15:15 17.02.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման է ներկայացրել մի հարց: Նա, մասնավորապես, նշել է. «Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։ Նկարում առաջարկվող տարբերակն […]
15:14 17.02.2020
Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից […]
14:49 17.02.2020
Այսօր` փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
14:29 17.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր նախաձեռնության մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Մեր նախաձեռնող աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դարձնենք: Խորհրդի կազմում լինելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական […]
14:22 17.02.2020
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: Դրանում ընդգրկված է «Իմ քայլը» խմբակցության 44 անդամ: «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: «ԱՅՈ» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը՝ ստորև:
14:20 17.02.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, որի դին ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այսօր՝ փետրվարի 17-ին, հիվանդանոցում […]
13:56 17.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լավ լուր է հայտնել այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար: Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են՝ այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների՝ հունվարի 8-ից փետրվարի 15-ը ունեցած բացակայությունը կզրոյացվի: Փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի […]
13:36 17.02.2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային […]
13:35 17.02.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկմամբ դիմել է քաղաքացիներին՝ ներկայացնելով պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը: «Տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային […]
13:29 17.02.2020
Չինաստանից տարհանված քաղաքացիները դուրս են գրվել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հիվանդանոցից, որոնց թվում մեկ ՀՀ քաղաքացի կա: Ուհանից տարհանվելուց հետո նրանք երկու շաբաթ գտնվել են հիվանդանոցում կարանտինի մեջ: 89 հոգուց ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, Նուր-Սուլթանում կարանտինի մեջ է պահվել նաև Բելառուսի հինգ քաղաքացի: Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել […]
13:17 17.02.2020
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում և նոր Սահմանադրության նախագծի հանրաքվե: «Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա Սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի […]
13:10 17.02.2020
ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում «Անվտանգ ու դիմակայուն Տավուշ» վերտառությամբ գրառում է արվել այն մասին, որ այսուհետև մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի: Գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ փետրվարի 15-ին Բերդավան գյուղում տրվել է պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագրի մեկնարկը։ Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և […]
13:02 17.02.2020
Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննությունը: Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները պահանջում են, որպեսզի փոխվարչապետը հերքի զրպարտություն համարվող տվյալները: Հիշեցնենք՝ մի ասուլիսի ժամանակ փոխվարչապետն ասել էր հետևյալը. «Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի […]
12:49 17.02.2020
Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է 1996թ. ծնված ՀՀ քաղաքացի, որը հետախուզվում էր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ըստ Невские Новости պարբերականի` երիտասարդին ձերբակալել են երկուշաբթի երեկոյան՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նավաշինարարների փողոցում գտնվող թիվ 14 տան մոտ: Նշվում է, որ նա հետախուզվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալությունը:
12:43 17.02.2020
Ո՞ր դեպքերում և որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում […]
12:41 17.02.2020
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը նոր նշանակման մասին է հայտնում: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
12:40 17.02.2020
Դատարանի որոշմամբ՝ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։ Վերջինս հայտնեց, որ Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է, նա կալանքի տակ է: Հիշեցնենք, որ անհայտ անձը հունվարի 23-ին ինքնաձիգով ներխուժել էր «Էրեբունի […]
12:29 17.02.2020
Քրեակատարողական ծառայության համակարգում սկսվել է նոր հանդերձանքի հատկացման գործընթաց։ Այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է ծառայության կայքը։ Քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները կառավարության որոշումով սահմանվել են 2019 թվականի հունիսին։
12:26 17.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. • բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված […]
12:23 17.02.2020
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել Վայքի ոստիկանության բաժնի պետ: Մեկ այլ հրամանով` Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Արմեն Արմենակյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
12:17 17.02.2020
Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվականից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը […]
12:08 17.02.2020
Փետրվարի 16-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Ավանի հոգեբուժարանից: Բժիշկներից մեկը հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածությամբ» մի կին է դիմել իրենց բուժօգնության: Դեպք վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ կինը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցը հրել և գցել է կնոջը: Կինը հրաժարվել է […]
11:59 17.02.2020
Պետությունը գյուղացու կողքին է: Գյուղապահովագրությունը ժամանակակից գյուղատնտեսություն ունենալու կարևորագույն քայլերից մեկն է: Թեմային անդրադարձել է Կառավարությունը: Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է՝ ներառելով. նոր մշակաբույսեր, աշխարհագրության ընդլայնում, ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջնաժամկետի երկարաձգում:
11:57 17.02.2020
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նամակով դիմել և հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը։ Նամակի տեքստը ամբողջությամբ հետևյալն է․ «Հարգելի՛ գործընկերներ, Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև […]
11:44 17.02.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 16, ծեծի՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կաշառակերության և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական […]
11:31 17.02.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 19.294.827 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 850.000 […]
11:15 17.02.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը փետրվարի 15-ին մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։ Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա […]
11:10 17.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին […]
10:44 17.02.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին: Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները: Նախարարի օրակարգում նախատեսված […]
10:35 17.02.2020
Փետրվարի 16-ին՝ ժամը 22:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած […]