15:36 26.02.2020
«Թե´ իրավական, թե´ բարոյական որևէ խնդիր չկա»,- այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե դրամահավաքի հրավիրատոմսի վրա գրված է եղել, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին», մինչդեռ վարչապետի գրառման մեջ նշված է, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»:
Պապիկյանն այսպես մեկնաբանեց.
«Թե´ իմ, թե´ վարչապետի հայտարարություններում հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, ամենակարևոր պատճառը «Այո»-ի քարոզչությունն է: Դա որևէ կերպ չի թաքցվել ու թաքցնելու կարիք էլ չկար»:
Նա նշում է, որ եթե դրամահավաք-երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, հարց կառաջանար, թե ինչու է հավաքվել 200 մլն և դրա ճակատագիրն ի՞նչ է լինելու:
«Հստակ է, որ հասցեատերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, դրամահավաք-երեկոյի մասնակիցներին հրավիրելիս էլ մենք նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որը հավաքվել է, մուտքագրվելու է մեր նախընտրական հաշվեհամարին: Եթե այն գերազանցած լինի 100 մլն դրամը, բնականաբար, մնացած մասը պետք է գնա պետական բյուջե: Բայց գաղտնիք չէ, որ այնտեղ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամար, որին մարդիկ նվիրատվություն են կատարել ու այդ մասին հայտարարվել է: Այստեղ որևէ խնդիր չկա»,- ընդգծեց Պապիկյանը:
Նշենք, որ «ՈՉ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի 105 մլն-ը փոխանցել պետբյուջե:
«Քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...