TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:59 03.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կորյուն փ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 6, 21 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-13։00 Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տները, 11։00-17։00 Սիլիկյան 7, 11, 12, 13 փողոցները, Նորվեգական բանավանը և հարակից […]

̰
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը

08:19 03.03.2020

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված` Ryanair-ը կրճատում է թռիչքները

08:10 03.03.2020

Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: Թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման […]

̰
Փետրվարի 24-ից մարտի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 106 վարորդ

23:59 02.03.2020

Փետրվարի 24-ից մարտի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 216 մեքենա, որոնցից 31-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված […]

̰
Արտակարգ դեպք Լոռու մարզում. պայթել է Նովոսելցովո ջրատարը

23:48 02.03.2020

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, հերթական անգամ պայթել է Նովոսելցովո ջրատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով ջրի մեծ շիթը պոկել է վերջերս հիմնանորոգված միջպետական ճանապարհի ասֆալտի շերտից որոշ հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:30 02.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում,  չի կարող համարվել ո՛չ ախտահանում, ո՛չ էլ խոնավ մաքրում. ԱՆ

23:05 02.03.2020

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն […]

̰
Ընտանի թռչնի միս, խոշոր անասունի սառեցված միս, կարագ, բրինձ և այլ՝ ընդհանուր 647 ապրանքատեսակ այս տարի ևս հնարավոր է մաքսազերծվի նախորդ 5 տարվա մաքսատուրքերով

22:38 02.03.2020

ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ապրանքատեսակի մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Սակայն փետրվարի 27-ին՝ կառավարության նիստի ընթացքում, որոշվել է ևս մեկ տարով հետաձգել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը։ Որոշումը դեռ պետք է հաստատեն անդամ երկրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ը, Mercedes-ը, Mitsubishi Pajero-ն. ГАЗель-ը կողաշրջվել է. կա 8 վիրավոր

21:56 02.03.2020

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել գրքի շնորհանդես

21:51 02.03.2020

Մարտի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Առաջնեկը՝ նորովի» շնորհանդեսը՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի աշխարհաբար (արևմտահայերեն, թարգմանությունը՝ Մ. Գոչունյան (Քասիմ)) առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակությանը։

̰
Դեսպան Վիկտորինը խոսում է Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին, գործընկերությանն ու համագործակցությանն առնչվող կարևոր թեմաների մասին

21:28 02.03.2020

«Մեկ րոպե ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ»: Այս տեսանյութով սկսում ենք ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մեկ րոպե տևողությամբ ուղերձների պարբերական ցուցադրությունը։ Գրված է European Union in Armenia-ի ֆեյսբուքյան էջում։ «Յուրաքանչյուր ուղերձում անձամբ դեսպան Վիկտորինից կտեղեկանաք Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին, գործընկերությանն ու համագործակցությանն առնչվող կարևոր թեմաների մասին։ Տեսանյութերը նաև ընդգրկված են «Եվրոպան և մենք» հաղորդաշարում, որը […]

̰
Այսօր հայրիկս դարձավ 80 տարեկան. Նիկոլ Փաշինյան

21:09 02.03.2020

Այսօր հայրիկս դարձավ 80 տարեկան։ Նշում ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։ «Բոլորիդ ծնողների կենացը»,- գրել է նա։

̰
Լուսաղբյուր գյուղի տարածքում կին է ընկել գնացքի տակ. նրա վիճակը ծանր է

20:42 02.03.2020

Մարտի 2-ին` ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական […]

̰
Դադարեք համբուրվել  ու Իտալիա մեկնել․ ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսից

20:31 02.03.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստից հետո վարչապետն ամփոփել է քննարկված հարցերն ու առաջիկա անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մետրոպոլիտենի գնացքներն ու կայարաններն ախտահանվում են

20:18 02.03.2020

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում ախտահանիչ հատուկ նյութերով:

̰
Ռուստամ Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

20:07 02.03.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Ոստիկանները ապօրինի խաղատուն են հայտնաբերել, որտեղ նաև թմրամիջոցներ են եղել

20:01 02.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։ Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը […]

̰
Ծերացած ու չոր ծառերը վտանգ են ներկայացնում Գյումրիի տնակներին

19:57 02.03.2020

Գյումրիում տների ու տնակների համար վտանգ են ներկայացնում ծերացած ու չորացած ծառերը: Օրինակ` Ավտոկայանի բանավանի և նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային թաղամասերը: Բարդիները տարիներով չեն էտվել, չոր ճյուղերը չեն կտրվել: Ամեն անգամ քամիների հետևանքով դրանք ընկնում են ու վնասներ հասցնում հարակից տներին: Դեպքերը շատ են, որոնց արձագանքելու համար  քաղաքապետարանի միջոցներն ու ունեցած տեխնիկան սահմանափակ են: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորի հետ

19:43 02.03.2020

Մարտի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-գերմանական հարաբերություններն աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով, որն արտահայտվում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև կանոնավոր շփումներով, արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր մարմինների ակտիվ […]

̰
Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցել. ԱԱՏՄ

19:43 02.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվել է։ Նրանք չեն անցել ազատ առևտրի գոտու տարածքով (duty free), դուրս են եկել հնարավորին չափ կարճ ճանապարհով։ Օդանավակայանում ևս ջերմաչափվել են ու անցել վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում։ […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները արտերկրում բնակվող անձի ուղղորդմամբ կալանավորի են ծեծել

19:36 02.03.2020

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում: Ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք […]

̰
Հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր. Աննա Հակոբյան

19:23 02.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։ Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ […]

̰
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

19:18 02.03.2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի […]

̰
Գործնական պարապմունք 4-րդ զորամիավորումում

19:15 02.03.2020

Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն և կարողությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:

̰
Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում ՀՀ զարգացման օրակարգին. Զոհրաբ Մնացականյան

19:07 02.03.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձով է հանդես եկել դիվանագետի օրվա առթիվ: Դրանում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ սիրելի հայրենակիցներ սիրելի գործընկերներ առաջին հերթին, մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը: Տարեց տարի ընդլայնվող […]

̰
«Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորսված հայ համայնքը». BBC-ի անդրադարձը

18:50 02.03.2020

BBC-ն հրապարակել է «Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորսված հայ համայնք» նյութը: Լրագրող Իսմայիլ Էյնաշեն մեկնել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի Պիսասու շրջան՝ իր իսկ հաղորդմամբ «Եթովպիայի վերջին հայերին» գտնելու համար: Հեղինակը պատմում է, որ 19-րդ դարում հայերի ոչ մեծ խումբը կարևոր դեր էր խաղում Մենելիք 2-րդի պալատում: 20-րդ դարում ձևավորվել է հայ համայնք, որը շարունակել է երկրի […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

18:48 02.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից […]

̰
Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

18:44 02.03.2020

2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությանը […]

̰
Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու կասկածանքով

18:32 02.03.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից […]

̰
Մարդասիրական օգնություն է տրվել Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը և սիրիացի մանուկներին

18:29 02.03.2020

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելության ներկայացուցիչ պարոն Արկադի Տոնոյանի կողմից փետրվարին իրականացվել են մի շարք հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը: Մասնավորապես, Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր պարոն Իմրան Ռիզայի և Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգման գրասենյակի ղեկավար՝ տիկին Հելի […]

̰
BACK_TO_TOP