10:44 01.03.2020
Այսօր մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին: Վրաերթից հետո Ա. […]
10:30 01.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Նորագավիթ 1 փողոցի սեփական տները, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Ներքին Շենգավիթի 9փ․2, 3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 19, 19/8 շենքերը, սեփական […]
10:14 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա […]
10:00 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է կատարել: «Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։ Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»,-նշել է նա։
22:15 29.02.2020
Shant Kids հեռուստաալիքի եթերում հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ եթեր են հեռարձակվում աշխարհահռչակ մուլտֆիլմեր, որոնք տարբեր հեղինակավոր մրցանակների են արժանացել: Արդեն տևական ժամանակ է` Shant Kids հեռուստաալիքի մեր հեռուստադիտողները բացառապես հայերեն կրկնօրինակմամբ ու հնչունավորմամբ մուլտֆիլմեր դիտելու հնարավորություն ունեն: Շուտով դրանց շարքը կհամալրի ամենառեյտինգային մուլտֆիլմերից մեկը`«Մաշան և Արջը»: Ասել, որ այն փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմերից է` նշանակում է […]
21:59 29.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, […]
21:47 29.02.2020
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություններ: Վիրահատությունները կատարել է հայտնի ռուս բժիշկ Ալեքսանդր Սմիրնովը՝ բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:58 29.02.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «Էրեբունի» սգո սրահում: Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Կարծում եմ, որ ապագայում դեռ մենք շատ փաստեր կիմանանք, ինչի մասին դեռ չգիտենք և նա դրանով զբաղվել է, այդ աշխատանքը […]
20:40 29.02.2020
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր տեղեկատվական համաժողով էր կազմակերպել ՝«Մարտի 1-ի գործը` հետհեղափոխական Հայաստանում» թեմայով, բանախոսները պաշտպանական թիմի անդամներն էին: Նրանք խոսել են Քոչարյանին մեղսարգրվող հանցանքի իրավական որոշակիության և Մարտի 1-ի դեպքերի մասին: Shantnews-ը հնչած մոտեցումների մասին մեկնաբանություններ է խնդրել նաև հակառակ կողմից՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանից: Մանրամասները՝ տեսանյութում։
19:46 29.02.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել` նվիրված Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և […]
19:41 29.02.2020
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ այսօր մի ուրախալի լուր է ստացել: «Այսօր ստացա մի ուրախալի լուր, որի համար վստահ եմ ոչ միայն կուրախանան խնդրից տեղյակ և մտահոգ անձինք, այլ նաև բոլորը: 2018թ. դեկտեմբեր ամսին իրանահայ ընտանիքը կանգնեց մի խնդրի առաջ, որը լուծում ստացավ անձնագրային և […]
19:16 29.02.2020
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտագությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին: Մասնավորապես` ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում […]
19:14 29.02.2020
Ջերմության հիմնական պատճառը վիրուսներն են, իսկ վիրուսների դեմ հակաբիոտիկներն անօգուտ են: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ջերմության դեպքում օգտագործել հակաբիոտիկներ: Նաև հաստատեց, որ կորոնավիրուսը մեծ մասամբ տարեցներին է սպառնում. «Մինչ 9 տարեկան մահվան դեպք չենք ունեցել աշխարհում: Մինչև 40 տարեկան մահացությունները կազմում են […]
19:11 29.02.2020
32 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Արդեն 32 տարի է, ինչ մենք հարգում ենք մեր զոհված հայրենակիցների հիշատակը և փորձում վերլուծել` արդյոք հնարավո՞ր էր խուսափել այն ամենից, ինչ կատարվեց և արդյոք օգտագործել ենք բոլոր հնարավոր լծակները` աշխարհին ապացուցելու, որ տեղի ունեցածը հանցագործություն էր: Այդ հարցի վերաբերյալ քննարկում է հրավիրվել «Շանթ» ՀԸ-ում, որին մասնակցում […]
18:54 29.02.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները […]
18:46 29.02.2020
Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հնգօրյա այցով Հայաստան է ժամանել լրագրող Բենջամին Քեմփերը, որը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։ Հայտնի լրագրողն արդեն հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական […]
18:39 29.02.2020
Այսօր՝ փետրվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 163 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում` խողովակից պարանով կախված վիճակում, հայտնաբերել են 32-ամյա Էդգար […]
18:30 29.02.2020
Սամվել Կարապետյանի նվիրումը սահմաններ չէր ճանաչում, հիացնում էր նաև օտարներին, որոնք հետաքրքրված էին հայոց պատմությամբ ու մշակույթով: Ստորև ներկայացնենք ամերիկացի գրող և լրագրող, քաղաքագետ և վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» (Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War ) գրքից մի հատված. «Ուռեկավանք: Անկանխատեսելի անցյալը. Սամվել […]
18:13 29.02.2020
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը. «Այս գիշեր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր նկար, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ։ Նկարը տարածվել էր նաև լրատվամիջոցներով, որից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ։ Երևանի կենդանաբանական […]
18:00 29.02.2020
Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում ենք, որ 2020-ի հունվարին Իտալիայից Հայաստան եկողների թիվը աճել է շուրջ 20%-ով։ Ակնկալվում է, որ բյուջետային նոր ավիաուղղությունները շղթայաբար կազդեն այլ ոլորտների զարգացման վրա։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/622986985223008/
17:57 29.02.2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման […]
17:43 29.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է, որ բուկլետ են բաժանում: «Բուկլետ ենք բաժանում»,- գրել է վարչապետը: Մաշտոցի պողոտայում քայլելիս վարչապետին են մոտենում քաղաքացիներ, զրուցում, խնդրում լուսանկարվել: Նրան ուղեկցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
17:31 29.02.2020
Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները Դավիթաշենի 4-րդ թաղամասի հյուրանոցային համալիրներից մեկից գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Նարեկ Պ․-ին։ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդը նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելը կամ կրելու մեղադրանքով։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը […]
17:31 29.02.2020
Կորոնավիրուսով վարակված հիվանդների շատ փոքր մասի մոտ կարող է լինել մահացություն՝ կախված օրգանիզմի կափվածության աստիճանից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը: «Ավտովթարի դեպքում մահ հնարավոր է, բայց ավտովթարը, որպես այդպիսին, մահացո՞ւ է: Այն ռիսկային է մահվան տեսանկյունից, բայց, որպես այդպիսին, միշտ չէ, որ մահացու է: Կորոնավիրուսի պարագայում էլ հայտնաբերվել […]
17:17 29.02.2020
Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է. ներսում կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ […]
17:12 29.02.2020
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն ռուսական «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը հյուրընկալվելիս պատմել է, թե ինչպես է հայտնվել Հայաստանում՝ Իվան Ուրգանտի հաղորդմանը մասնակցելու համար։ Հաղորդման ժամանակ նա պատմել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով չի կարողացել Միլանից ուղիղ Մոսկվա հասնել։ Դել Պիերոն ստիպված է եղել այդ ճանապարհն անցնել Երևանով, սակայն չի զղջում դրա համար։ «[Այդ խոչընդոտները] ինձ […]
16:49 29.02.2020
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում մայրաքաղաք Երևանում տեղադրված ցուցանակների լուսանկարներ է հրապարակել, որոնցում մատնանշվում է, թե ինչպես գնալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: «Երևան, քաղաք, որտեղ անհանգստանում են, որ դեսպանները չեն գտնի իրենց տուն տանող ճանապարհը»,- լուսանկարներին կից գրել է նա:
16:32 29.02.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: Deeply saddened […]
16:17 29.02.2020
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ արձագանքելով Թբիլիսի-Երևան չվերթի հետաձգման մասին լուրերին: «Իրականությունն այս է` Ո’չ Վրաստանը և ո’չ Հայաստանը չեն չեղարկել միմյանց հետ Օդային Հաղորդակցության որևէ մաս: Նշված ուղղությամբ համատեղ թռիչքներ կատարող հայկական և վրացական ավիաընկերությունները` Armenia-ն և Georgian Airways-ը դեռևս 20-25 օր առաջ, ուղևորների անբավարար քանակի պատճառով իրենց […]
16:05 29.02.2020
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ […]