TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լոռու մարզի որոշ բնակավայրերում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

10:01 02.03.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 3-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացու, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […]

̰
Պլանային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում

09:55 02.03.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին՝ ժամը 10.00-17.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Միկոյան 17/1, 18/1, 18/2 շենքերի, 8-րդ զանգվածի և Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Դրսից ռեկտոր է եկել․ Արայիկ Հարությունյան

09:48 02.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «? Դրսից ռեկտոր է եկել ? Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, […]

̰
Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

08:57 02.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է […]

̰
«Գոլդեն փելիսում» տաք ջրի համակարգը վերանորոգվեց, կգործի նաև ինտերնետը․ Արսեն Թորոսյան

08:34 02.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1158371607682436?__xts__[0]=68.ARCxICRRW8LVHk_xsQaiosDrgvjX-kLdqWJQaRtDiLtL55N7S2vdEe5KaePTeni5PRkyVu-usU5wuF_kOBnea4G-E5A1iR3zblN9SyoXV8zkCk0Nf3v1USjv-w8FD4ayh-1qWVvoeHSJurrDKsOj-U9AhOpbcratl0MseDxRR01yzifNKL7440TC2qT9CzMFWbrbdX-K5idgb6U1KPASRfO_0HmJu9sSpSnKKWZFi-ghywvh6iEhNTBMMxO2vVr6I54NfPZNZULcu4lJDyj43QenKE857xFlHLLtLsgTVWFMKRRikWbbUG0IXhANai41zyb217-McvqquNJIiLUvf3jaFThj-Db9vqFLVYXBOk-ep9AG8i5R0OIWUY8k63gLfZG9KSTuE6TnqeqrlOJ4wGkIxWspqSMbqh0tjxWm37x7WP2Xs_utE68jzy0eKYFDlcqa8cRwnNbjurZ7HCuKRrx7deGVV4ayEoq1Als9bpsjQSQm0XH6y8mQq3YAPXsKG_-dtw&__tn__=-R

̰
Չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները. Արմեն Մուրադյան

08:23 02.03.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ կապված, մի քանի խորհուրդ է տվել: «Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը: Վստահ եմ, որ թե´ազգային, թե´քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում. 1. […]

̰
ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են

08:18 02.03.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից հայտնում են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն: Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները տեղի կունենան նախապես սահմանված օրերին:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:11 02.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Նորագավիթ 1 փողոցի սեփական տները, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Ներքին Շենգավիթի 9փ․2, 3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 19, 19/8 շենքերը, սեփական […]

̰
Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ապահովված են ամեն ինչով․ Փաշինյան

00:21 02.03.2020

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը […]

̰
Մի նամակի հետքերով․ Մնացական Բիչախչյան

23:44 01.03.2020

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Մի նամակի հետքերով Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի: ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ Եթե […]

̰
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի մասին

23:01 01.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի մասին։ Նա խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել և գրիպի ախտանշանների և ջերմություն ունենալու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել բժշկի։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արարատի մարզում 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

22:39 01.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, որոնք հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա […]

̰
Երևանում արդեն իսկ կատարվում են տրանսպորտի ախտահանման ուղղությամբ աշխատանքներ․ Իզաբելլա Աբգարյան

22:27 01.03.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում արդեն իսկ կատարվում են տրանսպորտի ախտահանման ուղղությամբ աշխատանքներ: Քանի որ շատ եք հարցնում, մանրամասն կտեղեկանաք վաղը»։  

̰
Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները․ Արայիկ Հարությունյան

22:09 01.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները: Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի […]

̰
Մարիամ Փաշինյանը հայրիկի հետ լուսանկար է հրապարակել

22:00 01.03.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը հայրիկի՝ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել: Հ

̰
Հորդանանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է Հորդանանի թագավորին

21:46 01.03.2020

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ մարտի 1-ին Հորդանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) իր հավատարմագրերը հանձնել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հորդանանի Թագավորական ընդունելությունների պալատում` հանդիսավոր արարողակարգով։ ‌Արարողությունից հետո ՀՀ նորանշանակ դեսպանը ծաղկեպսակներ է զետեղել Հաշիմյան թագավորների ընտանեկան […]

̰
Իրավիճակը գտնվում է ամբողջական հսկողության ներքո. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

21:15 01.03.2020

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրված է.  «Պացիենտը ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, ներկա պահին ինքնազգացողությունը լավ է, բարդություններ չկան։ Կրկնակի քննությամբ հաստատված պացիենտը գտնվում է խստացված բժշկական հսկողության ներքո: Ինքնազգացողությունը լավ է, վիճակը կայուն, բարդություններ չկան։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք հետևել կանխարգելիչ միջոցառումներին և խուճապի չմատնվել: Իրավիճակը գտնվում է ամբողջական հսկողության […]

̰
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան սելֆին Ծաղկաձորից

20:55 01.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ Ծաղկաձորում է: Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը լուսանկար է տարածել՝ կից նշելով. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»։

̰
Տանը պահվող ընտանի կենդանիների շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան. ԱՆ

20:32 01.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս չկան դեպքեր, երբ տանը պահվող ընտանի կենդանիները (շուն, կատու) վարակվել են նոր կորոնավիրուսով։

̰
Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված. ԱՆ խոսնակ

20:27 01.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել: «Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը […]

̰
Մարտի 1-ը 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի. Արամ Սարգսյան

20:16 01.03.2020

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ը ինձ համար Աշտարակի ձորի ջրաղացի բակում գարնան առաջին օր տոնելու եղբորս հաստատած ավանդույթն էր, որ 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պայքարող ու արժանապատիվ 10 զավակների։ Փառք ու պատիվ իրենց, և թող լույս իջնի իրենց շիրիմներին։ «Հանրապետություն» կուսակցության 500 […]

̰
Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը. Նիկոլ Փաշինյան

20:00 01.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Ծաղկաձորից ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»,-նշել է նա

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի 

19:32 01.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի […]

̰
Առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կոչ է անում պահպանել մի քանի կանոն

19:18 01.03.2020

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կոչ է անում պահպանել մի քանի կանոններ: «ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում […]

̰
Մարտի 2-ից մարտի 8-ը արձակուրդ կտրամադրվի նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին ու մանկապարտեզներին

19:10 01.03.2020

Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է.  «Հարգելի համաքաղաքացիներ. Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման, որի մասին տեղեկացրել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից մարտի 8-ը ներառյալ։ Տեղեկացնում ենք,​ որ նույն ժամանակահատվածում արձակուրդներ կտրամադրվեն նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներին՝ սպորտ դպրոցներ, արվեստի ու երաժշտական դպրոցներ, մանկապատանեկան արվեստի կենտրոններ, մանկապարտեզներ»:

̰
Մենք կայցելենք քաղաքացիներին, որոնք ժամանակավոր ապրում են Ծաղկաձորում՝ համոզվելու, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է. Արսեն Թորոսյան

18:50 01.03.2020

«Հիմա գտնվում ենք Ծաղկաձորում. զբոսնում ենք. հանդիպեցինք Ծաղկաձորի քաղաքացիների հետ ու պայմանավորվեցինք, որ ես գիշերային դահուկավազք կանեմ իրենց հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչ լավ հանգստավայր է ծաղկաձորը, և մենք ինչքան ենք այն սիրում: Մենք կայցելենք մյուս քաղաքացիներին, որոնք ժամանակավոր ապրում են Ծաղկաձորում՝ համոզվելու, որ իրենց մոտ էլ է ամեն ինչ լավ: Ամեն ինչ լավ […]

̰
Հիմա էլ ասում են՝ ջերմաստիճանը բարձրացրեք. Գագիկ Սուրենյան

18:31 01.03.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իրեն «հասցեագրված» խնդրանքներին: «Հիմա էլ ասում են՝ ջերմաստիճանը բարձրացրեք + 27, որ վիրուսը ոչնչանա։ Մեղա քեզ, Տեր»,- գրել է նա:

̰
Քիչ անց կլինենք Ծաղկաձորում՝ շրջելու մի քանի խոշոր հյուրանոցներով. Կոտայքի մարզպետ

18:26 01.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Առողջապահության նախարար Ա.Թորոսյանի հետ քիչ անց կլինենք Ծաղկաձորում՝ շրջելու մի քանի խոշոր հյուրանոցներով, շփվելու տեղացիների և հյուրերի հետ, ներկայացնելու իրավիճակը և մեր հետագա քայլերն այս ուղղությամբ։ Մեր սիրելի ծաղկաձորցիներին և տուրիզմի ու հյուրընկալության ոլորտի տնտեսվարողներին հավաստիացնում եմ՝ ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչությունների մեր պատասխանատուների բոլոր […]

̰
Հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին. ՄԻՊ

18:05 01.03.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով […]

̰
Կորոնավիրուսով վարակված և «Գոլդեն Փելես»-ում գտնվող մյուս քաղաքացիներն ու շունը լավ են. Արսեն Թորոսյան

17:42 01.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում ? Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ […]

̰
BACK_TO_TOP