21:22 14.02.2020
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունն այսօր դատարանը մերժել է: Սանասարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:51 14.02.2020
Փետրվարի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվեց սեռական բռնության ենթարկված անչափահասների համար նախատեսված առանձնացված հայելապատ սենյակը։ Հարցազրույց վարելու համար նախատեսված նորագույն հատուկ տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված սենյակի նպատակն է բռնությունից տուժած երեխաներին զերծ պահել կրկնակի զոհայնացումից։ Բացմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գեորգի […]
20:16 14.02.2020
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ անկած կենդանիների մսի վաճառք է կանխվել: Հաղորդագրության մեջ ասված է. «Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ […]
19:59 14.02.2020
Կառավարությունը 6 մարզերում ներդնում է պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր, որով ապահովագրվում են հիմնականում ծիրանի ու խաղողի այգիները: Պարտադիր ապահովագրության ծրագրում Շիրակի մարզը չկա: Փոխարենը առաջարկվում է կամավոր ապահովագրություն: Կառավարությունը առաջարկում է Շիրակի մարզում գյուղատնտեսական ապահովագրություն 50 տոկոս սուբսիդավորմամբ: Այսինքն՝ գյուղացին վճարելու է ապահովագրավճարի միայն կեսը: Ապահովագրական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, […]
19:50 14.02.2020
Երկու ամիս սպասելուց հետո քաղաքապետարանը այսօր ձեռնարկել է Գյումրիի ավտոմաքսատան հարևանությամբ ապօրինի տեղադրված տաղավարների տեղափոխումը։ Աշխատանքները ավարտելու վճռականությամբ առավոտյան ժամը 11-ից քաղաքապետարանի աշխատակիցները տարածքում էին, իսկ կարգ պահպանելու համար ավելի քան 50 ոստիկան էր եկել։ Տնակ-տաղավարների ապամոնտաժման գործողությունները 2 ամիս առաջ անավարտ մնացին կրպակատերերի` Սարիբեկ և Աթաբեկ Զարգարյան եղբայրների առարկությունների պատճառով։ Տաղավարների սեփականատերերի և Գյումրիի […]
19:22 14.02.2020
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են` փետրվարի 14-ի խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է […]
19:16 14.02.2020
Մեկնարկել է վարչապետի` Գերմանիա կատարած այցի երկրորդ հատվածը, որը տեղի է ունենում Մյունխենում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մյունխենից: Մյունխենում ամեն տարի տեղի է ունենում Անվտանգության գլոբալ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների նախագահներ ու կառավարության ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ ամբողջ աշխարհից: Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր […]
19:08 14.02.2020
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։ «Ազատության» հարցին՝ արդյոք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջ դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանել են, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու […]
19:05 14.02.2020
Փետրվարի 14-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, քննարկվել են համագործակցության հետագա պլաններն ու նախանշվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]
18:52 14.02.2020
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կից տեսանյութ հրապարակելով:
18:47 14.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը Հռոմից Երևան են վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվածներից շատերը եկել էին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին դիմավորելու: Տղաների հաջողություններով ոգևորված մարդիկ րոպե առաջ էին ցանկանում նրանց հետ շփվել, շնորհավորել ու կրկին ոգևորվել: Ըմբշամարտիկներին դիմավորողներից ամենաոգևորվածը, թերևս, փոքրիկներն էին: Նրանցից շատերը […]
18:45 14.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը., կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև Դիլիջանում գտնվող ռեստորանային […]
18:41 14.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի է հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ու մակագրել. «Իմ ընկեր Ջասթին Թրյուդոյի հետ»:
18:27 14.02.2020
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում: Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը […]
18:12 14.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Արցախի հարցով քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք համաժողովի պաշտոնական կայքից: Քննարկումը նախատեսված է վաղը՝ տեղի ժամանակով 17:30-18:15-ը` Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը։ Քննարկումը համակարգելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Ա. Վալանդերը: Ավելի վաղ հայտնել էինք` այսօր մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը: […]
18:10 14.02.2020
Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։ 48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները […]
17:51 14.02.2020
Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող բանաձև: Այդ առթիվ, բանաձևն ընդունելուց հետո, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հետևյալը. «Մեր երկրի Ազգային ժողովը միաձայն մի որոշում ընդունեց, ըստ որի՝ Ազգային ժողովը ճանաչում և դատապարտում է քսաներորդ դարի […]
17:45 14.02.2020
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն […]
17:43 14.02.2020
Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական […]
17:27 14.02.2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել տեղեկատվության վերաբերյալ, թե ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։ «ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և […]
17:10 14.02.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների […]
16:55 14.02.2020
Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոնպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից: Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գևորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը։
16:43 14.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները հիմնավորել էին միջնորդությունը, թե նախաքննությունը այս գործով կատարվել է ԱԱԾ-ի կողմից, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ նախաքննությունը պաշտոնատար անձանց դեպքում իրականացնում է ՀՔԾ-ն։ Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ […]
16:39 14.02.2020
ԱՄՆ հարցերով մասնագետ Սուրեն Սարգսյանը հրապարակել է գրաֆիկ, որում արտացոլված է, թե ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ որքան գումար են ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցները հավաքել գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցների համար։ «Ողջ պետական դեպարտամենտը դիմադրում է Թրամփին: Երևի Թրամփը այդ դիմադրությունը ջարդի»,- գրել է Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/photo.php?fbid=10158066431000421&set=a.386217890420&type=3&theater&ifg=1
15:37 14.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են: Կատարվում է քննություն։
15:31 14.02.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում նաև իր գործընկեր Թեհմինա Վարդանյանն է ու ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ընդդիմության սրտի նախարարը»,- լուսանկարին կից գրել է նա:
15:30 14.02.2020
Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հիշեցրել է, որ 2019-ի վերջին ավտոմեքենաների ամբողջ մաքսազերծումը տեղափոխվել է Գյումրիի ԱՏԳ կենտրոն: Նախատեսվում է նաև փուլային եղանակով 2020թ. հունիս-հուլիս ամիսներին նաև արտահանումը տեղափոխել Գյումրի: «Լրացուցիչ հայտարարություն կանենք, թե ինչպես ենք անելու, որ մաքսիմալ հարմարավետ լինի տնտեսվարողներին, և մինչև 2023-ի վերջ նախատեսում ենք ամբողջ գործառույթը տեղափոխել արդեն […]
15:16 14.02.2020
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է. «Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ […]