TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ալեքսան Ալեքսանյանն ազատվեց պաշտոնից

15:34 19.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- ասված է […]

̰
Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ազատվեց պաշտոնից

15:32 19.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության […]

̰
Գիրք նվիրելը հիանալի է. Արծրուն Հովհաննիսյան

15:23 19.02.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիրք նվիրելը հիանալի է: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի բան նշեմ, որ ՀՀ ԳԱԱ ՊԻ -ի կողմից «Հայոց Պատմության» ակադեմիական բազմահատորյակի առայժմ տպագրված բոլոր հատորներից Հայոց Բանակին է նվիրաբերվել մի քանի հարյուր օրինակ։ Գրքերը հասցվել են զորամասեր։ Շնորհակալություն Պատմության ինստիտուտին և անձամբ ակադեմիկոս Աշոտ […]

̰
Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի լավագույն ընթերցողները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին Գրքի տոնի առիթով

15:20 19.02.2020

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և […]

̰
«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստն է հրավիրվել

15:18 19.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը: Դատարանը լսել է տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանին: Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ նրան հաջողվել է փախուստի դիմել գնդի տարածքից, մինչդեռ խմբի անդամները հայտարարում էին, թե իրենք են ոստիկանին թողել, որ հեռանա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

15:15 19.02.2020

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է ադրբեջանագետ, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

15:09 19.02.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

̰
Ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. Դավիթ Անանյան

15:04 19.02.2020

Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա` տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը շարունակում է անշեղորեն աճել: «Ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի: Եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ […]

̰
2019-ը տնտեսական առումով լավ տարի էր. Բագրատ Ասատրյան

15:02 19.02.2020

«Տնտեսական ակտիվության 7.8 ցուցանիշը լավ ցուցանիշ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ընդգծելով, որ 2019-ը տնտեսական առումով լավ տարի էր: Նա նշեց, որ նշված ցուցանիշն արձանագրվել է ցածր գնաճի պայմաններում: Ասում է, որ ավելի տեղին կլինի մտահոգությունների մասին խոսել, օրինակ՝ ինչն էր վատ 2019-ի ընթացքում: […]

̰
Որո՞նք են այս հանրաքվեի առավելություններն ու թերությունները՝ կազմակերպչական առումով. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

15:00 19.02.2020

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն ինչով է տարբերվում 2015 թվականի հանրաքվեից և 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից. «Հանրաքվեն մենք կազմակերպում ենք նոր օրենքով, օրենք, որով չի կազմակերպվել 2015 թվականի հանրաքվեն, սա բոլորովին նոր օրենք է և ավելի համահունչ է Ընտրական օրենսգրքին, այն օրենսգրքի, որով կազմակերպվեցին […]

̰
Զարեհ Սինանյանն Արմաշ համայնքին գիրք է նվիրել

14:59 19.02.2020

Գիրք նվիրելը երևի թե աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկն է, քանի որ գրքի հետ փոխանցվում է լույսը, միտքն ու երազանքը: Գրքի ու գրականության հանդեպ հայերի սերը դարերի պատմություն ունի, և երկրագնդի որ ծայրում էլ հայտնվել ենք, փորձել ենք նախ և առաջ գրքի թերթերի միջով նայել աշխարհին: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ ահա այս կարևոր […]

̰
Բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական հանցադեպը

14:45 19.02.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը:

̰
Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների

14:43 19.02.2020

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքի երեխաներին, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը միացել է Գիրք նվիրելու տոնին

14:22 19.02.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը միացել է Գիրք նվիրելու տոնին և մասնագիտական ու գեղարվեստական գրականության մի շարք գրքեր է նվիրաբերել Արմաշ գյուղի գրադարանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

̰
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը հիմնանորոգվում և վերազինվում է

14:20 19.02.2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:  «Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ: Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց: […]

̰
2018թ. մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում. Դավիթ Անանյան

14:02 19.02.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությանը: «2018 թվականի ընթացքում մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում, 30 միլիարդ արձանագրվել է բյուջե վճարման ենթակա հարկ, ստուգման ընթացքում 5.9 միլիարդ դրամի ճշտված հաշվարկ է ներկայացվել: Ուզում […]

̰
Մեքենաների ավելացման պայմաններում զոհերի թիվը նվազել է․ Փաշինյան

13:56 19.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղիղ միացման ժամանակ հայտարարեց, որ այս տարվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկուսով պակաս են եղել ճանապարհային պատահարների հետևանքով մարդկանց մահվան դեպքերը։ Նա նշեց, որ դա եղել է չնայած այն բանի, որ մեքենաների թիվը նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է մոտ 100 հազարով։ Վարչապետի խոսքերով՝ 2019-ին մոտ 190 հազար […]

̰
Աքորիի խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր

13:46 19.02.2020

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին,  եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային […]

̰
Էրիկ Գրիգորյանը միացել է Գիրք նվիրելու տոնին

13:38 19.02.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս միացել է գիրք նվիրելու տոնին: Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել և կատարել հետևյալ գրառումը. «Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Ես նույնպես անմասն չմնացի տոնի ավանդույթից ու «Հայաստանի կարմիր գրքի» մեկ օրինակ նվիրեցի Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»: https://www.facebook.com/envminister/videos/224880772003614/?__xts__[0]=68.ARC_1MZCLfSxIzYNSy-WXLyAPb2tCsuv4IwDm87nA3uaXpIHSVRBPbqx6ytIKvhTpQcAdYJ-sAY13GMPtL5WVPoLya7KUwxWFYDyBKkNVRpLPup_ex7WFrFrQ2-sFopQybdtMycZDitSAFtebUE3o5yu-QjFIeiWvIkr5ho_RTCiHwyTprmLSHZs9fPsN8l6q98en9I7qvZkZxBmzAb8fdqUSGbSOO0jaSDKFjTBuPGCOtSi41nr3X3ePklr_fj_d2LJEFMCWKiYxfb1pAgWHZ6yynF3BvOoFiuyyaIhNMFNZtNygmieP0Hn1ygojHuigNscKZ2aGOEYocVbD8ZTth5DxX3uG0EPkkL55QYQ&__tn__=-R        

̰
Պատուհանները հենց հանել են, դպրոցը քանդվել է. ԱԻՆ-ի արտառոց օրինակները

13:36 19.02.2020

Այսօր ԱԺ-ում աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ օրինագծի աշխատանքային քննարկման ժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը մի օրինակ հիշեց. «Շատ հաճախ խոսում ենք բյուջե չլինելու մասին, տարիներ առաջ խնդրել են Կապանի և Տեղ համայնքների դպրոցների վերանորոգման համար պետբյուջեից գումար հատկացնել, երկու դպրոցին էլ ֆինանս հատկացրել են, երկուսն էլ վերանորոգման ժամանակ քանդվել […]

̰
Ռուսաստանից Հայաստան տանող ճանապարհի վրա կուտակվել է ավելի քան 300 բեռնատար

13:30 19.02.2020

Չորեքշաբթի առավոտյան խոշոր բեռնատարների համար փակվել է Վրաստանի մայրուղու այն հատվածը, որը միակ օղակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև: «Վրացական ավտոճանապարհի երթևեկությունը ժամը 10:00-ից սահմանափակ է խոշոր բեռնատար մեքենաների համար: Վրաստանի տարածքում մերկասառույց է և ձնաբուք: Կուտակվել է 335 մեծ մեքենա»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Հյուսիսային Օսիայի մասով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր ծառայության հաղորդագրությունը: Նշվում […]

̰
Ալիևը փաստացի ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

13:23 19.02.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է, թե ինչ փաստեր է խեղաթյուրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում: «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ստուգել Իլհամ Ալիևի մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է գրքերի տոնավաճառին

13:06 19.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր «Քվանտ» վարժարանում մասնակցեցի աշակերտների կողմից պատրաստված գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու «Կողբ» հիմնադրամին: Հիշեցնեմ, որ այսօր գիրք նվիրելու օրն է: Լավ ավանդույթները պետք է շարունակական լինեն»:

̰
Արմեն Սարգսյանը ստացել է ՌՈ պետին պաշտոնանկ անելու առաջարկը

13:04 19.02.2020

ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ստացել է ՀՀ վարչապետի առաջարկը՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու մասին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ստացված առաջարկը ստորագրել-չստորագրելու համար եռօրյա ժամկետ ունի:

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը

13:03 19.02.2020

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկել են հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրել է հաշվեքննության արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

12:50 19.02.2020

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին (լուսանկարներ) ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված […]

̰
Ինքնավնասման դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

12:48 19.02.2020

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է արել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից: «Նա պահանջում է իր ուզած քանակի դեղորայքը, բայց դրա համար բժշկական ցուցումներ են պետք, բժշկական համապատասխան ցուցմամբ ինքն իր դեղորայքը ստանում է: Հիմա նորմալ վիճակում է, հսկողության տակ է գտնվում»,- տեղեկացրին ՊՈԱԿ-ից: Հիշեցնենք, որ Hetq-ը տեղեկացրել էր՝ կալանավորն ինքնավնասման […]

̰
Շարունակվում են Արարատ Միրզոյանի հանդիպումները Կոպենհագենում

12:44 19.02.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում: «Հանդիպեցինք Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի […]

̰
Ալիևի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում․ Аргументы и Факты

12:37 19.02.2020

Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» (Аргументы и Факты) թերթը արձագանքել է Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին, որի ժամանակ հիշատակվել է նաև թերթը։ Փաշինյանը այն հիշատակում էր՝ ասելով, որ այդ թերթում հրապարակվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս վստահեցնում էր, որ Խոջալուում ադրբեջանցիների սպանդը կազմակերպել են հենց ադրբեջանցի […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը նույնպես միանում է գիրք նվիրելու ֆլեշմոբին

12:21 19.02.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել է գիրք նվիրելու ֆլեշմոբին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարվելակերպի կանոնների մասին գրքեր: Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր, որը միավորում է բոլոր նրանց, […]

̰
BACK_TO_TOP