TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

21:41 17.02.2020

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, […]

̰
Թուրք մարզիկի երկրպագուները հայկական դրոշը կարող է չտեսնեին, բայց օրհներգը հաստատ կլսեին. Արթուր Ալեքսանյան

21:36 17.02.2020

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Հայաստանի դրոշը բարձրացնելու ժամանակ թուրք մարզիկի երկրպագուները մեջքով են դարձել դեպի դրոշը։ Չեմպիոնի խոսքերով՝ ինքը դա չի տեսել, բայց մեջքով դեպի դրոշը կանգնելը կարևոր չէ, դրոշը կարող է չտեսնեն, բայց օրհներգը հաստատ լսելու են։ Ըստ Արթուր Ալեքսանյանի՝ իր թուրք հակառակորդը երևի […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել

19:21 17.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացրել, որին ներկա է եղել նաև վարչապետ Փաշինյանը: Քննարկման թեմաներից մեկը եղել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցը: Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարող եմ ասել, որ սա հերթական հանդիպումն էր վարչապետի հետ խմբակցության ֆորմատով: Հարցեր հնչել են` […]

̰
Աջափնյակի ղեկավարը դիմում է ներկայացրել` դադարեցնելու իր լիազորությունները

19:07 17.02.2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմում է ներկայացրել` դադարեցնելու իր լիազորությունները` որպես վարչական շրջանի ղեկավար: «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր […]

̰
Ադրբեջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին զրույց ադրբեջանագետի հետ

19:05 17.02.2020

Ադրբեջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին SHANTNEWS-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ ԿԸՀ-ն դիմում չի ստացել

19:01 17.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։ Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել բանակում մահվան դեպքերի մասին

18:47 17.02.2020

2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 4-ը պայմանավորված է ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը։ ԳՇ հաղորդագրության […]

̰
Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ. Արմեն Սարգսյան

18:37 17.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է վերջին օրերին ԶՈՒ-ում տեղի ունեցող ցավալի դեպքերին` ցավակցություն հայտնելով հայտնել ծառայության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Ներկայացնենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ […]

̰
Նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ

18:20 17.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

̰
Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետբյուջե են փոխհատուցել 2 մլրդ 837 մլն դրամ վնասը. գործը կարճվել է. Armtimes.com

18:10 17.02.2020

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով: Այս մասին, «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը`2 միլիարդ 837 միլիոն ՀՀ […]

̰
ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ. Armtimes.com

17:55 17.02.2020

Հատուկ քննչական ծառայության քննիչն առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հսկող դատախազը, հիշեցնենք, ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ: Մասնավորապես, դատախազությունը գտել […]

̰
Ըմբշամարտի Եվրոպայի 2 մեդալակիրները Գյումրիի նույն մարզադպրոցից են

17:51 17.02.2020

Իտալիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գյումրեցի մեդալակիրներին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց, Կարապետ Չալյանն էլ վերադարձավ Եվրոպայի բրոնզե մեդալով։ Հաղթանակով վերադարձած 2 մարզիկներն էլ Գյումրիի հունահռոմեական ոճի մարզադպրոցից են։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականն այս պատասխանատու ստուգատեսում Իտալիայում նվաճեց 4 մեդալ՝ 2 […]

̰
Թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ Գյումրիի սուպերմարկետներում

17:44 17.02.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության […]

̰
Մասնակի փլուզվել է Վարդաշենի 68/ա շենքի շքամուտքի պատը․ տուժել է 2 կին. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

17:33 17.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ մասամբ փլուզվել է Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատը: Բեկորներն ընկել էին երկու բնակչի վրա: «Էլ չհասցրինք […]

̰
Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակով դիմել են Արայիկ Հարությունյանին

17:29 17.02.2020

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հայտնելով տնօրինության հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Հարությունյան Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և տնօրինության միջև առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված […]

̰
Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ դիտվում է իրավիճակի կայունացում

17:18 17.02.2020

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ: Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով […]

̰
Վարչապետի մոտ խորհրդակցությանն անդրադարձ է եղել ԶՈՒ-ում մահվան դեպքերի հանգամանքներին

17:15 17.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում. նիստին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

17:11 17.02.2020

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր դարձյալ նիստ է անցկացնում: Խմբակցության նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նիստը կտևի 1-2 ժամ:

̰
Սահմանվել են 2020թ. ՀՀ ջրային տարածքներում սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակներն ու ժամկետը

17:04 17.02.2020

Ստորագրվել է 2020 թվականի Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի […]

̰
Ուհանից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

16:56 17.02.2020

Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ: Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:

̰
Առերևույթ չարաշահումներ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում

16:55 17.02.2020

2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող […]

̰
Իրավական համայնքի ներկայացուցիչները «Ոչ» քարոզչական կողմ կձևավորեն

16:42 17.02.2020

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու վերջնաժամկետն այսօր է: Դրա համար տրված էր 7 օր ժամանակ: Դրա համար կարող են դիմել նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, բայց սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող […]

̰
Աշտարակի բնակչի մոտից լիրիկայի 100 դեղահաբ է հայտնաբերվել

16:13 17.02.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոցներ է ձեռք բերում, պահում և իրացնում: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, փետրվարի 11-ին […]

̰
Անի Սամսոնյանը պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ

15:55 17.02.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ։ «Հարգելի գործընկերներ Դիմել էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Նախարարի կողմից բազմիցս նշված պատճառների մասին ներկայացվել է նաև ինձ ուղղված գրավոր պատասխանում, որոնք ձեզ արդեն հայտնի են։ Համառոտ ներկայացնեմ միայն հետևյալը․ […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակ փակ կլինեն

15:45 17.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ բեռնատար ավտոմեքենաների համար: Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և […]

̰
Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ քրգործը կարճվել է. Hraparak.am

15:42 17.02.2020

Երգիչ Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում էր 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթին, կարճվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը։ «Հայկ Ղևոնդյանը տվյալ վրաերթի մեջ անմեղ է, մահն էլ պատճառվել է առաջին մեքենայի հարվածի հետևանքով։ Հայկ Ղևոնդյանն անմեղ է և մահվան մեջ, և´ վրաերթի մեջ, գործը […]

̰
Ախուրյանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Գյումրիում

15:40 17.02.2020

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվեց […]

̰
Հրշեջ-փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

15:39 17.02.2020

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են  կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա: «ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով […]

̰
Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

15:31 17.02.2020

Փետրվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ: Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և […]

̰
Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ. Հայկ Մարությանը ցավակցել է Գերման Ավագյանի հարազատներին

15:22 17.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական գրառում է արել ֆոտոլրագրող Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: «Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ։ Ցավակցում եմ Գերման Ավագյանի հարազատներին և ընկերներին անվանի ֆոտոլրագրողի անժամանակ մահվան կապակցությամբ։ Աստված հոգին լուսավորի»,- գրել է նա։  

̰
BACK_TO_TOP