11:05 18.02.2020
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»: Հիշեցնենք, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրավաբանները նախաձեռնող խումբ են կազմել և պատրաստվում են գրանցվել իբրև «Ոչ» քարոզչկան կողմ: Նախաձեռնող խմբի առաջին տասնյակը հետևյալն է՝ […]
10:57 18.02.2020
2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից […]
10:28 18.02.2020
Փետրվարի 18-ի առավոտյան 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում՝ Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, «Գազելի» 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, ևս 5 մարդատար մեքենա, դարձյալ մերկասառույցի պատճառով, վթարի է ենթարկվել: Հանրապետական հիվանդանոցում են վարորդը և մի երիտասարդ […]
10:24 18.02.2020
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։ https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559
10:12 18.02.2020
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIА մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի ավտոմեքենաները և թիվ […]
10:01 18.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված […]
09:46 18.02.2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2020 թ. մարտի 1-ից Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային նոր չափաքանակները կգործեն: Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը նվազել են: Օրինակ, մսի և մսի սննդային ենթամթերքների համար սահմանված չափաքանակը 25 կգ-ն է: Դրանից ավելին արդեն առևտրային է համարվում: Նույնը […]
09:41 18.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը […]
09:21 18.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, […]
09:16 18.02.2020
Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:50 18.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:20 18.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բուզանդի փ. 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր»), «Յասոն», «Փինգ Բերի» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ […]
08:12 18.02.2020
Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը: Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և […]
23:42 17.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, իսկ 20-ի ցերեկը՝ թույլ անձրև: Փետրվարի 18-19-ը, 20-ի […]
21:41 17.02.2020
Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, […]
21:36 17.02.2020
Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Հայաստանի դրոշը բարձրացնելու ժամանակ թուրք մարզիկի երկրպագուները մեջքով են դարձել դեպի դրոշը։ Չեմպիոնի խոսքերով՝ ինքը դա չի տեսել, բայց մեջքով դեպի դրոշը կանգնելը կարևոր չէ, դրոշը կարող է չտեսնեն, բայց օրհներգը հաստատ լսելու են։ Ըստ Արթուր Ալեքսանյանի՝ իր թուրք հակառակորդը երևի […]
19:21 17.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացրել, որին ներկա է եղել նաև վարչապետ Փաշինյանը: Քննարկման թեմաներից մեկը եղել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցը: Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարող եմ ասել, որ սա հերթական հանդիպումն էր վարչապետի հետ խմբակցության ֆորմատով: Հարցեր հնչել են` […]
19:07 17.02.2020
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմում է ներկայացրել` դադարեցնելու իր լիազորությունները` որպես վարչական շրջանի ղեկավար: «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր […]
19:05 17.02.2020
Ադրբեջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին SHANTNEWS-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:
19:01 17.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։ Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել […]
18:47 17.02.2020
2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 4-ը պայմանավորված է ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը։ ԳՇ հաղորդագրության […]
18:37 17.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է վերջին օրերին ԶՈՒ-ում տեղի ունեցող ցավալի դեպքերին` ցավակցություն հայտնելով հայտնել ծառայության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Ներկայացնենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ […]
18:20 17.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
18:10 17.02.2020
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով: Այս մասին, «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը`2 միլիարդ 837 միլիոն ՀՀ […]
17:55 17.02.2020
Հատուկ քննչական ծառայության քննիչն առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հսկող դատախազը, հիշեցնենք, ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ: Մասնավորապես, դատախազությունը գտել […]
17:51 17.02.2020
Իտալիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գյումրեցի մեդալակիրներին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց, Կարապետ Չալյանն էլ վերադարձավ Եվրոպայի բրոնզե մեդալով։ Հաղթանակով վերադարձած 2 մարզիկներն էլ Գյումրիի հունահռոմեական ոճի մարզադպրոցից են։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականն այս պատասխանատու ստուգատեսում Իտալիայում նվաճեց 4 մեդալ՝ 2 […]
17:44 17.02.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության […]
17:33 17.02.2020
Ավելի վաղ հայտնել էինք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ մասամբ փլուզվել է Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատը: Բեկորներն ընկել էին երկու բնակչի վրա: «Էլ չհասցրինք […]
17:29 17.02.2020
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հայտնելով տնօրինության հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Հարությունյան Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և տնօրինության միջև առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված […]
17:18 17.02.2020
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ: Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով […]