20:39 18.02.2020
Վաղը Լոռու մարզում սպասվում է վթարականխարգելիչ ջրանջատում: Ինչպես տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, ջրանջատման պատճառը հետևյալն է: Օրերս, գիտեք, վթարվել էր «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը, որի պատճառով դադարեցվել էր Վանաձորի շուրջ 60 տոկոսի և հարակից 13 գյուղերի ջրամատակարարումը: Վեոլիա ջուր ՓԲԸ ստիպված էր իրականացնել վթարի վերացման աշխատանքներ, որոնք վթարի բարդությամբ և խողովակաշարի տեխնիկական պարամետրերով պայմանավորված շարունակվեցին […]
20:36 18.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար. «Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի […]
20:24 18.02.2020
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված […]
20:16 18.02.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։ Երկուստեք կարևորվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս […]
20:07 18.02.2020
Փետրվարի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Հանդիպման նպատակն էր աշխատանքային-գործնական մթնոլորտում քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, ՓԾ […]
19:57 18.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ծննդյան 60-ամյակի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Որպես լրագրող և խմբագիր, որպես հեռուստամեկնաբան, որպես ճշմարիտ մտավորական՝ Դուք Ձեր ավանդն եք ներդրել Հայաստանի անկախ մամուլի ստեղծման գործում: Ձեր հեղինակած հոդվածներում և Ձեր վարած հեռուստատեսային հաղորդումներում ձևավորվում է տեղեկատվական մի միջավայր, որտեղ […]
19:43 18.02.2020
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը: Այնտեղ 61 անուն է: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն անցկացրեց։ Նիստում հաստատվեց ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմ և նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելու մասին որոշումը:
19:36 18.02.2020
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նշված երեք հասցեներում իրականացվել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
19:23 18.02.2020
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Շատ արդյունավետ աշխատանքային հանդիպում ունեցա Երևան ժամանած МИР միջպետական հեռուստառադիոընկերության նախագահի տեղակալներ Վ. Կազարեզովի և Ա. Իկոննիկովի հետ: Քննարկեցինք մի շարք հարցեր և խնդիրներ, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ, կմեծացնեն «հայկական» բովանդակության սփռումը ԱՊՀ երկրներում: Հյուրերը բարձր գնահատեցին МИР-ի […]
19:18 18.02.2020
Կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհան քաղաքում այսօրվա դրությամբ կան 1 տասնյակից ավելի հայեր, որոնք տարհանվել չեն ցանկացել: Նրանց հետ դեսպանատունը մշտական կապի մեջ է: Եթե վերադառնալու ցանկություն ունենան, կփորձեն կրկին տարհանում կազմակերպել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են ԱԳՆ-ից: Նաև տեղեկացրել են, որ Հայաստանում 100 չինացի կա, որոնք տևական ժամանակ այստեղ են՝ աշխատում են կամ սովորում, այս ընթացքում […]
19:15 18.02.2020
Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, […]
19:06 18.02.2020
Այսօր առավոտյան Եղվարդի խճուղուց դեպի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ հուշարձանի մոտակայքում, թիվ 30 երթուղու ԳԱԶել-ը բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել: Վնասվել են ենթակայանը և ցանկապատը, իսկ վարորդն ու մեկ ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժողների առողջական վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Նախնական պատճառը մերկասառույցն է եղել, որի հետևանքով ևս 5 մարդատար մեքենա է վթարի ենթարկվել: […]
18:53 18.02.2020
Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատած 600 հայերից, նախնական տվյալներով, մոտ 200-ը վերադարձել է Հայաստան: Նրանցից մեկը Լիլիթ Ղազարյանն է: Ամուսնու և որդու հետ հայրենիք է վերադարձել հունվարի 30-ին, երբ տեղեկացել են, որ Ուհան տանող բոլոր ճանապարհները փակվել են: Մանրամասները` տեսանյութում:
18:34 18.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ: Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է […]
18:26 18.02.2020
Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց ծանոթանալու համար: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:
18:24 18.02.2020
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ, որի փաստացի իմաստը ցեղասպանության ճանաչումն է։ Ուկրաինան մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նոր նախագիծը ներկայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարիա Վոլոդինան։ Նա իր նախագիծը հիմնավորել է նրանով, որ ցեղասպանությունն այնքան մեծ ցավ ու վիշտ է, որ […]
18:22 18.02.2020
Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ ազատ է արձակվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ Օսման Քավալան, հայտնում է Ermenihamer-ը: Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ […]
18:18 18.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստն անցկացրեց։ Նիստում հաստատվեց ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմ և նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելու մասին որոշումը: «Այո»-ի և «Ոչ»-ի լիազոր ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց գրանցումն արդյունավետ կլինի: «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն էլ տեղեկացրեց, որ քարոզարշավը, ամենայն […]
17:50 18.02.2020
Փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի […]
17:35 18.02.2020
Այսօր Սահմանադրական դատարանում դռնբաց նիստ է անցկացվել, որտեղ քննվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի վարչական դատարանի դիմումները ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով: Նիստին մասնակցել է 8 դատավոր: Բացակայել է Վահե Գրիգորյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա պնդել է, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ չկա և հայտարարել, որ առաջիկայում […]
17:26 18.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ և «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
17:16 18.02.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական […]
17:01 18.02.2020
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ «Երևանի քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Զարզանդ Գաբրիելյանը: Հիշեցնենք` երեկ Աջափնյակի ղեկավարը դիմում էր ներկայացրել` […]
16:58 18.02.2020
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի […]
16:37 18.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից ներկայացրել Ryanair-ի հոդվածը Հայաստանի մասին: «Կողքից երբեմն ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը»,- գրել է վարչապետը: Նշենք, որ Ryanair ավիաընկերության թիմը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այցելել էր Երևան, ծանոթացել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տպավորություններով կիսվել ավիաընկերության կայքում հրապարակված հոդվածում: «Հայաստանի […]
16:21 18.02.2020
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ. Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Ս. Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն […]
16:15 18.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ որոշմամբ՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը գրանցվել է որպես «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ:
16:08 18.02.2020
Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ճանապարհի երթևեկելի մասը մասամբ փակվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
15:39 18.02.2020
Արդյո՞ք պետք է դիմակ կրել: Այս հարցին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում: Դիմակ պետք է կրել, եթե ունեք հազ, դժվարացած շնչառություն, եթե խնամում եք շնչառական ախտանշաններ ունեցող անձանց, եթե բուժաշխատող եք և այցելում եք շնչառական ախտանշաններ ունեցող անձանց: