TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ե՞րբ և որտե՞ղ  կկայանա «Ազգային երգիչ» նախագծի համերգը. մանրամասներ

12:00 25.02.2020

Նոր մատուցմամբ ու կենդանի հնչողությամբ ժողովրդական երգեր, արդեն հայտնի ու սիրված դեմքեր, շքեղ ու լուսավոր համերգասրահ. մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների համերգը: Ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչները բեմում մենակ չեն լինելու. նրանց հետ հանդես կգան նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատաղանդավոր փոքրիկները: […]

̰
ԱԺ-ում լսումներ են դատաիրավական բարեփոխումներ նախատեսող սահմանադրական օրենքի շուրջ

11:58 25.02.2020

ԱԺ-ում այսօր ևս խորհրդարանական լսումներ են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Փաթեթի մշակումն Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղություններից մեկն է եղել, որի շուրջ, ինչպես խորհրդարանում ներկայացրել է նախարար Ռուստամ Բադասյանը, եղել են հանրային քննարկումներ, այն նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ստացել դրական եզրակացություն: Մանրամասները` տեսանյութում:

̰
Տավուշի մարզի խոշոր վթարից տուժած 2 երեխաները տեղափոխվել են Երևան. մանրամասներ

11:54 25.02.2020

«Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին

11:33 25.02.2020

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր […]

̰
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

11:26 25.02.2020

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն՝ իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Դիմումատուն, մասնավորապես, նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն: Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական […]

̰
ԱԱՏՄ-ն դեռ հունվարի 24-ից է անցել ուժեղացված ռեժիմի

11:17 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է կառույցի լիազորությունների, 2020 թվականին ԱԱՏՄ ստուգման լայնածավալ ծրագրի մասին։ Ունի՞ արդյոք ԱԱՏՄ-ն բավականաչափ ռեսուրս՝ նախատեսված վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար։ Այս առումով, ԱԱՏՄ ղեկավարը մատնանշել է վիճակագրությունը՝ 2019-ին հարուցվել է 8 անգամ ավելի վարչական վարույթ, քան 2018-ին։ Կառույցի ղեկավարն անդրադարձել […]

̰
Ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար․ ՀՀԿ ԳՄ

11:14 25.02.2020

ՀՀԿ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր մեկնարկող քրեական գործով դատավարությանը, որում որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Մենք, վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝ • Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: • Հայաստանի Հանրապետության դատական […]

̰
Ինչպիսին է Փաշինյանի պատկերացրած միջին վիճակագրական քաղաքացու իդեալական կերպարը

11:04 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում: Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս […]

̰
1990թ. մայիսի 17-20-ը Արտաշատի ԲԿ-ում տղա ունեցած մայրի´կ, արձագանքի՛ր. 30-ամյա տղայի մայրը փնտրում է որդու կենսաբանական մորը

11:00 25.02.2020

«Հայոց մայրեր» շարժումը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «1990թ. մայիսի 17-20-ը Արտաշատի ԲԿ-ում տղա ունեցած մայրի´կ, արձագանքի՛ր ։ Այսօր մի օրինակելի տիկին զանգահարեց ինձ։ Շատ բարեկիրթ և բարի ձայնով ինձ ասաց, որ 1990 թ. մայիսի 17-20-ը ծնված տղա երեխա է վերցրել հիվանդանոցից։ Նա երեխա չի ունեցել, իր հայրն է զբաղվել այդ գործերով։ Երեխային բերել-տվել […]

̰
Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

10:56 25.02.2020

2020 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել 2019 թվականի համար կազմակերպված սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 29-ին կայացված թեստավորման փուլին մասնակցած 24 դիմորդներից հարցազրույցի փուլ անցնելու իրավունք էր ձեռք բերել 16-ը: Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 231 կետի՝ հարցազրույցի փուլում մասնակցի ստացած […]

̰
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում Գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

10:52 25.02.2020

2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով  ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբն […]

̰
Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին

10:12 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր ամենամեծ թերացումներից մեկը. մինչև այժմ գործարկված չէ ներդրումների ուղեկցման լիարժեք գործունակ համակարգ։ Բայց չենք հուսահատվում և, իհարկե, պիտի լուծենք այդ խնդիրը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2565275837126129?__xts__[0]=68.ARBrg9AY8HhaapaDnvIhuMUYNxmI30xiIlllQPJCWgmiuBF198Vm3l7FGWnoocuI-r3B-sE1dJAp__0obf0Qt1QE-Xl9EjCwWutMZZbidiVGv6W1iGwKJbZ5ww9Cn0sWGKAkMyL5A0fyhbcvwlju_PY2Vfd8zPZaJrk0EwwJRwjikzQcCaGFMkwl38HoJHr1eYxMpDKs4KKFSmCzt0qGGSFyQf-hNm-Tc3U_dRzXdqr0bFtrnC4e0N6pkkiuxVYbDoLitPdYIi9oKOTSurJw5uI6EYZG-JAwfzemf7fYPUJ8Lr4s2vDPdQ_UY2X1riKgFtN5J7UKlVNqxx0qC00q0Hb7OMX7&__tn__=-R

̰
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

09:59 25.02.2020

ՏԿԵՆ տեղեկացնում է. Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

̰
Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից Իրան թռիչքները․ «Armenia Airways»

09:44 25.02.2020

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մասնակի կսահմանափակվեն Հայաստանից Իրան թռիչքները: Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է. «Ուշադրություն հարգելի ուղևորներ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս […]

̰
Ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում․ Մխիթար Հայրապետյան

09:38 25.02.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շախմատն ու Երևանը Գալիք ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում. մեր քաղաքը հյուրընկալելու է միջազգային շախմատային մրցաշար՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ: Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ՝ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ […]

̰
Կպարզեմ՝ եթե չծխեք, ամռանը գալու եմ դպրոցի նոր դաշտում ֆուտբոլ խաղանք. Գնել Սանոսյան

09:28 25.02.2020

Գեղարքունիքի մարզպետարանի որոշմամբ փետրվարին մարզի շատ համայնքներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը: Այն բոլոր համայնքներում կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Փետրվարի 21-ին այն անցկացվեց նաև Ակունք գյուղում: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիքբոքսինգ, կշռաքարի բարձրաձում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Խաղերն ուղեկցվեցին ազգային երգ ու պարով: Ողջունելով «Գեղարքունյաց ձմեռ-2020»-ի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է

09:11 25.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:35-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Փետրվարի 25-ի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:20 25.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ջրաշեն գյուղի 3, 4 փողոցները, 11։00-17։00 Ա.Սերոբ փ. 11/1-11/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան […]

̰
Առաջիկա օրերին կտրուկ ցրտելու է

23:57 24.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար […]

̰
«Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը կանցկացվի Աշոցքում

22:28 24.02.2020

Ձմռան օրացուցային վերջին օրը՝ փետրվարի 29-ին, Աշոցքում կանցկացվի «Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը։ Վերջին տարիներին մարզի տարածաշրջաններն իրենց բնակավայրերում առանձին էին կազմակերպում այդ միջոցառումը։ Այս տարի որոշվել է վերականգնել հին ավանդույթները և ընդհանուր անցկացնել՝ նաև հաշվի առնելով սակավաձյուն ձմեռը։ Թե ինչ միջոցառումներ են նախատեսված անցկացնել այդ օրը, ներկայացրել են կազմակերպիչները՝ Շիրակի մարզպետարանի և տուրիզմի զարգացման կենտրոնի […]

̰
Հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2020թ. միջոցառումների իրականացման ընթացքը

21:53 24.02.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի […]

̰
Տան գազօջախում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

21:16 24.02.2020

Փետրվարի 24-ին` ժամը 16:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:45-ին: Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 17 տան գազօջախում այրվել է պլաստմասսե […]

̰
Երևանում կա 5000-6000 թափառող շուն, որոնց մոտ կեսը արդեն ստերջացված են․ թափառող կենդանիների խնդիրը՝ օրակարգային հարց

21:14 24.02.2020

Երևանի ավագանու «իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանն այսօր տեղեկացրել է, որ մոտավոր հաշվարկով Երևանում կա 5-6 հազար  թափառող շուն, որոնց մոտ կեսն արդեն ստերջացված է: Չնայած դրան՝ թափառող կենդանիների խնդիրը մնում է լուրջ մտահոգության թեմա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տավուշում մարդու վրա հարձակվողը կատվազգի գիշատիչ է, բայց ոչ հովազ․ թեմայի շուրջ զրույց  «Հորիզոնի» տաղավարում

21:02 24.02.2020

Կատվազգի գիշատիչ , բայց ոչ հովազ: Հայտնի են Տավուշում տեղի ունեցած հարձակման շուրջ հետազոտության արդյունքները: Թեմայի շուրջ զրույց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բուհերի ինքնավարությունից մինչև քաղաքական ներգրավվածության հարցեր․ քննարկում ԱԺ-ում

20:51 24.02.2020

ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել լսումներ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրների» թեմայով:  Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում: Այս մասին է վկայում մասնակիցների մեծ թիվը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումներին մասնակցելու ավելի քան 600 հայտ է ստացվել, ԱԺ-ն ստիպված է եղել ընտրություն կատարել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից

20:36 24.02.2020

Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։

̰
ԿԸՀ-ի կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ հանրաքվեի տեղամասերի

20:18 24.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ: Այն հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ https://www.elections.am/votersreg/: Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի […]

̰
Ինչ կենդանի էր Իջևանի անտառում հարձակվել մարդու վրա՝ կովկասյան ընձառյո՞ւծ, թե՞ լուսան

20:09 24.02.2020

Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ Իջևանի անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է տղամարդու վրա, բայց նա հրաշքով փրկվել է: Տուժածն ինքն էլ վստահեցնում էր, թե իրեն պատահածն ընձառյուծ է եղել: Այսօր մասնագետները ներկայացրել են հարձակման դեպքի ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց՝ հարձակված կենդանին կովկասյան ընձառյուծ չէ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ

19:58 24.02.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ […]

̰
Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրենը

19:44 24.02.2020

Այսօր՝  փետրվարի 24-ին, Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Այսօր նշվում է նաև Գագիկ Լաճիկյանի 60-ամյակը։ Պարգևը քաղաքում իր ունեցած անմնացորդ նվիրումի, ինչպես նաև մշակութային կյանքում կատարած աշխատանքի գնահատականն է։ Գագիկ Լաճիկյանը գյումրեցի արվեստագետների ընտանիքում է ծնվել, նրա երկու եղբայրների՝ հանրապետության վաստակավոր նկարիչներ Սամվել և Լևոն Լաճիկյանների անունը հայտնի է […]

̰
BACK_TO_TOP