11:59 13.02.2020
ՀՀ նախագահի աշխատակազմից Հասմիկ Փայտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ հետևյալ գրառմամբ. «Այս լուսանկարները հնարավորություն են տալիս վիրտուալ շրջայց կատարել ՀՀ նախագահի նստավայրում»:
11:53 13.02.2020
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը: Դա նշանակում է, որ ներմուծվող […]
11:52 13.02.2020
Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ ավիացիոն թռիչքներ իրականացնելու համար հայկական ավիացիոն իշխանություններն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ՝ համատեղ ծրագիր ունենալու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա նշեց, որ ավիաընկերությունների համար հարմար չէ շաբաթական մեկ թռիչքի իրականացումը, այդ պատճառով հայկական և վրացական կողմերը փորձում են միացնել ջանքերը՝ ավելի մեծ ուղևորահոսք […]
11:43 13.02.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը խորհրդի նիստ կհրավիրի, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի՝ թե հանրաքվեին ԲՀԿ-ն ո՞ր ճամբարում է լինելու, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի այն հարցին, որ համաձայն հրապարակումների՝ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական առևտրի մեջ է մտել, դրա համա՞ր էլ չի պաշտպանում իր […]
11:40 13.02.2020
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, փետրվարի 13-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է բանակում մահվան դեպքերին` նշելով, որ պետք է ուսումնասիրություն արվի և մեղավորները, որոնք ինքնասպանության են դրդում, պետք է պատժվեն: «Մտահոգություն այսօր ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքացի ունի: Ցանկացած մարդ պետք է դնի իրեն զոհված ազատամարտիկի ծնողների տեղը: Ծնողը պատրաստ է տղային բանակ […]
11:34 13.02.2020
ԱԺ-ն այսօր քվեարկել և ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում «Լուսավոր Հայաստանի» վիճահարույց օրինագիծը: Խոսքը վերաբերում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր նվիրատվությանը հավանության տալ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Իշխանության պատգամավորները քննադատել էին նախագծի […]
11:26 13.02.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ՝ 2012 թվականից սկսած փետրվարի 13-ը նշվում է որպես Ռադիոյի համաշխարհային օր: Միջազգային ռադիոյի օրվա համար ընտրվել է փետրվարի 13-ը՝ ՄԱԿ-ի ռադիոյի մեկնարկելու օրը, որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։
11:17 13.02.2020
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նույն օրը՝ […]
11:10 13.02.2020
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի […]
11:07 13.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հերթական հաղթանակին: «Արթուր ջան, շնորհակալություն մեր երկրի պատիվն ու դրոշը կրկին բարձր պահելու համար։ Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ և ոգեշնչող օրինակ»,- գրել է նա:
10:56 13.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրել են, որ քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ տեղափոխված և այնտեղ պահվող կալանավորված անձն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և հոգեբույժի ցուցմամբ ՔԿՀ-ում պահվելու ընթացքում ստացել է դեղորայքային բուժում, սակայն, ՁՊՎ-ում պահվելու ընթացքում հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված բուժումը: Խախտման որոշմամբ Մարդու […]
10:42 13.02.2020
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն: ✅Հարցը կարգավորվել է առողջապահության նախարարության կողմից և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: ✅Նշենք նաև, […]
10:39 13.02.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին […]
10:29 13.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր առմամբ, […]
10:26 13.02.2020
Չի պատրաստվո՞ւմ պետությունը մի 20 մլն դրամ տրամադրի և մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: « Հիմա կասեն`էլի իր հին «շարմանկան» միացրեց…և այո՛, ես իմ հին շարմանկան կմիացնեմ։ Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը և ով […]
10:23 13.02.2020
Փետրվարի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:55 13.02.2020
Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Ծովագյուղ գյուղում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ջրամբար ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին Շիրակի մարզի Սիզավետ գյուղում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 259 ավտոմեքենանա և 1023 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
09:44 13.02.2020
Փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի […]
09:19 13.02.2020
Փետրվարի 12-ին` ժամը 09:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
08:20 13.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Իշխանասար […]
08:11 13.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տպագրիչների փ. 3, 8 շենքերը, Հանրապետության փ. 62, 62Ա շենքերը, Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ե․Թադևոսյան նրբ. 1, 3, 5, 7, 9, 16, 18, 20, 22 շենքերը և […]
23:23 12.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր […]
22:27 12.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը […]
22:24 12.02.2020
Սիրված հայ դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանն իր էջում լուսանկար է հրապարակել Ռուբեն Բաբայանի հետ և կից գրել․ «Հանդիպում Ռուբեն Բաբայանի հետ»։
21:34 12.02.2020
Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և […]
21:29 12.02.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Երեխաները Մարդու իրավունքների […]
21:21 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսանի և մյուսների դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին: Կողմերը դատաքննությունը լրացնում են միջնորդություններով: Այսօր պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությամբ դատարանում հարցաքննվել են բժիշկներ և քրեական գործից անջատված մասով մի մեղադրյալ, որն արդեն համաներմամբ ազատ է արձակվել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 12.02.2020
«Հատուկ կայքերի միջոցով Հայաստանը ներառված է որսորդային զբոսաշրջության քարտեզում»: Այս մասին ահազանգում է Animal Lovers ֆեյսբուքյան էջը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որսի համար նախատեսված արտասահմանյան կայքերն առաջարկում են որս անել Հայաստանում: Ցուցակում ընդգրկված են այնպիսի կենդանիներ որոնց որսը Հայաստանում արգելված է, նրանց մեծ մասը կարմիր գրքում են գրանցված (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վայրի խոզ, արջ, […]