12:50 19.02.2020
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին (լուսանկարներ) ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված […]
12:48 19.02.2020
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է արել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից: «Նա պահանջում է իր ուզած քանակի դեղորայքը, բայց դրա համար բժշկական ցուցումներ են պետք, բժշկական համապատասխան ցուցմամբ ինքն իր դեղորայքը ստանում է: Հիմա նորմալ վիճակում է, հսկողության տակ է գտնվում»,- տեղեկացրին ՊՈԱԿ-ից: Հիշեցնենք, որ Hetq-ը տեղեկացրել էր՝ կալանավորն ինքնավնասման […]
12:44 19.02.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում: «Հանդիպեցինք Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի […]
12:37 19.02.2020
Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» (Аргументы и Факты) թերթը արձագանքել է Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին, որի ժամանակ հիշատակվել է նաև թերթը։ Փաշինյանը այն հիշատակում էր՝ ասելով, որ այդ թերթում հրապարակվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս վստահեցնում էր, որ Խոջալուում ադրբեջանցիների սպանդը կազմակերպել են հենց ադրբեջանցի […]
12:21 19.02.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել է գիրք նվիրելու ֆլեշմոբին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարվելակերպի կանոնների մասին գրքեր: Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր, որը միավորում է բոլոր նրանց, […]
12:19 19.02.2020
Ի՞նչ առավելություններ ունի «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գործող օրենքի համեմատ և ի՞նչ խնդիրներ են տեսնում մասնագետները, որոնք հնարավոր է շտկել մինչ շրջանառության մեջ դնելը: Այսօր այս մասին աշխատանքային քննարկում է նախաձեռնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարաարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և այլ կառույցների […]
12:12 19.02.2020
Անգլերենով լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Զեյնալ Իբրահիմովի «Aliyev & Co: 35 նամակ որդուս» («Aliyev & Co.: 35 Letter to My Son») գիրքը, որը պատմում է Բաքվում հայերի ջարդերի մասին։ Գիրքը վաճառվում է մասնավորապես Amazon առցանց համակարգում։ Հեղինակը նշում է, որ ինքը գրել է այն մասին, ինչին ինքն ականատես է եղել 1990 թվականին Բաքվում հայերի […]
11:39 19.02.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով […]
11:26 19.02.2020
Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, հնարավոր է՝ շաբաթվա վերջում դուրս գրվի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը […]
11:24 19.02.2020
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը: Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու […]
11:18 19.02.2020
Փետրվարի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել դանակահարված երկու դեռահաս տղաներ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: 16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում: 17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ […]
10:57 19.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումները՝ հետևյալ հղումով:
10:39 19.02.2020
Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար: Միաժամանակ, ռուս համաճարակաբանները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ վերջին տվյալների համաձայն՝ վիրուսը վտանգավոր չէ առողջական այլ խնդիրներ չունեցողների համար և բարդություններ են գրանցվում առավելապես քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:
10:21 19.02.2020
Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է 2008 թվականից: Մեծանուն գրողի ծննդյան 151-ամյակի առթիվ հետաքրքիր միջոցառումներ են իրականացվելու ինչպես նրա ծննդավայր Դսեղում, այնպես էլ Երևանում:
10:16 19.02.2020
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի […]
10:09 19.02.2020
Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ «Հարգելի’ գործընկերներ, Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և […]
08:48 19.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:20 19.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքերը, Տերյան փ. 50, 52 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բուզանդի փ. 15, […]
08:11 19.02.2020
Փետրվարի 18-ին՝ ժամը 17:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Շեկ կռուգ» կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
23:57 18.02.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Մարինե Օհանջանյանն ահազանգում է․ «Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են,բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների […]
23:38 18.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շատ հիշարժան փաստաթուղթ է ստորագրել՝ ՀՀ նախագահին առաջարկել է մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն։ «Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, […]
23:27 18.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է […]
23:08 18.02.2020
Թուրքական «Sabah» խոշոր հրատարակությունը հոդված է հրապարակել, որով տեղեկացնում է, որ «Forbes»-ը կազմել է Թուրքիայի նահանգների հիմնական քաղաքների վարկանիշը՝ համաձայն բիզնեսի և ապրելու հարմարավետության, և յուրաքանչյուր քաղաքի պատմությունն ուղեկցվել է լուսանկարներով: Վարկանիշի 76-րդ տեղը զբաղեցնող Ագր քաղաքի համայնապատկերների հետ, հրատարակությունը հրապարակել է լուսանկար Հայաստանի մայրաքաղաք Երևանից՝ Արարատի տեսարանով: Հայաստանի և Թուրքիայի տարածքներից Արարատ լեռան լուսանկարները […]
22:32 18.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 18:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
21:45 18.02.2020
Փետրվարի 18–ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմկրատական կուսակցություն) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-Լիբերալ կուսակցություն)։ Դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած […]
21:36 18.02.2020
Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծում։ Կիբերանվտանգություն, մեքենաշինություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն. սրանք այն ոլորտներն են, որոնցում ապագա զինծառայողները հնարավորություն կունենան մասնագիտանալու նոր՝ 19- 91 ստորաբաժանման կազմում։ Նոր ստորաբաժանումը ստեղծվում է պաշտպանության նախարարության, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի՝ FAST-ի և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն-հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությամբ: Մայրաքաղաքից բացի, ամառային զորակոչի պատանիների համար […]
21:30 18.02.2020
Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհին։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի […]
20:56 18.02.2020
Սիրիայի նախագահն, առանց Թուրքիայի անունը տալու, «ձայնային փուչիկներ» է անվանել Թուրքիայի նկրտումները: Երեկ նախագահ Ասադը հայտարարություն է արել Հալեպի ամբողջական ազատագրության առթիվ: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Այս թեմայով SHANTNEWS-ի տաղավարում քննարկումը՝ տեսանյութում:
20:52 18.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում […]
20:51 18.02.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնեց կոչումները: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորել է աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր: