21:21 15.02.2020
Հավկիթի արտադրությամբ զբաղվող միջին ու մանր ընկերությունները շարունակում են ահազանգել շուկայում ստեղծված իրավիճակի մասով: Հայտնի է, որ վերջին շրջանում ձուն սկսել է վաճառվել վերջին տարիների համար աննախադեպ ցածր գնով: Ինչ կասկածներ ունեն արտադրողները, և ինչ են ասում պետական մարմինների պատասխանատուները. մանրամասները՝ տեսանյութում:
19:59 15.02.2020
Մյունխենում այս րոպեներին տեղի է ունենում օրվա գլխավոր իրադարձությունը` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մյունխենից, հանդիպումը տեղի է ունենում երկու ֆորմատով` առաջին հատվածը երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումն է, որտեղ Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն արցախյան խնդրին վերաբերող տարբեր […]
19:20 15.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի […]
18:59 15.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի […]
18:50 15.02.2020
Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
18:30 15.02.2020
Բրյուսելի Bozar ռեստորանի խոհարար Կարեն Թորոսյանը ստացել է Michelin ընկերության որակի աստղ: «Արդեն չորրորդ տարին է, որ նրա ռեստորանը պահպանում է որակի այս բարձր նշանը և ընդգրկված է աշխարհի ամենահեղինակավոր խոհարարական վարկանիշում»,- ասվում է Հայերի համագումարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2019 թվականին Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել GOURMET FEST-ը, որի նպատակը հայկական […]
18:29 15.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչը ազատ է արձակել փետրվարի 13-ին Ստեփանավանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաեթի ենթարկած Mercedes-ի 24-ամյա վարորդին։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։ Նույն օրը վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ […]
18:00 15.02.2020
89 տարի առաջ այս օրը` 1931թ. փետրվարի 15-ին Թիֆլիսի հիվանդանոցում, վիրահատության ժամանակ մահացավ 50-ամյա Մկրտիչ Մելքոնյանը, նույն ինքը` Պոլոզ Մուկուչը … Երբ 1931թ. նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է. Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը, Եվ Բոշի թաղը սգաց մեծ […]
17:22 15.02.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է կինոռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը պարգևատրել է ռեժիսորին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն Արցախյան գոյամարտի կինոտարեգրության ստեղծման գործում:
17:11 15.02.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել հայազգի սթարթափերների հետ: «TryFit» ընկերության գրասենյակում սթարթափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրել է, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ […]
17:09 15.02.2020
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Գործընկերները քննարկեցին հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման […]
17:05 15.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր հերթական հանդիպումը: «Հանդիպում Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ»,- գրել է նա։
17:00 15.02.2020
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը […]
16:10 15.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ: Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, […]
16:10 15.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են […]
16:05 15.02.2020
Այսօր Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։ Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:
16:03 15.02.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com» […]
15:32 15.02.2020
Այսօր Մյունխենում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև «տետ ա տետ» հանդիպումը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մյունխենից, այսօրվա գլխավոր հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 20.00-ին: Խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին է: Այն տեղի կունենա երկու ձևաչափով: Նախ` ժամը 20.00-ին «տետ ա տետ» կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, այնուհետ […]
15:24 15.02.2020
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ Հայաստանի և Իսպանիայի […]
15:12 15.02.2020
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, […]
14:58 15.02.2020
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել համաշխարհային մեծ համբավ վայելող հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ […]
14:43 15.02.2020
Արցախի Հանրապետության պաշտպանության Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված […]
14:32 15.02.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Իմ գործընկեր (ընկեր) Շիրակ Թորոսյանի հեղինակած, իսկ ես որպես համահեղինակ, շրջանառության մեջ ենք դրել ՀՀ քաղաքացիություն ստացած ջավախքցի մանկավարժներին` Ջավախքում աշխատած տարիների մանկավարժական ստաժը ՀՀ-ում հաշվարկելու վերաբերյալ օրենքի նախագիծ»։
14:30 15.02.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը […]
14:15 15.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։ Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու […]
14:11 15.02.2020
Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթել է նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն […]
14:08 15.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Բուլղարիայի նախագահ Բոյկո Բորիսովի հետ քննարկում է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
14:05 15.02.2020
Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: