TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ «արտոնյալների» մասին

13:34 18.02.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ արտոնյալների առկայությանը: Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում արտոնյալներ չունենալու ուղղությամբ, նա պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հաշվառումներ ունենք, տանում ենք, կոնկրետ ինչ աշխատանքներ՝ ես մանրամասն ներկայացրի հանձնաժողովին, չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որ տանում ենք»:

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց թարգմանչի պատճառով

13:32 18.02.2020

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված` սահմանդրական կարգի  ենթադրյալ տապալման մեղադրանքով քրեական գործի քննությունն այսօր կարճ տևեց: Նիստին չէր ներկայացել Խաչատուրովի  ռուսերենի թարգմանիչը: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստը չի կարող շարունակվել առանց  թարգմանչի: Հիշեցնենք` պաշտպանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ: Դատարանն այսօր պետք է լսեր կողմերի եզրափակիչ […]

̰
Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան

13:20 18.02.2020

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ: Կարո՞ղ է օրինակ բերել, երբ զոհ ունենալուց հետո գնացել է զորամաս, ծանոթացել մանրամասներին՝ ինչի հետևանք է եղել կատարվածը: «Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դեպքերից չորսը հիվանդության հետևանքով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը դժբախտ […]

̰
Ինձ արգելել են խոսել. ՌՈ պետ Արթուր Բաղդասարյան. Factor.am

13:10 18.02.2020

Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ է հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ։ Վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանում տալ։ «Ինձ արգելել են խոսել»,- հակիրճ ասել է նա։ Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ […]

̰
Վարդգես Զուռնաչյանն ազատվել է աշխատանքից

12:59 18.02.2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը դադարեցրել է իր ստանձնած պարտականությունները: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ, անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև […]

̰
Դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը

12:56 18.02.2020

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի […]

̰
Ինչպե՞ս զարգացնել Արցախի և ՀՀ միջև գիտատար ոլորտները. քննարկում Բակո Սահակյանի և Հակոբ Արշակյանի միջև

12:49 18.02.2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ի՞նչ վիճակում են «Գազել»-ի կողաշրջման հետևանքով տուժածները

12:46 18.02.2020

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ի առավոտյան` ժ. 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում` Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Պատահարի հետևանքով տուժել են «Գազել»-ի վարորդն ու  ուղևորուհին: Երկուսն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ […]

̰
ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում

12:40 18.02.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես, • Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական […]

̰
Ռուսաստանում` հայկական տաճարի տարածքում, հրդեհ է բռնկվել․ կա զոհ

12:36 18.02.2020

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում հրդեհ է բռնկվել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղական «Волгоград онлайн» կայքը։ Հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Զովունու հուշարձանի հարևանությամբ վթարի պատճառը մերկասառույցն է եղել. ականատեսներ

12:20 18.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` փետրվարի 18-ի առավոտյան` ժ. 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում՝ Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Դեպքի վայրում էլեկտրացանցի կայանի սեփականատեր Աթանես Հովսեփյանն ու վարորդի բարեկամ Մխիթար Գրիգորյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ են ներկայացրել վթարից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները

12:17 18.02.2020

Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  շարունակվել է Արցախի ՊԲ նախկին  ղեկավար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Բաբայանը և մյուսները մեղադրվում են «Իգլա» զենիթահրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան ապօրինի  տեղափոխելու  համար: 2017 թվականի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն […]

̰
Պաշտոնանկություն Երևանի քաղաքապետարանում

12:08 18.02.2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»։

̰
2021 թվականին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե

11:45 18.02.2020

Ապակենտրոնացվածից դեպի կենտրոնացված համակարգ․ 2021 թվականին նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցոին կոմիտե, որին կվերապահվեն քննչական և հետախուզական գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

11:22 18.02.2020

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով: Հանցանք կատարած 27 […]

̰
Կառավարությունում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները

11:14 18.02.2020

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը […]

̰
ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմի գրանցման դիմում է ստացել

11:05 18.02.2020

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»: Հիշեցնենք, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրավաբանները նախաձեռնող խումբ են կազմել և պատրաստվում են գրանցվել իբրև «Ոչ» քարոզչկան կողմ: Նախաձեռնող խմբի առաջին տասնյակը հետևյալն է՝ […]

̰
Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

10:57 18.02.2020

2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից […]

̰
Մանրամասներ Զովունիում տեղի ունեցած զանգվածային վթարից

10:28 18.02.2020

Փետրվարի 18-ի առավոտյան 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում՝ Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, «Գազելի» 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, ևս 5 մարդատար մեքենա, դարձյալ մերկասառույցի պատճառով, վթարի է ենթարկվել: Հանրապետական հիվանդանոցում են վարորդը և մի երիտասարդ […]

̰
Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

10:24 18.02.2020

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։ https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559

̰
Վթար Զովունիում՝ մի քանի մեքենաների, այդ թվում՝ երթուղային «Գազել»-ների մասնակցությամբ

10:12 18.02.2020

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIА մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի ավտոմեքենաները և թիվ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը

10:01 18.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված […]

̰
ԵԱՏՄ-ից ինչ ու ինչքան կարելի է ներմուծել անձնական նպատակով. «Հայաստանի Հանրապետություն»

09:46 18.02.2020

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2020 թ. մարտի 1-ից Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային նոր չափաքանակները կգործեն: Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը նվազել են: Օրինակ, մսի և մսի սննդային ենթամթերքների համար սահմանված չափաքանակը 25 կգ-ն է: Դրանից ավելին արդեն առևտրային է համարվում: Նույնը […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

09:41 18.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը […]

̰
Չկա բանակ-հասարակություն բաժանում․ մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ․ վարչապետ

09:21 18.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

09:16 18.02.2020

Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:50 18.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:20 18.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բուզանդի փ. 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր»), «Յասոն», «Փինգ Բերի» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ […]

̰
Մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան․ Ռուբեն Մելիքյան

08:12 18.02.2020

Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը: Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 17.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, իսկ 20-ի ցերեկը՝ թույլ անձրև: Փետրվարի 18-19-ը, 20-ի […]

̰
BACK_TO_TOP