TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խուճապը պետք է հիմնովին բացառել. Իրանում Հայաստանի դեսպան

16:53 26.02.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցն «Ալիք» օրաթերթին: Ստորև ներկայացնենք հարցազրույցից մի հատված. – Ի՞նչ քայլեր են կատարվում ՀՀ դեսպանության կողմից կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձություններից հետո: – Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Գավառում կորած քաղաքացու դին

16:40 26.02.2020

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:26-ին, փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին՝ ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ […]

̰
ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով

16:28 26.02.2020

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: […]

̰
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը

16:15 26.02.2020

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի դրանից՝ այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից […]

̰
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել

16:10 26.02.2020

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության որակի և քննության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

̰
Սերժ Սարգսյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը մերժվեց

15:56 26.02.2020

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի ներկայացրած միջնորդության մասին որոշումը: Դատարանը մերժեց Հակոբյանի՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին:

̰
Համացանցը քննարկում է՝ որտեղի՞ց է վերցված «Այո»-ի շտաբի հաղթած լոգոն

15:46 26.02.2020

Համացանցում ակտիվ քննարկումների առիթ է տվել Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի մրցույթում հաղթած լոգոն: Օգտատերերը նշել են, որ այն շատ նման է 1991թ. ստեղծված մի լոգոյի: Քննարկումներին հաջորդեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը: «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»,- գրեց նա՝ հրապարակելով լոգոն։ Ավինյանի գրառմանն արձագանքել են՝ նշելով, որ նկարն արված է «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ սեպտեմբերի 23-ի […]

̰
«Այո»-ի շտաբը հավաքված միջոցներն ուղղելու է քարոզչությանը, «Ոչ»-ի շտաբը կոչ է անում գումարի մի մասը փոխանցել պետբյուջե

15:36 26.02.2020

«Թե´ իրավական, թե´ բարոյական որևէ խնդիր չկա»,- այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե դրամահավաքի հրավիրատոմսի վրա գրված է եղել, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին», մինչդեռ վարչապետի գրառման մեջ նշված է, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»: Պապիկյանն այսպես մեկնաբանեց. «Թե´ իմ, […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Երևան

15:17 26.02.2020

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին վաղը պաշտոնական այցով կայցելի Երևան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ Ղարիբաշվիլին պաշտոնական այցով արդեն ժամանել էր Երևան, բայց որպես Վրաստանի վարչապետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին: Ինչ վերաբերում է այցերին Վրաստանի պաշտպանության նախարարի մակարդակով, ապա նման այց տեղի […]

̰
Պետք է լինի քաղաքացիական վերահսկողություն. Արման Թաթոյան

15:10 26.02.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր, Շուշիի քրեակատարողական հիմնարկ, կենտրոնական հոսպիտալ, ձերբակալվածների պահման վայրեր, զրուցել զինծառայողների հետ, նաև այցելել մի քանի զինծառայողների ընտանիքներ: Թաթոյանը հանդիպել է նաև Արցախի ՊԲ հրամանատարի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: «Այցի արդյունքներն ամփոփվում են»,- տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: «Եթե հարցերի […]

̰
Ո՞նց համատեղենք Եվրոպայի հետ աշխատանքը, երբ տնտեսությունն ինտեգրված է Եվրասիական տնտեսության մեջ. հին հարցեր, նոր պատասխաններ ԱԺ-ում

15:06 26.02.2020

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում այս տարի նախատեսվում է տասնյակ ծրագրեր իրագործել: Դրանք այսօր ԱԺ-ում ներկայացնելու հնարավորություն են ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Ելույթներից հետո ներկաները […]

̰
Հարստացե՛ք, հարստացրե՛ք. Հայաստանում բիզնես ծավալվելու է միմիայն օրինական ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

15:03 26.02.2020

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը: Վարչապետը ներկայացրել է 2018-2019թթ. կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, որոնց ծավալները, ըստ նրա, աննախադեպ են: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արդյունքները, այնուամենայնիվ, իրեն ու հանրությանը չեն բավարարում, հետևաբար, այսօրվա քննարկումը ուղղված է այդ ոլորտում արվող […]

̰
Ստանիսլավ Զասն այս ամիս կայցելի Հայաստան

14:59 26.02.2020

Փետրվարի 26-28-ը Հավաքական անվտանգության համաձայնագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Որպես ՀԱՊԿ-ի գլխավոր […]

̰
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է. նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար

14:53 26.02.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է: Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև […]

̰
Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն

14:48 26.02.2020

ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը»,- նշել է Արարատի մարզպետը։ […]

̰
Առաջարկվել է թույլ տալ քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով դեղեր ստանալ արտերկրից

14:33 26.02.2020

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվել է թույլ տալ քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով դեղեր ստանալ արտերկրից:

̰
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը կազմում է 4. իրանագետ

14:29 26.02.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքներն Իրանում՝ փետրվարի 26-ի դրությամբ: «Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: […]

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին

14:24 26.02.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված՝ զինծառայողների հարազատներին ՊՆ-ն հորդորում է չայցելել զորամասեր

14:06 26.02.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական […]

̰
«Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Մեղրի քաղաքից

14:02 26.02.2020

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը քարոզարշավի ընթացքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց: Նա առաջին հերթին խոսեց քարոզարշավի նպատակի մասին՝ հանրությանը ներկայացնել բոլոր կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել Սահմանադրության փոփոխությունների: «Ես այժմ գտնվում եմ արձակուրդում: Բայց որպեսզի նախարարության աշխատանքը […]

̰
Մարիխուանայի իրացման դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է

13:40 26.02.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները: Փետրվարի 24-ին՝ ժամը 21-ի սահմաններում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 և 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղարի հետ

13:22 26.02.2020

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։ […]

̰
Գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկում Գեղարքունիքում

13:14 26.02.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի  մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվել է հանդիպում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական  օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով: Բանախոսներն էին էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: «Պետական օժանդակության ծրագրերը  նպատակաուղղված են տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն […]

̰
Կանաչիները հանի, տուր ուտեմ. Փաշինյանի դուստրը ապուրների միջից կանաչիները հանել է տալիս

13:07 26.02.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրտսեր դստեր սննդային նախասիրությունների մասին գրառում է կատարել: «Արփին սուպիկների միջից կանաչիները հանել է տալիս, նոր ուտում է։ Սրան արդեն սովորել ենք:) Մի քանի օր առաջ Արցախից ժենգյալով հաց էինք բերել, ու երբ առաջարկեցի իրեն, շատ ինքնավստահ ասաց. -Կանաչիները հանի, տուր ուտեմ»,- գրել է Աննա Հակոբյանը:  

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում. Փաշինյան

13:06 26.02.2020

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել: Վարչապետը խորհրդակցությունը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Կենսաթոշակառուին թույլ տալ ՀՀ-ում լինելու հանգամանքը հաստատել նաև հեռահար եղանակով. նախագիծն ընդունվեց

12:56 26.02.2020

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ընդունվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը: Դա վերաբերում է կենսաթոշակի ստացման համար բանկ ներկայանալու պարտադիր պահանջին: Առաջարկվել է հնարավորություն տալ կենսաթոշակառուին Հայաստանում լինելու հանգամանքը հաստատել նաև հեռահար եղանակով` առանց բանկ ներկայանալու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարի հետ

12:30 26.02.2020

Փետրվարի 25-ին Ժնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Գործընկերներն անդրադարձել են հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և […]

̰
Գրիգորի Հայրապետյանն ազատման դիմում է գրել թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնից

12:23 26.02.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում […]

̰
ԱՆ մասնագետը կմեկնի Թեհրան՝ Իրանից վերադարձող ուղևորների ինքնազգացողությունը տեղում ստուգելու համար

12:11 26.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: […]

̰
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում ավելացել են երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալները

12:09 26.02.2020

ԵՄ 2020թ. աջակցության ծրագրով նախատեսվում են արդարադատության և ոստիկանական ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների զարգացում, որոնք ընդգրկված են Հայաստանի կառավարության գերակայությունների ցանկում: Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում, որտեղ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում լսումներ: Դրանք նվիրված են  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP