TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 34-ով ավելացել է. իրանագետ

15:01 25.02.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Իրանում կորոնավիրուսի տարածման վերջին տվյալների վերաբերյալ: «Իրանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 34-ով ավելացել է: 16 դեպք՝ Ղոմում, 9 դեպք՝ Թեհրանում, 2 դեպք՝ Ալբորզում, 1 դեպք՝ Ղեշմում, 2 դեպք՝ Մազանդարանում, 2 դեպք՝ Գիլանում, 1 դեպք՝ Նիշապուրում, 1 […]

̰
Տարին բավականին լավ ենք սկսում․ կարևոր է, որ արտահանման աճի տեմպը շարունակի մնալ առաջանցիկ. Ա․ Մանուկյան

14:55 25.02.2020

Հրապարակվել է 2020թ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը): «Տարին բավականին լավ ենք սկսում, մասնավորապես հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 8.9 տոկոս տնտեսական աճ: Արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 13 տոկոս, շինարարությունը՝ 7.7 տոկոսով: Ընդհանուր առմամբ թվերը բավական լավն են, բայց չափազանց ուրախալի է արտահանման ավելի քան 20 տոկոսանոց աճը, ներմուծման շուրջ 2 […]

̰
Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

14:50 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել է մի շարք պաշտոնյաների: Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան ստորև ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, […]

̰
Մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի ուսանողների առողջական վիճակից. ԵՊԲՀ

14:47 25.02.2020

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՊԲՀ-ի օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը կայուն է: «Հարգելի գործընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, թե ունեն արդյոք առողջական խնդիրներ ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողները, ապա տեղեկացնեմ, որ մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի […]

̰
Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական

14:45 25.02.2020

Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական: Դավիթ Ղուլյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա եղել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ: Դավիթ Ղուլյանը 39 տարեկան է, ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ:

̰
Մեր երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք չկա. ԱՆ

14:43 25.02.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և փետրվարի 25-ի` ժամը 13:00-ի դրությամբ, մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի: […]

̰
Կառավարությունը հրապարակել է Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու որոշումը

14:36 25.02.2020

Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Երկշաբաթյա ժամկետով սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝ 1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝ ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը […]

̰
Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

14:21 25.02.2020

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա […]

̰
Միխայիլ Միշուստինը Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ է նշանակել

14:15 25.02.2020

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Միշուստինն Աննա Դոնչենկոյին նշանակել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: ՌԴ վարչապետի մեկ այլ կարգադրությամբ՝ Ուկրաինայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Անդրեյ Բաբկոն:

̰
«Հունդաիի» վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

14:09 25.02.2020

Փետրվարի 18-ին` ժամը 01:10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար էին բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 25-ին` ժամը 00:33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հունդաիի» 65-ամյա վարորդ Սարգիս Ամիրյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է։

̰
ԵԿՄ-ն ժառանգն է զորավար Անդրանիկ Օզանյանի. Սասուն Միքայելյանը և այլք հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում

14:02 25.02.2020

Այսօր զորավար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Զորավորի ծննդյան 155-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, այլ պաշտոնյաներ: «Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Եվ դուք գիտեք՝ զորավար Անդրանիկը որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան, […]

̰
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նորություն կլինի դատավորների աշխատավարձի բարձրացման մասով

13:55 25.02.2020

Արդյոք գտնվել են այն դոնորական գումարները, որոնք ուղղվելու են դատավորների աշխատավարձի բարձրացմանը. ՀՀ ԱԺ-ում լրագրողները հարցրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հիշեցնելով ՀՀ վարչապետի հայտարարությունն այդ մասով. «Բանակցություններն ընթանում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ունենք արդեն նախապատրաստած որոշակի փաստաթղթեր, համաձայնագրեր, բայց դրանց բովանդակությունը չեմ կարող հրապարակել, քանի դեռ դրանք վերջնական փուլում չեն: Կարծում եմ՝ […]

̰
Դատարանը Քոչարյանի և մյուսների գործով ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել

13:53 25.02.2020

Այսօր շարունակվեց Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն տվեց, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի […]

̰
Նախարարությունն օրերս ամփոփելու է Մոնումենտի դղյակների մասով կատարած աշխատանքը. Բադասյան

13:52 25.02.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մոնումենտի այգում դղյակները կառուցվել են շինթույլտվությունների լուրջ խախտումներով: Նախարարությունն արդյոք արդեն սկսե՞լ է հետաքննություն իրականացնել: «Մենք հետաքննություն չենք կարող սկսել, մենք ուսումնասիրում ենք հարցը, հանձնաժողովն արդեն ձևավորված է քաղաքապետարանի հետ համատեղ, որտեղ ընդգրկված է արդարադատության նախարարի […]

̰
Որտեղ և ինչպես պետք է բողոքարկեն ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները. բարդ հարցադրումներ ԱԺ-ում

13:40 25.02.2020

Այսօր դատավորների բարեվարքության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հետաքրքրվեց, թե ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտեղ և ինչպես պետք է բողոքարկեն, երբ պարզ է, որ ՍԴ-ն իրեն վերաբերող հարցի քննությունը չպետք է իրականացնի: Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Անակնկալ հարց էր, Սահմանադրական դատարան կարող են դիմել խմբակցությունները, եթե արդյունքի հետ […]

̰
Երևանի դպրոցներից մեկում ծնողը հարվածել է ուսուցչին. քաղաքապետի տեղակալն այցելել է դպրոց

13:39 25.02.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, թե մայրաքաղաքի դպրոցներից մեկում աշակերտի ծնողն ապտակել է ուսուցչին: «Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ, ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան: Երկար զրույց ունեցա նախ երեխայի […]

̰
Բարեբախտաբար կա ՀՀ նախագահը, որը ֆիզիկոս է. Süddeutsche Zeitung-ը նախագահի` քվանտային քաղաքականության վերաբերյալ բանախոսության մասին

13:36 25.02.2020

Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգ» (Süddeutsche Zeitung) հայտնի օրաթերթը 2020թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:  «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- […]

̰
Կուղարկվի՞ արդյոք փոփոխվող Դատական օրենսգիրքը Վենետիկի հանձնաժողով. նախարարի մեկնաբանությունը

13:29 25.02.2020

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր խորհրդարանական լսումներ է  հրավիրել  «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի շուրջ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ գնահատականի. «Եթե կարդաք իրենց դիտարկումները, կտեսնեք, որ իրենց առաջարկներն են այս Դատական օրենսգրքում և […]

̰
Մյուս նախարարների ստացածից քիչ պարգևավճար եմ ստացել. Ռուստամ Բադասյան

13:26 25.02.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին լրագրողները հարց են ուղղել՝ արդյոք կմասնակցի՞ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. «Չգիտեմ դեռ, հնարավոր է, երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ քարոզարշավին»,- ասել է նախարարը: Ինչ վերաբերում է պարգևավճարների մասին լուրերին, թե 16 հազար դոլար պարգևավճար է ստացել, նախարարը պատասխանել է, որ ստանում է այնքան պարգևավճար, որքան ստանում են մյուս նախարարները միասնական որոշված […]

̰
Շիրակի մարզպետարանը 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

13:23 25.02.2020

«Շիրակի մարզպետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովեց վառելափայտով: Անչափ կարևոր այս արշավին միացան մարզի շուրջ 30 կամավորներ: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ակտիվ համագործակցության և Շիրակի մարզը ուշադրության կենտրոնում պահելու համար»,- ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

̰
Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները հրապարակված են

13:16 25.02.2020

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Դրանց կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության կայքում՝ հետևյալ հղումով: Հրապարակվել են նաև տեղամասային կենտրոնների հասցեները՝ հետևյալ հղումով: Հիշեցնենք, Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 17-ին: Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը՝ այստեղ:

̰
Ի՞նչ անել կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլեկտրոնային հաղորդագրություններ ստանալիս

13:14 25.02.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբերհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO): Չնայած որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա ու նման […]

̰
ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչել Ոստիկանության կանոնագիրքը

13:10 25.02.2020

ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր հակասահմանադրական ճանաչեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը, այսինքն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելը։ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել նաև «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16. 1 հոդվածի 1-ին մասը՝ […]

̰
Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքը 28-ից կիջնի 25 տարեկանի

13:08 25.02.2020

Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքը, ըստ «ՀՀ Դատական օրենսգրքում» և հարակից օրենքների փաթեթում նախատեսվող փոփոխությունների, 28-ից իջեցվում է 25 տարեկանի: Սա, արդարադատության նախարարի համոզմամբ, թույլ կտա ապահովել նոր սերնդի մուտքը դատական համակարգ: ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձ է եղել նախագծում տեղ գտած բազմաթիվ փոփոխությունների, ներկաները նաև դրանց մասին նախարարին հարցեր տալու հնարավորություն են ունեցել: Մանրամասները` […]

̰
Փայլուն տնտեսական տարի ենք սկսել, դուխով. Փաշինյան

13:02 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արձանագրված տնտեսական ցուցանիշներին: «Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետևյալ ցուցանիշները. Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս: Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս: Շինարարության աճ՝ 7.7 տոկոս: Առևտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս: Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս: Էլէներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս: Արտահանման […]

̰
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին բուք է

12:54 25.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի […]

̰
Բացառելու ենք, որ որևէ դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի. Նարեկ Զեյնալյան

12:36 25.02.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խորհրդարանում անդրադառնելով նոր կորոնավիրուսին, դրա շուրջ ստեղծված խուճապին, խոսել է նաև այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է դեղատներում՝ բժշկական դիմակներ մասով: Ինչպես հայտնի է, դրանք սկսել են վաճառել մի քանի անգամ բարձր գնով, մյուս կողմից` դրանց պակասն է նկատվում: «Ես ինչքան նկատել […]

̰
ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին. ՊԵԿ պարզաբանումը

12:30 25.02.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և […]

̰
Եթե անհրաժեշտություն եղավ, կշարունակի փակ մնալ. Նարեկ Զեյնալյանը` Իրան-Հայաստան սահմանի մասին

12:22 25.02.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է մեծ նոր կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելու ռիսկը: Զեյնալյանը հիշեցրել է, որ սահմանը մասնակի է փակված, բեռնափոխադրումների համար այն բաց է: Սահմանը մասնակի փակվել է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկայում իրանցիների Նոր տարին է, իսկ […]

̰
Փոփոխությունների նպատակը ոստիկանության փիլիսոփայության և ոստիկանի կերպարի բարեփոխումն  է. քննարկում

12:06 25.02.2020

Ոստիկանության բարեփոխումների ռազավարության վերաբերյալ քննարկում է ընթանում նախագծի մշակողների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ: Նրանց վստահեցմամբ՝ փոփոխությունների նպատակը ոստիկանության փիլիսոփայության և ոստիկանի կերպարի բարեփոխումն է: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP