09:20 29.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 08:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան […]
08:20 29.02.2020
«Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տեսանյութ հուշարձանի մասին, որը կտեղադրվի՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի։
00:03 29.02.2020
Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։ Այս առիթով Մայր Աթոռում […]
00:00 29.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 […]
23:21 28.02.2020
Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 14 խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի և հետաքննչական […]
23:10 28.02.2020
RT- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում նրա որդին՝ Բագրատը, կատարում է հայկական հանրաճանաչ երգ: «Ես նույնպես ձայն ունեմ, ես ևս ուզում եմ երգել»,- որդու կատարումը մեկնաբանել է Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին կատարել է «Դուխով» երգը, որը մեծ տարածում էր գտել Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքում՝ 2018-ի […]
22:36 28.02.2020
Փետրվարի 29-ը երկուշաբթի էր: Սումգայիթի ջարդերի ականատեսներն օրացույցի այդ տվյալները լավ են հիշում: Կարինե Մելքումյանը պատմում է. «Եկան մեր տուն ու մեր ամբողջ ընտանիքին սպանեցին: Ոչ ոքի չխնայեցին՝ ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին: Ամբողջ ոստիկանությունն էր նայում, խորհրդային զորքն էր նայում: Նրանք վախենում էին մեզ օգնել: Մեզ օգնություն ցույց տալու հրաման չէին ստացել»: Ասում է՝ այդ […]
22:05 28.02.2020
Գյումրիում այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ժամանակակից «խելացի» զբոսայգի։Այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն և Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ հանրային բաց լսում-քննարկում, որի շրջանակներում քննարկվեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առաջարկը՝ «Գյումրի համայնքում խելացի հանրային […]
21:31 28.02.2020
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր Երևանում կրակոցներ արձակած՝ ծանր հանցագործության համար հետախուզվող անձը վնասազերծվել է: «Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են նրան»,- տեղեկացնում են ոստիկանությունից:
21:06 28.02.2020
Փետրվարի 25-ինъ առավոտյան ժամը չորսի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Արթիկ քաղաքի երկու բնակչի: Մեքենայի սրահի արտաքին զննությամբ, փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով: Մեքենայի 31-ամյա ուղևորը հայտնել է, որ զանգվածը կանեփի չորացված […]
20:53 28.02.2020
Հակառակորդն այսօր՝ փետրվարի 28–ին, կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ […]
20:51 28.02.2020
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուին: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությաՆ ֆեյսբուքյան էջը: Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Կոնգրեսական Չուն անդրադարձել է նախորդ […]
20:44 28.02.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ «Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է […]
20:35 28.02.2020
Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա […]
20:23 28.02.2020
Պատրիարք ընտրվելուց հետո առաջին անգամ այսօր Երևան է ժամանել Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը: Պատրիարքը մասնակցելու է մարտի 2-ին մեկնարկող Գերագույն հոգևոր խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ Սահակ Երկրորդը պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 11-ին՝ ընտրությունից հետո զգալի առավելություն գրանցելով պատրիարքի մյուս թեկնածուի՝ Արամ Ա. Աթեշյանի հանդեպ: Այս այցից առաջ Պոլսո […]
20:16 28.02.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում: Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ․ հուլիսի 30-ին։ 1978-ին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ […]
20:00 28.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում տեղի ունեցող զարգացումներին: Նա մասնավորապես նշել է. «Իմ տպավորությամբ, այն ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ` շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես […]
19:42 28.02.2020
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գործով Շվեյցարիա ուղարկված քննչական պահանջի վերաբերյալ պատասխան: Այս մասին Hetq-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից: Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ստացված պատասխանում առկա են տեղեկություններ Պողոսյանին պատկանող ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ: ՀՔԾ-ն, բացի Շվեյցարիայից պատասխան ստանալու մասին տեղեկությունից, այս […]
19:37 28.02.2020
Այսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող […]
19:16 28.02.2020
Փետրվարի 28-ին` ժամը 11:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Արարատյան խճուղու 28/1 հասցեի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Արման Ա., […]
19:00 28.02.2020
Պատմաբան, փորձագետ Արա Պապյանի կարծիքով՝ թուրքերը կտրուկ քայլերի չեն դիմի՝ ի պատասխան Ռուսաստանի ավիացիայի՝ երեկ հասցրած հարվածի։ Պապյանը նաև տեսակետ է հայտնել, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվի Իդլիբում ընթացող ռազմական գործողություններում։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում Սիրիայի հյուսիսում և ինչի՞ կարող է դա հանգեցնել. այս թեմայի շուրջ այսօր SHANTNEWS-ի տաղավարում զրուցել են փորձագետ Արա Պապյանն ու «Շանթ» […]
18:54 28.02.2020
Զրպարտություն հանդիսացող տվյալների հերքման պահանջով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննության գործով նախնական դատական նիստն ավարտվել է: Դատավոր Դանիել Մխեյանը մերժել է հայցվորների միջնորդությունը՝ հարցաքննել պատասխանող Տիգրան Ավինյանին, սակայն բավարարել է 3 հայցվորի դատարանում լսելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք՝ բնապահպան հայցվորները զրպարտություն են համարում փոխվարչապետի՝ հոկտեմբերի 22-ի Թբիլիսիում արված այն հայտարարությունը, թե՝ «Կան […]
18:41 28.02.2020
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է երկու […]
18:34 28.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ […]
18:28 28.02.2020
Պետական աջակցության մի շարք ծրագրեր են մշակվել գյուղատնտեսության ոլորտի համար, որոնք հիմնական ճյուղերի զարգացմանն են ուղղված։ Բայց այդպիսի ծրագրերից օգտվելու հայտեր մարզի ֆերմերներից շատ քիչ են ստացվել, փոխարենը ակտիվություն է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի մասով: Անցած տարվանից, որպես գյուղատնտեսական բիզնեսի նոր տարատեսակ, վարկավորվում է նաև շինշիլաբուծությունը: Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների, մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնում […]
18:22 28.02.2020
«2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով այսօր՝ փետրվարի 28-ին, քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ 2019-ը բավական լավ տարի էր, արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 10 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն է և այսօր էլ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն է: […]
18:15 28.02.2020
Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր […]
18:13 28.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած […]
18:00 28.02.2020
Սիրիայում ընթացող զարգացումների լույսի ներքո Էրդողանը կգնա ռիսկային մեծ քայլերի: SHANTNEWS-ի տաղավարում նման կարծիք է հայտնել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։ Թուրքագետը, պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանի հարցերին, նաև նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով Էրդողանի կատարած հայտարարությունները բավական մտահոգիչ են։ Թուրքիայում ընթացող զարգացումների և հատկապես Մոսկվա-Անկարա հարաբերությունների վերջին լարվածության մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։