, 3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 19, 19/8 շենքերը, սեփական […]
10:14 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա […]
10:00 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է կատարել: «Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։ Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»,-նշել է նա։
22:15 29.02.2020
Shant Kids հեռուստաալիքի եթերում հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ եթեր են հեռարձակվում աշխարհահռչակ մուլտֆիլմեր, որոնք տարբեր հեղինակավոր մրցանակների են արժանացել: Արդեն տևական ժամանակ է` Shant Kids հեռուստաալիքի մեր հեռուստադիտողները բացառապես հայերեն կրկնօրինակմամբ ու հնչունավորմամբ մուլտֆիլմեր դիտելու հնարավորություն ունեն: Շուտով դրանց շարքը կհամալրի ամենառեյտինգային մուլտֆիլմերից մեկը`«Մաշան և Արջը»: Ասել, որ այն փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմերից է` նշանակում է […]
21:59 29.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, […]