16:25 13.02.2020
Խորհրդարանում այսօր թեժ քննարկումներ էին հակածխախոտային նախագծի վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նախագծին կողմ և դեմ տեսակետներից մի քանիսը. Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան. «ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ. պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում: … Ծխախոտային ծխի սահմանափակումն արդարացված է, […]
16:24 13.02.2020
Կառավարությունը ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հետ նախագծել և Ազգային ժողով է ներկայացրել դատապարտյալներին ներում շնորհելու նոր ընթացակարգեր։ Նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ավելի մարդասիրական կարգեր են սահմանվում։ Մասնավորապես, խոսքը ցմահ դատապարտվածների մասին էր, որոնք կարող են ներման խնդրագիր ուղարկել, եթե արդեն կրել են ազատազրկման ժամկետից 15 տարին։ […]
16:21 13.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:
16:13 13.02.2020
Ոստիկանության համակարգում 2020-2021թթ. բարեփոխումներ են սպասվում: Ներքին գործերի նոր ստեղծվելիք նախարարությունը ոստիկանական ծառայությունից զատ, իր մեջ ներառելու է նաև մի շարք այլ ծառայություններ: Ստեղծվելու են օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք արագ արձագանքման հնարավորություն են ունենալու բոլոր իրավախախտումներին, պատահարներին, իսկ պարեկային ոստիկանության ձևավորմամբ բարձրացվելու է ՀՀ իմիջը, որն էլ նպաստելու է տուրիզմի զարգացմանը: «Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ […]
16:10 13.02.2020
Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որում մասնավորապես նշված է` քանի որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել, այդ պայմաններում իրավաբանական համայնքի շրջանակում խորհրդակցություններ են սկսելու օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։ «Նախաձեռնության նպատակներն են՝ 1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն […]
15:54 13.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Գերմանիա: Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Դրանք տարբերվում են նաև աշխարհագրական առումով՝ առաջին մասը` Բեռլին, երկրորդը՝ Մյունխեն: Առաջին հատվածը պաշտոնական հանդիպումներն են երկրի Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այստեղ առանցքայինը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի […]
15:53 13.02.2020
Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձնմանն առնչվող հարցեր: Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ […]
15:51 13.02.2020
Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես, 2018թ. արձանագրված ՃՏՀ 116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ունեցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է […]
15:41 13.02.2020
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ ասված է. «Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Անդրեյ Ռուդենկոն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա […]
15:36 13.02.2020
Վերջին օրերին բանակում տիրող բարքերի և զոհված զինծառայողների թեմային է անդրադարձել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը: «Մեկ զոհն անգամ անթույլատրելի է, պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում: Այո´, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որը լրջորեն վնաս է պատճառում բանակում զինծառայության գործունեությանը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ են իրականացվել, […]
15:26 13.02.2020
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու […]
15:23 13.02.2020
Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ Այրվել է Հովհաննիսյաններին պատկանող տնտեսության անասնագոմը։ Այս մասին հայտնում է SHАNTNEWS.am-ի թղթակիցը։ Բռնկված կրակը տարածվել է անասնագոմում, որտեղ ավելի քան 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ ծխախեղդ են եղել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհի տարածումը կանխելու համար հրշեջները քանդել են […]
15:14 13.02.2020
«Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք` այսօր մեկնարկել է վարչապետի այցը Գերմանիա:
15:09 13.02.2020
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեին: «Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ: Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը: Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով […]
14:48 13.02.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2020 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ […]
13:57 13.02.2020
Լիբանանի նորանշանակ վարչապետի կառավարությունը երեկ ստացել է 64 վստահության քվե, հակառակ այդ ամենին՝ փողոցը շարունակում է եռալ: Տեղում տիրող իրավիճակի մասին է SHANTNEWS-ի զրույցը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:54 13.02.2020
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Դրանք տարբերվում են նաև աշխարհագրական առումով՝ առաջին մասը` Բեռլին, երկրորդը՝ Մյունխեն: Առաջին հատվածը պաշտոնական հանդիպումներն են երկրի Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այստեղ առանցքայինը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի հետ հանդիպել էր 2019թ. փետրվարին՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի […]
13:28 13.02.2020
Սուրիոյ խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհ յայտնեց, որ կը նախատեսուի որ Սուրիոյ խորհրդարանը այսօր քուէարկէ 19-րդ դարու վերջաւորութեան եւ 20-րդ դարու սկիզբը Օսմանեան Կայսրութեան ծրագրած եւ իրագործած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող եւ դատապարտող բանաձեւ մը։ Ան վստահեցուց, որ Օսմանեան Կայսրութեան պատմութիւնը լեցուն է Սուրիոյ ժողովուրդին այլազան բաղադրիչներուն ջարդերուն արհաւիրքով, հայեր, սուրիանիներ եւ այլք։ Այս մասին հայտնում է […]
13:21 13.02.2020
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ նիստից՝ կից հետևյալ գրառմամբ. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կոչ է անում ողջունել «Ջայ Ջագաթ» քայլերթի մասնակիցներին»: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ից հայ-իրանական սահմանից «Ջայ Ջագաթ» արշավի մասնակիցները քայլելով կհասնեն մինչև հայ-վրացական սահման:
13:17 13.02.2020
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային […]
13:14 13.02.2020
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ մանկական մահացության ցուցանիշը նվազում է: Ըստ հրապարակված տվյալների՝ մահացության դեպքերը 0-1 տարեկան երեխաների շրջանում են, եթե 2017 թվականին 307 է եղել, ապա 2019-ին թիվը կազմել է 224: Իսկ 0-5 տարեկանների դեպքում շարժն այսպիսի պատկեր է ունեցել՝ 2017-ին 358 դեպք է եղել, 2019-ին՝ 276:
13:13 13.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մտքեր փոխանակել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
13:10 13.02.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված […]
13:06 13.02.2020
Թվային մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները: «Մի քանի րոպե առաջ իմ WhatsApp-ին նամակ եկավ, որտեղ գրված էր որ ես կարող եմ ստանալ Blue Verification Badge Instagram-ի համար։ Նամակի մեջ կա հետևյալ լինկը, որը Instagram-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Ահա լինկի ձևը՝ http://instagram-bluebadges-teamcenter.epizy.com: Երբ մտնում […]
12:54 13.02.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։ […]
12:44 13.02.2020
Կառավարության այսօրվա նիստին անդրադարձ եղավ շուկայում ձվի գնի անկման հարցին, որը վերջին օրերին տարբեր քննարկումների պատճառ է դարձել: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հերքեց այն լուրերը, որ Հայաստանում ներմուծվել է ձու, շեշտեց՝ ուսումնասիրություններ են անում. «Ձվի գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասվում, որ Հայաստանում ձու […]
12:36 13.02.2020
Հայաստանի ավիացիոն կառույցը աշխատանք է տանում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու համար։ Այս մասին այսօր պատգամավորներին վստահեցրեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ «Փաստը նա է, որ էսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներին դեպի Արցախ։ Դա լրիվ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով […]
12:28 13.02.2020
Ազգային ժողովում ավիացիոն համաձայնագրի վավերացման հարցով Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի ներկայությունից օգտվելով՝ պատգամավորները նրան հարցեր ուղղեցին առհասարակ ավիացիայի վերաբերյալ։ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը բողոքեց, որ դեպի Երևան իրականացվող թռիչքները միշտ գիշերն են լինում։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բացատրեց, որ դրանք հիմնականում տրանզիտ չվերթներ են, և ավիաընկերությունները հաշվարկում են այնպես, որ ուղևորները օդանավակայանում երկար չմնան։ Ըստ Ռևազյանի՝ Հայաստանի […]
12:24 13.02.2020
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագիծը զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի կարևորությունը նախագծի հիմքում դրված նպատակը ընտանիքի` մայրության, հայրության, մանկության պաշտպանությունն է, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Բաթոյանը նկատեց, որ այս կարգավորումը բխում է երեխայի իրավունքների ՄԱԿ-ի […]
12:17 13.02.2020
Հայաստանի շուկայից ռումինական «Տարոմ ավիա» ընկերության դուրս գալը կապված է ոչ թե Հայաստանում լոուքոսթերների մուտքով, այլ հենց «Տարոմ ավիայի» ֆինանսական խնդիրներով։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց քաղաքավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա հայտնեց, որ ավիաընկերությունում 1 տարվա մեջ 6 ղեկավար է փոխվել, իսկ նույն խնդիրների պատճառով ընկերությունը ստիպված է եղել լքել ոչ միայն […]