TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գրիգորի Հայրապետյանն ազատման դիմում է գրել թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնից

12:23 26.02.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում […]

̰
ԱՆ մասնագետը կմեկնի Թեհրան՝ Իրանից վերադարձող ուղևորների ինքնազգացողությունը տեղում ստուգելու համար

12:11 26.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: […]

̰
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում ավելացել են երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալները

12:09 26.02.2020

ԵՄ 2020թ. աջակցության ծրագրով նախատեսվում են արդարադատության և ոստիկանական ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների զարգացում, որոնք ընդգրկված են Հայաստանի կառավարության գերակայությունների ցանկում: Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում, որտեղ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում լսումներ: Դրանք նվիրված են  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՄԻՊ աշխատակազմում քննարկել են բանակում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված հարցեր

11:49 26.02.2020

Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: Նիստին ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի և Արցախի մարդու իրավունքների […]

̰
Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

11:48 26.02.2020

Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով  հիշատակի մի շարք միջոցառումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները, մեկտեղելով ջանքերը, կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում: Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը […]

̰
Գավառ քաղաքում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

11:10 26.02.2020

Փետրվարի 26-ին, ժամը 10:56-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել […]

̰
2019թ.-ի ընթացքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում հարուցվել է 83 վարչական վարույթ

10:57 26.02.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է 2019-ի տարեկան հանրային հաշվետվությունը: «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 14-րդ կետով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «տարեկան մեկ անգամ ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ»։ Ստորև ներկայացնում ենք Գործակալության գործունեության 4-րդ ամբողջական տարվա՝ 2019 թվականի […]

̰
Քրգործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը. պաշտպան

10:40 26.02.2020

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը: Այս առնչությամբ Տիգրան Աթանեսյանը գրել է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսով քննարկել է ՀՀ-ԵՄ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը

10:36 26.02.2020

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան – Եվրամիություն Համապարփակ […]

̰
«Փողոցային շնամարտերից» մինչև «Նիվաներով տրյուկներ». անպատժելիության հետևանքները

10:06 26.02.2020

Թեպետ, դեռ 2019թ.-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, այնուամենայնիվ, ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, այդ թվում՝ դրանց հրապարակումն ու տարածումը սոցիալական ցանցերի միջոցով շարունակվում է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է հետևել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և բարձրաձայնել խնդիրների մասին: Երիտասարդների […]

̰
Գավառում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում է որոնողական աշխատանք

09:28 26.02.2020

Փետրվարի 26-ին՝ ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում: ԱԻՆ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

09:14 26.02.2020

Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ջրամբար և Գեղաձոր գյուղերում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին , Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

08:50 26.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:40 26.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Արշակունյաց պող․ 65 շենքըև հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 17, 17ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հր.Քոչար փ. 25 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:44 25.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև […]

̰
Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել քվեարկությանը․ իրազեկում

22:50 25.02.2020

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը […]

̰
Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով․ հաստատված դեպքեր չկան

22:46 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը երեկ՝ փետրվարի 24-ին, «Հեռանկարի» տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց […]

̰
«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ

22:28 25.02.2020

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:50 25.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ (բուք է) և Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին […]

̰
Արդյո՞ք նոր կորոնավիրուսը տարածվում է ջրի խողովակների միջոցով. պարզաբանումներ «Հեռանակար»-ի տաղավարում

21:44 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Հեռանակար»-ի տաղավարում անդրադարձել է այն խոսակցություններին, թե նոր կորոնավիրուսը տարածվում է ջրի խողովակների միջոցով. «Այդպիսի բան հայտնի չէ, ԱՀԿ-ն էլ այդպիսի ցուցում չի տվել: Հիմնական ցուցումները տրված են՝ անձից անձ փոխանցում՝ օդակաթիլային եղանակով և այլն», – ասել է Ավագյանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արդյո՞ք ճիշտ են նախկին իշխանությունները․ արդարադատության նախարարի արձագանքը հանրապետականների հայտարարությանը

21:38 25.02.2020

ԱԺ-ում այսօր ևս խորհրդարանական լսումների օր էր: Այս անգամ քննարկվել է Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը: Փաթեթի մշակումն Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղություններից մեկն է եղել, որի շուրջ, ինչպես խորհրդարանում ներկայացրել է նախարար Ռուստամ Բադասյանը, եղել են հանրային քննարկումներ, այն նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ստացել դրական եզրակացություն: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կորոնավիրուսը իրերի միջոցով չի փոխանցվում. Հակոբ Ավագյան

21:11 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Հեռանակար»-ի տաղավարում նշել է, որ նոր կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ հանրապետության պոլիկլինիկաներում սահմանվել է շուրջօրյա հերթապահույթուն: Ինչ վերաբերում է Իրանի հետ փակված սահմանին, նա ասել է․ «Վարորդներին ուղեկցելու են: Արգելափակում չի տարածվում վերադարձողների, դիվանագիտական պատվիրակությունների մասով, ինչպես նաև օդային սահմանով վերադարձող 2-րդ կետով մարդկանց վրա»: Ինչ վերաբերում է  […]

̰
«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք անցկացրեց

20:48 25.02.2020

«Այո»-ի նախընտրական շտաբն այսօր կազմակերպել է դրամահավաք՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Դրամահավաքին մասնակցել են ՔՊ կուսակցության անդամներ, գործարարներ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ հանգանակվելու է 100 միլիոն դրամ: «Ամեն մի պատգամավոր, ամեն մի թիմի անդամ, որը մասնակցում է շտաբի աշխատանքներին և «Այո»-ի քարոզին, հրավերի քարոզ է ապահովել և մարդկանց հրավիրել է: Օրինակ՝ 3-4 հոգու ես […]

̰
Գյումրիի ՀԿ-ները դիտորդներ են հավաքագրում

19:58 25.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է դիտորդների հավատարմագրումը, որոնք աշխատելու են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը և դրան նախորդած՝ քարոզարշավի ընթացքում: Հանրաքվեին դիտորդներ կարող են լինել հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները, օտարերկրյա, միջազգային կազմակերպությունները և կուսակցությունները: Կարճաժամկետ դիտորդական խմբերը ձևավորման փուլում են, իսկ երկարաժամկետ դիտորդներն արդեն սկսել են իրենց աշխատանքը: Դիտարկում են քարոզարշավի ընթացքը: Հիմնականում դիտորդական փորձ ունեցող անձինք […]

̰
Արդյո՞ք նոր կորոնավիրուսի տարածման ռիսկը պատճառ չի դառնա անորակ դեղեր վաճառելու

19:45 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Հեռանակար»-ի տաղավարում անդրադարձել է պարբերաբար շրջանառվող այն լուրերին, թե կորոնավիրուսի համադարմանը գտնված է. հնարավո՞ր է, որ դրա անվան տակ Հայաստանում սկսեն վաճառել ժամկետանց դեղեր։ «21-րդ դարում համաճարակներն ամենալուրջ, օրակարգային խնդիրներն են, եթե նույնիսկ, Աստված չանի, հայտնվի էստեղ, մենք պատրաստ լինենք, որպեսզի վերահսկելի լինի, որպեսզի տարածում չգտնի: Նախկինում […]

̰
Հայաստանի սանիտարահիգիենիկ վիճակի մասին՝ նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի համատեքստում

19:30 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հայաստանի սանիտարահիգիենիկ վիճակից՝ նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի համատեքստում: «Համաճարակները 21-րդ դարի գերակա խնդիրներից են, դրա դեմ պայքարն առաջինը ես համարում եմ իրազեկվածության բարձր մակարդակը: Պետք է անընդհատ հետևել հիգիենիկ կանոններին: Մենք այսօր լուրջ օջախներ չունենք: Այս տարի լուրջ վարույթներ ենք սկսել դպրոցներում ջերմային […]

̰
Բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն միայն ուսուցում անցած ծառայողները. խորհրդակցություն ԱԻՆ-ում

19:17 25.02.2020

Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ: ՓԾ տնօրենը տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի […]

̰
ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին

19:05 25.02.2020

Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների […]

̰
Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը մոտ 99%-ով նվազել է

19:01 25.02.2020

Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ «ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին […]

̰
Իրանից Հայաստան հատուկ թռիչք կլինի ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար

18:38 25.02.2020

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան Հայաստան վերադառնալ վաղը՝ փետրվարի 26-ին, կայանալիք հատուկ չվերթով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը՝ խոսելով «Արմենպրեսի» հետ։ «Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի։ Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար», – ասել է պաշտոնյան։ Հիշեցնենք, […]

̰
BACK_TO_TOP