20:09 24.02.2020
Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ Իջևանի անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է տղամարդու վրա, բայց նա հրաշքով փրկվել է: Տուժածն ինքն էլ վստահեցնում էր, թե իրեն պատահածն ընձառյուծ է եղել: Այսօր մասնագետները ներկայացրել են հարձակման դեպքի ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց՝ հարձակված կենդանին կովկասյան ընձառյուծ չէ: Մանրամասները՝ տեսանյութում։
19:58 24.02.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ […]
19:44 24.02.2020
Այսօր՝ փետրվարի 24-ին, Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Այսօր նշվում է նաև Գագիկ Լաճիկյանի 60-ամյակը։ Պարգևը քաղաքում իր ունեցած անմնացորդ նվիրումի, ինչպես նաև մշակութային կյանքում կատարած աշխատանքի գնահատականն է։ Գագիկ Լաճիկյանը գյումրեցի արվեստագետների ընտանիքում է ծնվել, նրա երկու եղբայրների՝ հանրապետության վաստակավոր նկարիչներ Սամվել և Լևոն Լաճիկյանների անունը հայտնի է […]
19:38 24.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 4 հարց էր ընդգրկված: Հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի միջոցների օգտագործման, հիմնադրամից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ձևը: «Քարոզչության կողմերի կազմավորած շտաբները չեն կարող տեղակայվել պետական, տեղական ինքնակառավարման, պետական կրթական, ուսումնական հաստատությունների շենքերում և այնտեղ, որտեղ […]
19:20 24.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ […]
19:13 24.02.2020
Տեսախցիկներ կտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ եղել են, խոսքը մոտ 1500 տեղամասի մասին է, որոնք ուղիղ ժամանակային ռեժիմում կհեռարձակեն ընտրությունների ընթացքը, և նաև տեսագրությունը կձայնագրվի: Կառավարության որոշմամբ արդեն նաև անհրաժեշտ գումարն է հատկացվել: Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: «Մենք ունենք 2008 տեղամաս, տեսախցիկներ կլինեն մոտ 1500-ում, դրանք տեղադրվելու են առավել մեծ թվով […]
19:06 24.02.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: «ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն […]
18:57 24.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վահրամ Կաժոյանը նշանակվել է Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասվում է […]
18:51 24.02.2020
Փետրվարի 14-ից 24-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով մի շարք վարորդներ զրկվել են վարորդական իրավունքի վկայականից: Նրանցից 5-ը երթևեկել են առանց համարանիշի, 2-ը հրաժարվել են անցնել սթափության զննություն, 12-ը եղել են ոչ սթափ և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրանց մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի […]
18:50 24.02.2020
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 111 կենցաղային կանչ, 56 հրդեհի ահազանգ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 […]
18:48 24.02.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են […]
18:24 24.02.2020
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ […]
18:19 24.02.2020
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեպքեր չկան: Հիվանդության ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դրանում վստահեցնում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանը: Նա ընդգծեց, որ գնահատվել են բժշկական կազմակերպությունների կարողությունները: Իսկ բացերը լրացնելու համար նախարարությունից ցուցում կա: Որքանո՞վ է կորոնավիրուսը նման սովորական սուր շնչառական վարակին ու ինչպե՞ս կարելի է խուսափել կորոնավիրուսից: Մանրամասները` […]
18:12 24.02.2020
Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել հարևան Իրանում: Իրանի ԿԳՆ պահանջով երեկ Թեհրանում փակվել են համալսարանները, պետական մարմինները սկսել են խիստ միջոցառումներ իրականացնել մահաբեր վիրուսի դեմ պայքարելու համար: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:10 24.02.2020
Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։ Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի […]
17:53 24.02.2020
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի […]
17:50 24.02.2020
«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- այս մասին նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել նշված համայնքներ այցելությունից և առհասարակ […]
17:43 24.02.2020
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահի և խորհրդարանի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում` ժամը 08։00-20։00-ը։ «Խնդրում ենք՝ մինչև 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին ընտրացուցակում ընդգրկվելու համար։ […]
17:41 24.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գնացել են այդ քայլին H1N1-ի տարածումը կանխելու համար: Հիմա այդ խնդրին նաև կորոնավիրուսի տարածման ռիսկն է ավելացրել: «Մենք էս պահին տեղեկատվություն չունենք որևէ դեպքի մասին ՀՀ-ում, մենք […]
17:27 24.02.2020
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի […]
17:16 24.02.2020
«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի հիմնական նպատակը բուհի և գիտության, հետազոտության ինտեգրումն է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին: Արձագանքելով օրենքի խորհրդարանական քննարկումներին՝ նախարարը նշեց, որ երբեմն տպավորություն էր, թե օրենքի նախագիծը չէր նայվել կամ թյուրըմբռնում կար: Նա ցանկացավ մի խումբ հարցերի անդրադառնալ, մասնավորապես՝ […]
17:10 24.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Խորհրդակցության սկզբում վարչապետը […]
17:00 24.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան 17 հասցեում՝ բնակելի սեփական տանը, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:
16:48 24.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը: […]
16:44 24.02.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: «Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր […]
16:31 24.02.2020
Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և […]
16:24 24.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասուլիին»։
15:51 24.02.2020
Փետրվարի 24-ին` ժամը 11:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թեժ Լեռ ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը: Փրկարարները «Opel Sedan» (վարորդ՝ […]