17:54 28.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել: Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին: Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը ասել է, որ […]
17:43 28.02.2020
Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ են ընդգծել պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ: ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում […]
17:36 28.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, […]
17:18 28.02.2020
2019թ. մարդու իրավունքների համաթվի գնահատականը Հայաստանի համար կազմել է 6.1, այն դեպքում, երբ տարածաշրջանային միջինը 5.31 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Համաթվի 4 բաղադրիչներից 3-ի դեպքում աճ է գրանցվել. Հանդուրժողականություն և ներառականություն Աճն ավելի քան 1 միավոր՝ 3.89-ից (2018թ.) մինչև 4.92 (2019թ.): ԵԱՏՄ, ԱՊՀ և հարեւան երկրներից որևէ մեկում, 2011-ից ի վեր, նման […]
17:07 28.02.2020
Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, կազմակերպությունը կարտահայտի իր դիրքորոշումը և կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ինքնուրույն է զբաղվում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հարցով: «Մենք հույս ունենք, որ իրավիճակը կայուն կմնա, և կհաջողվի խուսափել ընդհարումներից»,- ասաց նա: Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Զասը նշեց, որ […]
17:03 28.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր թվիթերյան էջում գրել է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին ու նշել, որ այսօր Հայաստանում հիշատակում են այդ օրը։ «32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչերին Ադրբեջանը պատասխանեց հայերի դեմ զանգվածային բռնությամբ և ավերածություններով»,- գրել է վարչապետը։ Նա նշել է, որ հարգանքի տուրք մատուցելով՝ ուժեղ հանձնառություն […]
16:43 28.02.2020
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հաղորդվում. «2019-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դիմել էր Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին` թատրոնի շրջակայքը բարեկարգելու նպատակով։ Հուրախություն մեզ 2020-ի հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից ստացանք դրական պատասխան։ Շատ շուտով կսկսվեն Սունդուկյան թատրոնի շրջակայքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ […]
16:36 28.02.2020
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակել են աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում, որում, մասնավորապես, ասված է. «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ […]
16:25 28.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Իմ խոր վշտակցությունն եմ հայտնում հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումն ու տարիների նվիրյալ աշխատանքը մեր պատմական արժեքների ուսումնասիրման և […]
16:15 28.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է հերթական հրաշալի նախաձեռնությունը «Իմ քայլը» հիմնադրամից։ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ամբիոնի հետ համատեղ նախաձեռնել ենք արվեստի կառավարման ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր։ Ծրագրի նպատակն է արվեստի ոլորտի ապագա մենեջերներին նորովի ներկայացնել դասական երաժշտության ոլորտի հնարավորությունները։ Երիտասարդները մասնակցում են ինտերակտիվ դասախոսությունների, ապա […]
16:01 28.02.2020
2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն […]
15:59 28.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ 161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3%-ով: Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես»-ի լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ […]
15:44 28.02.2020
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո […]
15:31 28.02.2020
Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ այն բիզնես ծրագրերի համար, որոնք կհաստատեն Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչության մասնագետները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Այսպես, 2019թ. ֆինանսավորվել է 105 ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմատ 58 տոկոսով ավելին է: ՀՀ փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Ֆինանսական […]
14:43 28.02.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական նշանակելու վերաբերյալ որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,- ասված է որոշման տեքստում։ Նշենք, որ Մանե Ադամյանը նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։
14:40 28.02.2020
ՀՀ փոխվարչապետը որոշում է ընդունել Սուրեն Գալստյանին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։
14:19 28.02.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն […]
14:10 28.02.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ներկայացրել է իրազեկում, թե պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու ինչ հիմքեր կան և որքան է բռնագանձման չափը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝ • պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու […]
14:08 28.02.2020
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը: […]
14:03 28.02.2020
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար: Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Հանձնաժողովի կողմից իրականացված «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից […]
14:01 28.02.2020
Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում […]
14:00 28.02.2020
VivaroBet-ը Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերությունն է: Ընկերությունը համանուն անվանակարգի հաղթող է ճանաչվել փետրվարի 27-ին Մոսկվայում կայացած «Բուքմեյքերների վարկանիշ» հեղինակավոր տեղեկատվական-վերլուծական պորտալի կազմակերպած սպորտի և բուքմեյքերական ոլորտի մրցանակաբաշխության ընթացքում: Նշենք, որ VivaroBet-ից զատ, այս անվանակարգում Հայաստանից նոմինացված է եղել ևս երեք բուքմեյքերական ընկերություն:
13:45 28.02.2020
«Այո՛» քարոզչության լոգոյի համար նախատեսված դրամական մրցանակն այսօր հանձնվել է իրական հեղինակներին: Մրցանակային 3 միլիոն դրամը հավասարապես բաշխվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի 1991-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև: Մրցանակները հանձնել է «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Շատ կարևոր էին մեր քայլերը՝ ուղղված գտնելու հեղինակներին և նաև «Երեկոյան Երևան» […]
13:41 28.02.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի […]
13:33 28.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմամշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր […]
13:20 28.02.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ […]
13:15 28.02.2020
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանը յուրահատուկ է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ: Իհարկե, թիմում կային նաև Վիլիանը, Ֆերնանդինիոն, Դուգլաս Կոստան, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն: Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» խաղացել է […]
13:13 28.02.2020
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել […]
12:58 28.02.2020
Լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր խոսել է բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած 13 ցավալի դեպքերի ու դրանց հետ կապված պաշտոնանկությունների մասին: Փոխնախարարը վստահեցրել է, որ շատ աշխատանք է տարվում՝ այդպիսի դեպքերը կանխելու ուղղությամբ: «Դուք ասում եք 13 զոհ, ես չեմ գտնում որ բոլորը զոհված են: Ինձ հասած տվյալներով՝ մի քանիսը մահեր են, […]
12:52 28.02.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Հունվարի 24-ից տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական կետերը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի են անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք […]