TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն

15:02 14.02.2020

«Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն: Թե ինչու է նոր բեմի ու մասնագետների անհրաժեշտություն առաջացել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Բեմ ունենալը թանկ հաճույք է, բայց դա պետք է, որովհետև մեր քաղաքում, էլ չեմ խոսում հանրապետության մասին, գրեթե չունենք 21-րդ դարին համապատասխանող բեմ՝ լուսային, ձայնային ու […]

̰
Ժպիտ, սեր և խաղաղություն բոլորիդ. Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել

14:55 14.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի փոքրիկ աղջնակի հետ: Լուսանկարին կից նա գրել է. «Ժպիտ, սեր և խաղաղություն բոլորիդ»:

̰
Մեղրիի անցակետը կարդիականացվի

14:49 14.02.2020

2020-2024թթ․  ընթացքում Մեղրիի մաքսակետը կարդիականացվի: Այս մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Մեղրիի անցակետը միակ անցակետն է, որ դեռևս չի արդիականացվել և արդեն օրհասական է դարձել: 2016-ից մինչ այսօր սահմանահատման քանակը 2 անգամ աճել է այստեղ և 13 000 ավտոմեքենայից դարձել է 24 000 ավտոմեքենա:  Որքան էլ փորձում ենք լավ սպասարկել, բայց կետի […]

̰
Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ավելի շատ ստանում է, քան տալիս. Շուշանիկ Ներսիսյան

14:39 14.02.2020

2019-ին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրներ է ուղարկել 63 մլրդ 422 մլն դրամ, իսկ ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստան 1.22 տոկոս գումար է ստանում: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, և […]

̰
Պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. ԿԸՀ

14:35 14.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից […]

̰
«Նորֆոլկ»-ի փլուզմամբ պայմանավորված՝ տնտեսվարողների թիվն աճել է

14:27 14.02.2020

2019-ին գրանցվել է մաքսային մուտքերի 22.2 տոկոս աճ: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով մաքսային ծառայության ոլորտում 2019-ի կատարված աշխատանքները` ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին, ի տարբերություն 2018-ի, 54 տոկոսով աճել են մաքսային ձևակերպումները: Արձանագրվել է նաև տնտեսվարողների թվի աճ: 2018թ. կեսերից մինչ այսօր դրանց […]

̰
Նիկոլ Փաշինյանի սելֆին Գերմանիայից

14:23 14.02.2020

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից նշելով. «Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման»:

̰
Կրկին վարչապետի այցի մասին. Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել

14:05 14.02.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ի լրումն երեկվա գրառման, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով վարչապետի համապատասխան որոշմանը, գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը` պնդելով, որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում […]

̰
Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվելու հետևանքով տուժողներ չեն եղել. ՀՀ ԶՈւ ԳՇ

14:03 14.02.2020

Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։ Այդ մասին «Ռազմինֆոյին» ասել է ՀՀ ԶՈւ տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մեքենան կողաշրջվել է, իսկ 6 զինծառայողից 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են զինհոսպիտալ։

̰
Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները

13:59 14.02.2020

Գլխավոր հանձնակատարը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցական համալիր և հանդիպում ունեցել եկեղեցուն կից կրթական և եկեղեցական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ Հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը նշել է, որ միշտ ուրախ է խոսել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակի և ակնկալվող արդյունքների մասին: Այնուհետև […]

̰
Թուրքիան Երուսաղեմի հայկական թաղամասը «գնելու» փորձեր է կատարում. JewishPress.com

13:50 14.02.2020

JewishPress.com-ը հոդված է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում Թուրքիայի իշխանությունների հատուկ գործունեության մասին: Նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզում են, որ վերջիններս հրաժարվեն Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներից: Տեղի բնակիչ Իլյա Կախաբադյանը, որին է պատկանում Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների և փաստաթղթերի հազվագյուտ հավաքածուն, պատմել է թուրք դիվանագետի հետ հանդիպման մասին: Ըստ […]

̰
Նիդեռլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

13:46 14.02.2020

2020թ. փետրվարի 12-ին Նիդեռլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Շարունակվում է շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին. փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

13:31 14.02.2020

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն, փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Փետրվարի 13-ի ժամը 09:00-ից փետրվարի 14-ի ժամը 09:00-ն ՀՀ […]

̰
Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը. «Ժառանգություն»

13:20 14.02.2020

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ բանակից վերջին մեկուկես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է: ««Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով […]

̰
ԿԸՀ պարզաբանումը հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ

13:10 14.02.2020

Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ […]

̰
Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. Araratnews.am

12:57 14.02.2020

Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել: Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:  

̰
Սիրե´ք և դուք կունենաք բարգավաճ ապագա. «Բարգավաճ Հայաստանի» շնորհավորանքը Սիրո տոնին

12:54 14.02.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս այսօր ԱԺ ճեպազրւյցների ավարտին շնորհավորել են Սիրո տոնի կապակցությամբ: Միքայել Մելքումյանն ասել է. «Չմոռանանք ասել, որ բոլորիդ շնորհավորում ենք նաև Սիրահարների այսօրվա հետ կապված, դա շատ գեղեցիկ տոն է, քաղաքական գործընթացները` գործընթացներ, բայց կյանքը շարժվում է առաջ, և կյանքը իսկապես իր գեղեցկության մեջ վայելենք»: «Սիրեք և եղեք սիրված»,- ավելացրել է […]

̰
Ալեն Սիմոնյանը Սիրո տոնին շնորհավորում է Նիկոլ Փաշինյանի խոսքերով ու բանաստեղծությամբ

12:45 14.02.2020

Այսօր Աժ-ում ճեպազրույցների ավարտին լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին Սիրո տոնի առիթով շնորհավորել քաղաքացիներին: «Շնորհավորում եմ բոլորին Սիրո տոնի կապակցությամբ»,-ասաց Սիմոնյանը: Հենց խոսքը սկսեց Սիմոնյանը, լրագրողները երաժշտություն միացրին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Երաժշտություն պետք չի, մոմիկներ, երաժշտություն պետք չեն, ուզում եմ ասել, որ սիրելու ու սեր նվիրելու համար պարտադիր չէ սպասել օրվան, մարդիկ ստեղծված են […]

̰
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

12:42 14.02.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Ավելի վաղ հայտնել էինք` դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին […]

̰
Թուրքիան արձագանքել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

12:32 14.02.2020

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ էլ դատապարտել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Սիրիան սրանով ցույց է տալիս իր «իրական դեմքը»։ Անկարան ակնարկել է, որ սիրիական իշխանությունները իրենց ժողովրդի դեմ բռնություններ են գործում, բայց դատապարտում են հայերի ցեղասպանությունը թուրքերի կողմից։ Հարկ է նշել, որ սիրիական ճգնաժամի ընթացքում հարևան […]

̰
Անբարեխիղճ վերաբերմունք սոցապահովության համակարգում․ ՄԻՊ

12:30 14.02.2020

Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ: Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում […]

̰
Վիզաների ազատականացման և հայ-ֆրանսիական միգրացիոն համագործակցության վերաբերյալ քննարկում

12:23 14.02.2020

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) գլխավոր տնօրեն Դիդիե Լեշիի գլխավորած պատվիրակությանը։ «Վերջին շրջանում մեր համագործակցությունը ՆԻՖԳ-ի գրասենյակի հետ դարձել է ավելի ինտենսիվ, ինչը շատ արդյունավետ է։ Հուսով եմ, որ դրանք նոր ձևաչափերով կշարունակվեն, ինչի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մեկնարկել ենք»,- ասել է Ա.Ղազարյանը՝ շեշտադրելով հատկապես հայաստանյան գրասենյակի […]

̰
ՔԿ պարզաբանումը զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի վերաբերյալ

12:10 14.02.2020

Զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ չորրոդի նկատմամբ` հրամանատարության հսկողությանը հանձնելը: Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: Այս առնչությամբ ՔԿ-ն պարզաբանում է տարածել քննվող քրգործի վերաբերյալ: Պարզաբանումը ամբողջությամբ` ստորև. «Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես […]

̰
Խորհրդարանական ընդդիմությունը` «Ոչ»-ի ճամբար ձևավորելու և ՍԴ դերի մասին

12:01 14.02.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր կայանալիք խորհրդի նիստից հետո կարտահայտի իր դիրքորոշումը Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու վերաբերյալ: Այս մասին այսօր ճեպազրույցների ժամանակ հայտարարել են խմբակցության անդամները: Իսկ «Լուսավոր Հայաստանն» արդեն իսկ արտահայտել է իր մոտեցումը, որ «Ոչ»-ի շտաբ չի ձևավորի: Խմբակցության անդամները հայտարարել են, որ սա չի նշանակում, թե կիսում են իշխանության այն տեսակետ, […]

̰
Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 13 ՃՏՊ․ զոհվել է 2, վիրավորվել՝ 22 մարդ

11:14 14.02.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 11, յուրացման կամ վատնման՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի […]

̰
ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

10:38 14.02.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, […]

̰
Ձյան մեջ արգելափակված մեքենաների վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել

10:27 14.02.2020

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Վանաձորի և Լոռու մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը կվերականգնվի փետրվարի 15-ին

10:18 14.02.2020

Փետրվարի 13-ին՝ ժամը 18։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել. ջուրը ուժեղ շիթով լցվում է մայրուղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի […]

̰
Մեկնարկվել է «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն» ծրագիրը

10:14 14.02.2020

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Ներկայում հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, […]

̰
Բացահայտվել են ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր. ԱԱԾ

10:10 14.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում […]

̰
BACK_TO_TOP