TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թբիլիսյան խճուղում` ավտոմեքենայում, հրդեհ է բռնկվել, վարորդը հոսպիտալացվել է

13:50 15.02.2020

Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., […]

̰
Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրգործերն ընդունվել են վարույթ

13:42 15.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, […]

̰
Փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

13:39 15.02.2020

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է […]

̰
Փաշինյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ

13:34 15.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

13:27 15.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների […]

̰
Հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն. ՊԵԿ

13:23 15.02.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող […]

̰
1983թ. հունվարին ծնված աղջիկը գտել է ԱՄՆ-ում բնակվող եղբորը. «Հայոց մայրեր»

13:11 15.02.2020

«Հայոց մայրեր» շարժումը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով հետևյալը. «1983թ. հունվարի 29-ին ծնված աղջիկը գտել է ԱՄՆ-ում բնակվող իր եղբորը»:  

̰
Հայկ Սարգսյանը որևէ քրգործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Երևանի քաղաքապետարան

13:10 15.02.2020

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է» վերտառությամբ գրառում է արել: Նա, մասնավորապես, արձագանքել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի մասին որոշ լրատվամիջոցների հրապարակած արատավորող տեղեկություններին՝ այն մասին, թե վերջինիս անունն ինչ-որ քրեական գործերի հետ է առնչվում: «Արդեն հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ […]

̰
Սիրիացի ժողովուրդը դարձավ ոճիրի ականատեսը. հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող սիրիական խորհրդարանի բանաձևը

12:55 15.02.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող սիրիական խորհրդարանի բանաձևը: «Հիմնվելով պատմական իրականության վրա, որը հաստատում է Արևմտյան Հայաստանի տարածքի վրա 1915-1923 թթ. հայ ժողովրդի բնաջնջումը, նկատի առնելով, որ ըստ սիրիական աղբյուրների, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության և ջարդերի մեծ մասը տեղի է ունեցել սիրիական հողատարածքի վրա, ապա ուրեմն սիրիացի […]

̰
Հրապարակվել է Երևանում Mercedes G55-ի և Nissan-ի բախման սարսափելի տեսանյութը

12:49 15.02.2020

Հրապարակվել է երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսանյութը, որն արձանագրել է տեսախցիկը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, կայանված վիճակում գտնվող BMW […]

̰
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ. Աննա Հակոբյան

12:40 15.02.2020

ՀՀ առաջին տիկին, City of smle բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքում» գրառում է կատարել «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» խորագրով. «Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ավելի քան 100 դեպք: Մեր բժիշկների նվիրվածության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

12:38 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր […]

̰
ԱԺ-ում փակ քննարկում կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մասնակցությամբ

12:22 15.02.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Ըստ Անի Սամսոնյանի՝ քննարկվելու են բանակում ոչ մարտական պայմաններում […]

̰
Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ճակատի շրջանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

12:00 15.02.2020

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքից: «14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

̰
Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

11:33 15.02.2020

Երեկ՝ փետրվարի 14-ին, NordWind ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Երևանից Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է РЕН ТВ-ն: Ինքնաթիռում հայտնաբերվել է թևի մեքենայացման անսարքություն: Ինքնաթիռը, որում եղել է 158 ուղևոր, վայրէջք է կատարել մոտավորապես 17:35-ին:  

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին՝ Պետականության օրվա առթիվ

11:24 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:00 15.02.2020

Փետրվարի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1.5 հա, 2 հա, Տավուշի մարզի Իջևան՝ 200 քմ, 5000 քմ, Նոյեմբերյան՝ 300 քմ, 7000 քմ քաղաքներում: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Ձյան մեջ արգելափակված մեքենաների վերաբերյալ ահազանգեր են ստացվել

09:48 15.02.2020

Փետրվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա: 

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:28 15.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքերը, Վրացյան փ. 73 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքերը, Մոսկովյան փ. 7, 9 շենքերը, Սայաթ-Նովա նրբ. 76-84 սեփական տները […]

̰
Երեք մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:44 15.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի […]

̰
Առաջիկա օրերին առանձին շրջաններում ձյուն է սպասվում

23:55 14.02.2020

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5, 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն:

̰
Բանակային միջադեպերի մասին ամեն օր ստացվող ցավալի լուրերը բազմաթիվ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տաթևիկ Հայրապետյան

23:34 14.02.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակային միջադեպերի մասին ամեն օր ստացվող ցավալի լուրերը բազմաթիվ մտահոգությունների տեղիք են տալիս։ Խորապես ցավում եմ մեր յուրաքանչյուր հայրենակցի կորուստի համար։ Վստահ եմ՝ մեղավորները անպատիժ չեն մնալու»։ Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է […]

̰
Ինչ նպատակներով է Իսրայելը հարվածում Դամասկոսին. զրույց «Շանթնյուզի» տաղավարում

23:30 14.02.2020

Դամասկոսում բավական թեժ գիշեր է եղել։ Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել մայրաքաղաքի օդանավակայանի շուրջ գտնվող մի շարք զինվորական կետերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վայոց ձորի մարզում ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

23:16 14.02.2020

Փետրվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով […]

̰
ԱԱԾ-ն պարզաբանել է ԵՊՀ կայքի արձագանքը

21:47 14.02.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին և 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի […]

̰
Դավիթ Սանասարյանը չընդունեց մեղադրանքը, մյուսները դիրքորոշում չհայտնեցին

21:22 14.02.2020

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունն այսօր դատարանը մերժել է: Սանասարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվել է տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված հարցազրույցի սենյակ

20:51 14.02.2020

Փետրվարի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվեց սեռական բռնության ենթարկված անչափահասների համար նախատեսված առանձնացված հայելապատ սենյակը։ Հարցազրույց վարելու համար նախատեսված նորագույն հատուկ տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված սենյակի նպատակն է բռնությունից տուժած երեխաներին զերծ պահել կրկնակի զոհայնացումից։ Բացմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գեորգի […]

̰
Կանխվել է անկած կենդանիների մսի վաճառք

20:16 14.02.2020

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ անկած կենդանիների մսի վաճառք է կանխվել: Հաղորդագրության մեջ ասված է. «Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ […]

̰
Շիրակի մարզում կապահովագրվեն հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները

19:59 14.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր, որով ապահովագրվում են հիմնականում ծիրանի ու խաղողի այգիները: Պարտադիր ապահովագրության ծրագրում Շիրակի մարզը չկա: Փոխարենը առաջարկվում է կամավոր ապահովագրություն: Կառավարությունը առաջարկում է Շիրակի մարզում գյուղատնտեսական ապահովագրություն 50 տոկոս սուբսիդավորմամբ: Այսինքն՝ գյուղացին վճարելու է ապահովագրավճարի միայն կեսը: Ապահովագրական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, […]

̰
Գյումրիի ավտոմաքսատան հարևանությամբ ապօրինի տեղադրված տաղավարները քաղաքապետարանը սկսեց տեղափոխել

19:50 14.02.2020

Երկու ամիս սպասելուց հետո քաղաքապետարանը այսօր ձեռնարկել է Գյումրիի ավտոմաքսատան հարևանությամբ ապօրինի տեղադրված տաղավարների տեղափոխումը։ Աշխատանքները ավարտելու վճռականությամբ առավոտյան ժամը 11-ից քաղաքապետարանի աշխատակիցները տարածքում էին, իսկ կարգ պահպանելու համար ավելի քան 50 ոստիկան էր եկել։ Տնակ-տաղավարների ապամոնտաժման գործողությունները 2 ամիս առաջ անավարտ մնացին կրպակատերերի` Սարիբեկ և Աթաբեկ Զարգարյան եղբայրների առարկությունների պատճառով։ Տաղավարների սեփականատերերի և Գյումրիի […]

̰
BACK_TO_TOP