TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուշադրություն․ մարտի 1-ին փողոցներ են փակ լինելու

16:05 29.02.2020

Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ […]

̰
Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան. մանրամասներ

15:55 29.02.2020

Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Կառավարության նախաձեռնությամբ հայտարարված հուշարձանի նախագծի բաց մրցույթում ամիսներ առաջ հաղթել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի՝ «Ազդեցություն-Հակազդեցություն» ստեղծագործությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/527152284846785/ Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը:

̰
Մենք հեռու ենք ապրում, քաղաք չենք իջնում. ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից. հարցում

15:48 29.02.2020

Կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ տարբեր միֆեր են տարածվում՝ սխտոր ուտել, ալկոհոլ օգտագործել և այլն: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե մեր քաղաքացիները գիտե՞ն՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա

15:40 29.02.2020

Երևանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: «Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, և ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: […]

̰
Կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում

15:11 29.02.2020

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություններ:  Այդ հիվանդությունը հազվագյուտ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Վիրահատությունները կատարել է ռուս հայտնի բժիշկ Ալեքսանդր Սմիրնովը՝ բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ: «Եթե ամեն ինչ լավ լինի, պացիենտները վաղը ոտքի կկանգնեն, կշրջեն բաժանմունքում, իսկ 2-3 օրից տուն կգնան: Ավանդական վիրահատությունները […]

̰
Գյումրիում 35-ամյա կինը ծննդաբերել է տանը, զույգ երեխաները մահացել են

15:02 29.02.2020

Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից: Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է: Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում […]

̰
Քրդերը տեղեկություն են պահանջում իրենց առաջնորդի առողջական վիճակի մասին

14:50 29.02.2020

Հայաստանի քրդական համայնքը այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպել է ակցիա՝ տեղեկություն պահանջելով իրենց առաջնորդ Օջալանի առողջական վիճակի մասին, որը գտվում է Մարմարա ծովի Իմրալը կղզում գտնվող բանտում: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին կղզում հրդեհ էր բռնկվել: «Քրդստանի աշխատավորական» կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 21 տարի առաջ՝ 1999 թվականի փետրվարի 15-ին, Քենիայում` Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից: […]

̰
Ինչո՞ւ են չեղարկվել Թբիլիսի-Երևան ավիաչվերթները. դեսպանության պարզաբանումը

14:50 29.02.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»։ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր հերթին հետևյալ պարզաբանումն է ներկայացրել. […]

̰
Միկրոավտոբուսային թիվ 32 երթուղու գործունեությունը դադարեցվում է

14:45 29.02.2020

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի […]

̰
Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան

14:39 29.02.2020

Փետրվարի 29-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 10 հասցեում՝ «ՎՏԲ» բանկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎՏԲ» բանկի բաժիններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է

14:30 29.02.2020

Փետրվարի 29-ին` ժամը 07:35-ին, Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։30-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել է մոտ 20-30 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին` ժամը 15։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում […]

̰
Բժշկական ո՞ր կառույցի մեքենան է տեղափոխել իրանցի վարորդին. ԱՆ պարզաբանումը

14:17 29.02.2020

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։ Արդեն իսկ հայտարարվել է, […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հյուրանոցում վնասազերծվել է. մանրամասներ

14:09 29.02.2020

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում […]

̰
Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

13:47 29.02.2020

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways, այնպես էլ Armenia Aircompany-ի ինքնաթիռները, սակայն Թբիլիսին չեղարկել է թռիչքները: Թռիչքների չեղարկման պատճառը դեռևս հայտնի չէ:

̰
«Նաիրիտ»-ի հարևանությամբ հայտնաբերված բեռնատարի իրանցի վարորդը հսկողության տակ է վերցվել. պարզաբանում

13:34 29.02.2020

Համացանցում տարածվել է երեկ նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում վարորդին: Դրանից հետո նրան դիմակ են հագցնում և տեղափոխում: SHANTNEWS.am-ին փաստի առիթով մեկնաբանություն  ներկայացրեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մանրամասները` ձայնագրության մեջ:      

̰
Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ. Գագիկ Սուրենյանի գրառումը

12:57 29.02.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան (փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր։ Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ»:

̰
Ինչպես են Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում վարորդին և դիմակ հագցնում

12:43 29.02.2020

Երեկ՝ փետրվարի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն և ըստ նրա՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: […]

̰
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը. ԱԳՆ

12:11 29.02.2020

Թեհրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը երեկ ժամանեց Երևան: Քաղաքացիները մտավախություն ունեին՝ պայմանավորված շրջանառվող որոշ թյուր տեղեկություններով, թե Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքը դադարեցված է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: «Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքի հետ կապված՝ հայտնում ենք հետևյալը, որ դեսպանության ողջ անձնակազմը շարունակում է իր բնականոն գործունեությունը, […]

̰
17 փողոցի ասֆալտապատում, հանրային զուգարանների կառուցում, շատրվանների արդիականացում. Գյումրիում քննարկվում է սուբվենցիոն 5 ծրագիր

11:42 29.02.2020

Այս տարի Գյումրիում նախատեսվում է իրականացնել սուբվենցիոն 5 ծրագիր: Պետություն-համայնք ու որոշ դեպքերում նաև մասնավորի  համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքում իրականացնել լայնածավալ փողոցաշինական ու բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև թարմացնել կոմունալ ծառայության ավտոպարկը։ Սուբվենցիոն ծրագրերը ներկայացվել են նաև հանրային քննարկման։ Ավագանու մի քանի անդամներից ու քաղաքապետարանի աշխատակիցներից բացի, քննարկմանը մասնակցել են նաև թաղամասերի բնակիչները։ Այս տարվա ընթացքում […]

̰
Հրդեհ Սարատովկա գյուղում. այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ

10:59 29.02.2020

Փետրվարի 29-ին, ժամը 07:35-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 55 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:40 29.02.2020

Փետրվարի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում՝ 4000 քմ, Արարատի մարզի Ազատավան գյուղում՝ մոտ 1000 քմ, Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 500 քմ, Վանաձոր քաղաքում՝ 400 քմ, Տաշիր քաղաքում՝ 500 քմ, Բազում […]

̰
Այս բուկլետը նաև լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ բոլորիդ. Փաշինյան

10:18 29.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս բուկլետը նաև լավ հուշանվեր է: Սիրով կնվիրեմ բոլորիդ»: Ավելի վաղ վարչապետը ներկայացրել էր բուկլետի առաջին 2 էջերն ու բովանդակային մասը:

̰
Հայաստանի բարձր ռազմականացումը հասկանալի է․ փորձագետ

09:42 29.02.2020

Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբան Մաքս Մաչլերը՝ մեկնաբանելով կենտրոնի զեկույցը, որի համաձայն` Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առավել ռազմականացված և աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրը: «Երկրի ռազմականացման աստիճանն, անշուշտ, պայմանավորված է արտաքին իրավիճակով, անվտանգության խնդիրներով, հարևանների գործողություններով, սակայն, դա նաև […]

̰
Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

09:20 29.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 08:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան […]

̰
Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով․ վարչապետ

08:20 29.02.2020

«Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տեսանյութ հուշարձանի մասին, որը կտեղադրվի՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի։

̰
Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

00:03 29.02.2020

Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը,  Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։ Այս առիթով Մայր Աթոռում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 29.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 […]

̰
Դանակահարություն Երևանում գործող «Արաբկիրի հումանիտար քոլեջ»-ի բակում. 21–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

23:21 28.02.2020

Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 14 խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի և հետաքննչական […]

̰
Փաշինյանի հեղափոխության երգը. Մարգարիտա Սիմոնյանի որդին երգել է «Դուխով» երգը

23:10 28.02.2020

RT- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում նրա որդին՝ Բագրատը, կատարում է հայկական հանրաճանաչ երգ: «Ես նույնպես ձայն ունեմ, ես ևս ուզում եմ երգել»,- որդու կատարումը մեկնաբանել է Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին կատարել է «Դուխով» երգը, որը մեծ տարածում էր գտել Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքում՝ 2018-ի […]

̰
Ոչ ոքի չխնայեցին. պատմում են Սումգայիթի ջարդերի ականատեսները

22:36 28.02.2020

Փետրվարի 29-ը երկուշաբթի էր: Սումգայիթի ջարդերի ականատեսներն օրացույցի այդ տվյալները լավ են հիշում: Կարինե Մելքումյանը պատմում է. «Եկան մեր տուն ու մեր ամբողջ ընտանիքին սպանեցին: Ոչ ոքի չխնայեցին՝ ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին: Ամբողջ ոստիկանությունն էր նայում, խորհրդային զորքն էր նայում: Նրանք վախենում էին մեզ օգնել: Մեզ օգնություն ցույց տալու հրաման չէին ստացել»: Ասում է՝ այդ […]

̰
BACK_TO_TOP