18:36 25.02.2020
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել են անակնկալ ստուգումներ: Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ […]
18:35 25.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորպես պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների […]
18:32 25.02.2020
Փետրվարի 22-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Բռնակոթ բնակավայրի արոտավայրից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Բռնակոթի 53-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ մարիխուանա թմրամիջոց է, աճեցրել է տնամերձ հողամասում՝ իր օգտագործման համար: Դեպքի առթիվ նույն օրը հարուցված […]
18:30 25.02.2020
Մարտի 4-ին, ընդամենը 1 շաբաթ անց, ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ այն կարգավորումը, որը սահմանափակումներ է մտցնելու միության սահմանով կանխիկ գումար անցկացնելու հարցում։ 100 հազար դոլարից ավելի գումար անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հատուկ փաստաթղթեր, այլապես մաքսային ծառայողները թույլ չեն տա անցկացնել գումարը։ Եթե ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա […]
18:23 25.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Իրանում կորոնավիրուսի հարցը քաղաքականացվում է» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Իրանի Մեջլիսի բարեփոխական պատգամավոր Մահմուդ Սադեղին Twitter-ում գրել է, որ իր մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս: Նա, դիմելով Իրանի դատական իշխանության ղեկավարին, գրել է. «Պարոն Ռայիսի, ես այնքան էլ հույս չունեմ, որ կշարունակեմ ապրել այս կյանքում: Քաղաքական և անվտանգության հարցերով դատապարտված անձանց […]
18:20 25.02.2020
Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց […]
18:11 25.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք […]
18:06 25.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր ղեկավարած հիմնադրամի՝ նոր համագործակցություն սկսելու մասին: «Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Սա շատ կարևոր նախաձեռնություն […]
17:58 25.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են […]
17:46 25.02.2020
ԱԺ-ում այսօր դատավորների վեթինգի մասին խորհրդարանական լսումների առիթն օգտագործելով` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն անդրադարձավ այլ հարցերի: Մասնավորապես խոսեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին, իսկ երբ անսպասելի կրակ վառեց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց նրան. «Ես ներողություն եմ խնդրում, խնդրո´ւմ եմ անվտանգության աշխատակիցներին մտնել ներս, խնդրո´ւմ եմ դադարեցնեք …»: Սոնա Աղեկյանը շարունակեց. «Քանի որ պղծված է […]
17:45 25.02.2020
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատավոր Վահե Միսակյանը տեղեկացրեց, որ որոշման մասին կհայտնեն փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին: Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին` պատճառաբանելով, որ գործի նախաքննությունն ընթացել է […]
17:42 25.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն: Այժմ, 2019 թվականի արդյունքներով. 1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության […]
17:22 25.02.2020
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակման հետքերով: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
17:16 25.02.2020
ԱԺ-ում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ևս անդրադարձավ դատական համակարգի կոռումպացվածությանը և նման դատավորներից ազատվելու հարցին: «Անունը կարող ենք դնել «վեթինգ» կամ այլ բառ հնարենք, բայց խնդիրը հետևյալն է` համակարգի զտումը, որովհետև եկեք իրերն իրենց անուններով կոչենք, դատավորների մեծամասնությունը կոռումպացված, ինչքան էլ փորձեն սահմանափակեն խոսքի ազատությունը, բազմաթիվ հանցագործություններ գործած, խղճի դեմ գնացած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացված […]
17:10 25.02.2020
Ադրբեջանցի ուղևորները, որ թռչում էին Բաքու-Դուբայ-Բաքու չվերթով, դժգոհ են, որ «ստիպված են եղել» հայկական ֆիլմ դիտել թռիչքի ընթացքում։ FlyDubai ընկերությունը նրանց առաջարկել է դիտել «Սպիտակ» ֆիլմը, որը ներկայացնում է 1988 թվականին Սպիտակում եղած երկրաշարժի պատմությունը։ Թռիչքի ժամանակ օդանավում եղած ադրբեջանցիները սա սադրանք են որակել ու պնդել, որ եթե ավիաընկերությունը շարունակի նման անփույթ վերաբերմունքը, ադրբեջանցիները կարող […]
17:02 25.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2018 թ. մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու […]
16:56 25.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավարության մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը 2 կողմից ճշտեց, թե արդյոք վերջիններս առարկում են լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման դեմ: 2 կողմն էլ չուներ առաջարկություն, հետևաբար, դատարանի որոշմամբ, հաջորդ նիստերը ևս բաց կլինեն լուսաբանման համար: Ըստ դատական նիստի ընթացակարգի` դատարանը նաև ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: […]
16:48 25.02.2020
ԱԺ-ում դատավորների բարեվարքության մասին «ՀՀ Դատական օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը քննարկելիս հնչեցին հայտարարություններ կոնկրետ դատավորների կողմից հանցագործություններ կատարելու մասին: «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ից Դավիթ Գյուրջյանի ելույթը Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց և հայտարարեց, որ եթե ունի հանցագործությունների մասին տեղեկություն, այն կարող է փոխանցել համապատասխան մարմիններին, այլ ոչ թե ելույթի ընթացքում […]
16:40 25.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից մինչև Լուսաշողի խաչմերուկ փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Գեղարքունիքի […]
16:32 25.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով: Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և […]
16:16 25.02.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ժնևում հանդիպել է իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է TASS-ը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպելու և որոշ «առանցքային խնդիրներ» քննարկելու հնարավորության համար: Նախարարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերին Լավրովի Երևան այցի ընթացքում:
16:00 25.02.2020
«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված կոռուպցիոն քրեական գործ, որ հարուցվում ու քննվում է, փաստարկները նույնական են: Կարծում եմ՝ գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չէ, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել: Դեպքերի մասին է խոսքը, չեմ խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը»,- խորհրդարանում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնելով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե ՀՀ 3-րդ […]
15:48 25.02.2020
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա մեղադրվում է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարի՝ 489 մլն դրամի հափշտակության կազմակերպման մեջ: Գործով անցնում են նաև 2010-2016թթ. գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը և […]
15:40 25.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46 կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից […]
15:21 25.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի […]
15:13 25.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ հրամանով՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում ՀՀ կենսաթոշակառուների համար մշտական ցուցադրության տոմսերը կլինեն անվճար՝ ամիսը 2 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից: Ժամանակավոր ցուցահանդեսների մուտքը վճարովի է։
15:02 25.02.2020
Փետրվարի 25-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վկայակոչված այն դրույթները, որոնց պատճառով խախտվում են քրեական հետապնդման ընթացքում ոստիկանության ծառայողների մի շարք իրավունքներ։ Մասնավորապես, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի […]
15:01 25.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Իրանում կորոնավիրուսի տարածման վերջին տվյալների վերաբերյալ: «Իրանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 34-ով ավելացել է: 16 դեպք՝ Ղոմում, 9 դեպք՝ Թեհրանում, 2 դեպք՝ Ալբորզում, 1 դեպք՝ Ղեշմում, 2 դեպք՝ Մազանդարանում, 2 դեպք՝ Գիլանում, 1 դեպք՝ Նիշապուրում, 1 […]
14:55 25.02.2020
Հրապարակվել է 2020թ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը): «Տարին բավականին լավ ենք սկսում, մասնավորապես հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 8.9 տոկոս տնտեսական աճ: Արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 13 տոկոս, շինարարությունը՝ 7.7 տոկոսով: Ընդհանուր առմամբ թվերը բավական լավն են, բայց չափազանց ուրախալի է արտահանման ավելի քան 20 տոկոսանոց աճը, ներմուծման շուրջ 2 […]