TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի. Անդրանիկ Քոչարյանը` պաշտպանության ոլորտի մասին

15:36 18.02.2020

ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նա խոսել է քննարկման կարևորության մասին, անդրադարձել հնարավոր պաշտոնանկություններին ու բանակում անհավասար պայմանների վերացման անհրաժեշտությանը: Մանրամասները` տեսանյութում:      

̰
56-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

15:32 18.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա․-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն

15:18 18.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել […]

̰
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով Լարսի ճանապարհը փակ է

15:13 18.02.2020

Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պատճառով։

̰
Արարատի մարզպետն ընդունել է ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանին

15:03 18.02.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանին: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար: Գարիկ Սարգսյանը չեմպիոնի հետ քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները միշտ պատրաստակամ են աջակցել մարզում սպորտի զարգացմանն […]

̰
Շիրակի մարզում հանրաքվեի տեղամասային կենտրոնները ձևավորվել են

14:45 18.02.2020

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Շիրակի մարզը, ինչպես նախորդ համապետական ընտրություններին, ընդգրկված է թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է 4 տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թիվ 30, 31, 32 և 33: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է հանրաքվեի անցկացման ժամանակացույցը, համաձայն որի՝ տարածքային հանձնաժողովներն արդեն ձևավորել են տեղամասային կենտրոնները: Գյումրին կունենա 82 տեղամասային կենտրոն: Իսկ տեղամասային հանձնաժողովների […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել․ ձերբակալված 4 հոգուց մեկը 51-ամյա կին է

14:37 18.02.2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ սփայս հայտնաբերվեց։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։ Քրեական հետախույզների հաջորդ քայլը պարզելն էր, թե բերման ենթարկվածն ումից է թմրամիջոցը ձեռք […]

̰
Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել

14:26 18.02.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի ու պետական սահմանն ապօրինի […]

̰
Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը. Նիկոլ Փաշինյան

14:22 18.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում է կատարել. «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»,- նշել է նա:

̰
2019թ. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1043 անձ. ՔԿ

14:10 18.02.2020

2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել թվով 1043 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 44-ը, իսկ 27 անձ  ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 848 անձ: Մեղադրանք է առաջադրվել 792 անձի: Թվով 52 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից մերժվել է […]

̰
Արտակ Դավթյանը՝ Դավիթ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին

14:07 18.02.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կա՞ն տարաձայնություններ: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Նա պատասխանեց. «Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում: Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, եթե հարկ եղավ՝ հրաժարական կտամ, խնդիր չեմ տեսնում: Այս բազմազան ոլորտը որ կա, նախարարը մինչև որոշում […]

̰
Ունենք պաշտոնից հեռացումներ, զորացրումներ, նաև խրախուսումներ. ԶՈւ ԳՇ պետ

14:06 18.02.2020

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ասուլիսի մեկնարկից առաջ կոչով դիմեց քաղաքացիներին: «Բանակը պետք է չթիրախավորել, բոլորը պետք է լինեն բանակի կողքին, բանակն է, որ ապահովում է մեր անվտանգության համակարգի կայուն լինելը»,- ասաց նա: ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին հարց ուղղվեց՝ արդյոք բանակում վերջին դեպքերից հետո […]

̰
Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա

13:50 18.02.2020

«Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա». կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է հարցազրույց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
2019-ի հունիսից բանակում ինքնասպանության ութ դեպք է կանխվել. Արտակ Դավթյան

13:40 18.02.2020

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են, լինում են նաև խրախուսումներ: Դավթյանն ասաց, որ խրախուսվել են սպաներ, ովքեր կանխել են ինքնասպանության դեպքերը: Նա մանրամասնեց՝ խոսքը ինքնասպանության փորձ անելու ութ դեպքի մասին է: Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի […]

̰
ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ «արտոնյալների» մասին

13:34 18.02.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ արտոնյալների առկայությանը: Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում արտոնյալներ չունենալու ուղղությամբ, նա պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հաշվառումներ ունենք, տանում ենք, կոնկրետ ինչ աշխատանքներ՝ ես մանրամասն ներկայացրի հանձնաժողովին, չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որ տանում ենք»:

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց թարգմանչի պատճառով

13:32 18.02.2020

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված` սահմանդրական կարգի  ենթադրյալ տապալման մեղադրանքով քրեական գործի քննությունն այսօր կարճ տևեց: Նիստին չէր ներկայացել Խաչատուրովի  ռուսերենի թարգմանիչը: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստը չի կարող շարունակվել առանց  թարգմանչի: Հիշեցնենք` պաշտպանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ: Դատարանն այսօր պետք է լսեր կողմերի եզրափակիչ […]

̰
Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան

13:20 18.02.2020

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ: Կարո՞ղ է օրինակ բերել, երբ զոհ ունենալուց հետո գնացել է զորամաս, ծանոթացել մանրամասներին՝ ինչի հետևանք է եղել կատարվածը: «Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դեպքերից չորսը հիվանդության հետևանքով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը դժբախտ […]

̰
Ինձ արգելել են խոսել. ՌՈ պետ Արթուր Բաղդասարյան. Factor.am

13:10 18.02.2020

Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ է հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ։ Վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանում տալ։ «Ինձ արգելել են խոսել»,- հակիրճ ասել է նա։ Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ […]

̰
Վարդգես Զուռնաչյանն ազատվել է աշխատանքից

12:59 18.02.2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը դադարեցրել է իր ստանձնած պարտականությունները: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ, անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև […]

̰
Դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը

12:56 18.02.2020

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի […]

̰
Ինչպե՞ս զարգացնել Արցախի և ՀՀ միջև գիտատար ոլորտները. քննարկում Բակո Սահակյանի և Հակոբ Արշակյանի միջև

12:49 18.02.2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ի՞նչ վիճակում են «Գազել»-ի կողաշրջման հետևանքով տուժածները

12:46 18.02.2020

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ի առավոտյան` ժ. 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում` Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Պատահարի հետևանքով տուժել են «Գազել»-ի վարորդն ու  ուղևորուհին: Երկուսն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ […]

̰
ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում

12:40 18.02.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես, • Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական […]

̰
Ռուսաստանում` հայկական տաճարի տարածքում, հրդեհ է բռնկվել․ կա զոհ

12:36 18.02.2020

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում հրդեհ է բռնկվել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղական «Волгоград онлайн» կայքը։ Հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Զովունու հուշարձանի հարևանությամբ վթարի պատճառը մերկասառույցն է եղել. ականատեսներ

12:20 18.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` փետրվարի 18-ի առավոտյան` ժ. 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում՝ Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Դեպքի վայրում էլեկտրացանցի կայանի սեփականատեր Աթանես Հովսեփյանն ու վարորդի բարեկամ Մխիթար Գրիգորյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ են ներկայացրել վթարից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները

12:17 18.02.2020

Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  շարունակվել է Արցախի ՊԲ նախկին  ղեկավար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Բաբայանը և մյուսները մեղադրվում են «Իգլա» զենիթահրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան ապօրինի  տեղափոխելու  համար: 2017 թվականի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն […]

̰
Պաշտոնանկություն Երևանի քաղաքապետարանում

12:08 18.02.2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»։

̰
2021 թվականին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե

11:45 18.02.2020

Ապակենտրոնացվածից դեպի կենտրոնացված համակարգ․ 2021 թվականին նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցոին կոմիտե, որին կվերապահվեն քննչական և հետախուզական գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

11:22 18.02.2020

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով: Հանցանք կատարած 27 […]

̰
Կառավարությունում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները

11:14 18.02.2020

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը […]

̰
BACK_TO_TOP