«Հարգելի համաքաղաքացիներ.
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման, որի մասին տեղեկացրել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից մարտի 8-ը ներառյալ։ Տեղեկացնում ենք, որ նույն ժամանակահատվածում արձակուրդներ կտրամադրվեն նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներին՝ սպորտ դպրոցներ, արվեստի ու երաժշտական դպրոցներ, մանկապատանեկան արվեստի կենտրոններ, մանկապարտեզներ»: