19:01 13.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։ Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական […]
18:54 13.02.2020
Փետրվարի 12-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ այդ ծառայողները հրահանգավորվեցին։ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն անձնակազմին հրահանգեցին խստագույնս արձագանքել ճանապարհային երթևեկության ցանկացած կանոնի խախտման։ Խստության հետ մեկտեղ լինեն կոռեկտ և հարգալից՝ գործելով բացառապես օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում։ Ուժեղացված […]
18:39 13.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն […]
18:34 13.02.2020
2019թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ […]
18:27 13.02.2020
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի մշակած նախագիծը, որով նոր կարգավորումներ են սահմանվում դատապարտյալների՝ ներման խնդրագրով հանդես գալու հարցերում։ Մասնավորապես, ցմահ դատապարտվածները նոր կարգավորումներով կարող են ներման խնդրագիր ուղարկել, եթե արդեն կրել են ազատազրկման ժամկետից 15 տարին։ Դրանից բացի՝ որոշ բացառիկ դեպքեր են սահմանվել, երբ դատապարտյալները […]
18:20 13.02.2020
Խորհրդարանում դժգոհություններ են ստացել արտադրողներից՝ հավկիթի գնի գնանկմամբ պայմանավորված: Հնարավո՞ր է, որ խոշոր տնտեսվարողները գերիշխող դիրք գրավելու մտադրությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռնարկել: ՏՄՊՊՀ ներկայացուցիչներն ասել են, որ նախնական ուսումնասիրությամբ` պատճառը գերարտադրությունն է: «Գերիշխող դիրք գրավող 4 արտադրող ունենք, 2019 թվականի ընթացքում այնքան է ավելացում եղել արտադրողների, որ թվաքանակը հիմա ճշտվում է, տասնյակից ավելի է, իհարկե»,- […]
18:09 13.02.2020
«Բանակցություններից առաջ Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք գալիս հայտարարություններով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը` ուղիղ եթեր մտնելով: Վարչապետն իր խոսքում հայտնել է, որ անցած հանդիպումից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել հայ-գերմանական հարաբերություններում, տեղեկացրել, որ այսօրվա հանդիպմանը քննարկվելու են Հայաստանում բարեփոխումներին առնչվող հարցեր: «Տնտեսական օրակարգը վերջին մեկուկես տարում զգալի առաջընթաց է […]
17:58 13.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա: SHANTNEWS.am-ի թղթակիցը Գերմանիայից հայտնում է, որ վարչապետի գերմանական այցի առանցքային հանդիպումներից մեկը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի հետ հանդիպել էր 2019թ. փետրվարին՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ավելի վաղ վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ […]
17:50 13.02.2020
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությամբ ընդունվեց իմքայլական Գևորգ Պապոյանի առաջարկած նախագիծը, որով մեղմացվում է պատիժը ավտոմեքենայի պետհամարանիշներից մեկի բացակայության դեպքում։ Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և կուղարկվի նախագահի ստորագրմանը։ Գործող կարգավորումով՝ պետհամարանիշներից թեկուզ մեկի բացակայության դեպքում վարորդը 1 տարի զրկվում է վարելու իրավունքից։ Իսկ նոր կարգավորումը սահմանում է, որ այդ դեպքում վարորդը զրկվում է 2 բալից ու […]
17:49 13.02.2020
Անկախացման տարիներից Հայաստանում ոչ թե ոստիկանություն էր, այլ ներքին գործերի նախարարություն: Միայն 2003 թվականից այն համապատասխան օրենքով վերակազմավորվեց ոստիկանության: Արդարադատության նախարարության՝ վերջերս ներկայացրած նախագծով առաջարկվում է կրկին ունենալ ներքին գործերի նախարարություն, միայն թե այլ գործառույթներով ու նշանակությամբ: Ռազմավարության առաջնային դրույթներից է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը: Պարեկի լիազորությունների շրջանակը լայն կլինի՝ հասարակական կարգի […]
17:42 13.02.2020
Ազգային ժողովում արդեն 2-րդ ընթերցումով ընդունվեց «հակածխախոտային» անվանումը ստացած փաթեթը, որով սահմանափակումներ են մտցվում ծխախոտի գովազդի և վաճառքի, հանրային վայրերում դրա օգտագործման վերաբերյալ։ Մինչ քվեարկությունը 7 պատգամավոր «վարման կարգի վերաբերյալ» ելույթ ունեցավ և հայտնեց իր այս կամ այն կերպ քվեարկության մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց, որ ազատ է քվեարկելու, սակայն և՛ «Իմ քայլը», և՛ ԲՀԿ-ն […]
17:40 13.02.2020
Խորհրդարանում` հավկիթի շուկային վերաբերող քննարկման ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՄՊՊՀ նախագահի հետ, որ քննարկում կազմակերպվի նաև դիզվառելիքի շուկայում տիրող վիճակի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ասել է, որ ուսումնասիրություններ են ընթանում 7 շուկաներում, և պատրաստ են տեղեկություններ ներկայացնել ոչ միայն դիզվառելիքի շուկայի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա եկող շաբաթ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:37 13.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի […]
17:27 13.02.2020
Արցախի պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր […]
17:16 13.02.2020
Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։ Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ […]
17:10 13.02.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը մանրամասներ ներկայացրեց, թե «Ներման մասին» օրենքի ընդունումից հետո որքան դիմումներ և ազատումներ են եղել։ Նրա խոսքերով՝ հատուկ հանձնաժողովը ներման խնդրագրերը ուղարկում է վարչապետին, վարչապետն էլ՝ նախագահին։ Այսպիսով, ըստ փոխնախարարի, 2018 թվականին օրենքի ընդունումից հետո 326 անգամ ներման խնդրագիր է ստացել արդարադատության նախարարությունը։ Դրանցից 316-ն անցել […]
17:04 13.02.2020
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետը Սուրեն Պապիկյանն է, աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը:
17:00 13.02.2020
2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ: […]
16:58 13.02.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում մասնակցել է քննարկման, որը վերաբերել է ձվի շուկայում տիրող վիճակին: Բանն այն է, որ խորհրդարանում դժգոհություններ են ստացել արտադրողներից՝ հավկիթի գնի գնանկմամբ պայմանավորված: Հնարավոր է, որ խոշոր տնտեսվարողները գերիշխող դիրք գրավելու մտադրությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռարկել։ «Այն տեղեկատվությունը, որը մամուլում շրջանառվում է՝ կապված ձվի մեծ քանակի ներմուծման հետ, այդպիսի […]
16:50 13.02.2020
20.01.2020թ. «A1 plus» լրատվական կայքում «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքների և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանի գրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ […]
16:48 13.02.2020
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի […]
16:40 13.02.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է ԲԿՄԱ-ի հետ:
16:25 13.02.2020
Խորհրդարանում այսօր թեժ քննարկումներ էին հակածխախոտային նախագծի վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նախագծին կողմ և դեմ տեսակետներից մի քանիսը. Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան. «ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ. պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում: … Ծխախոտային ծխի սահմանափակումն արդարացված է, […]
16:24 13.02.2020
Կառավարությունը ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հետ նախագծել և Ազգային ժողով է ներկայացրել դատապարտյալներին ներում շնորհելու նոր ընթացակարգեր։ Նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ավելի մարդասիրական կարգեր են սահմանվում։ Մասնավորապես, խոսքը ցմահ դատապարտվածների մասին էր, որոնք կարող են ներման խնդրագիր ուղարկել, եթե արդեն կրել են ազատազրկման ժամկետից 15 տարին։ […]
16:21 13.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:
16:13 13.02.2020
Ոստիկանության համակարգում 2020-2021թթ. բարեփոխումներ են սպասվում: Ներքին գործերի նոր ստեղծվելիք նախարարությունը ոստիկանական ծառայությունից զատ, իր մեջ ներառելու է նաև մի շարք այլ ծառայություններ: Ստեղծվելու են օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք արագ արձագանքման հնարավորություն են ունենալու բոլոր իրավախախտումներին, պատահարներին, իսկ պարեկային ոստիկանության ձևավորմամբ բարձրացվելու է ՀՀ իմիջը, որն էլ նպաստելու է տուրիզմի զարգացմանը: «Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ […]
16:10 13.02.2020
Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որում մասնավորապես նշված է` քանի որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել, այդ պայմաններում իրավաբանական համայնքի շրջանակում խորհրդակցություններ են սկսելու օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։ «Նախաձեռնության նպատակներն են՝ 1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն […]
15:54 13.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Գերմանիա: Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Դրանք տարբերվում են նաև աշխարհագրական առումով՝ առաջին մասը` Բեռլին, երկրորդը՝ Մյունխեն: Առաջին հատվածը պաշտոնական հանդիպումներն են երկրի Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այստեղ առանցքայինը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի […]
15:53 13.02.2020
Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձնմանն առնչվող հարցեր: Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ […]
15:51 13.02.2020
Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես, 2018թ. արձանագրված ՃՏՀ 116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ունեցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է […]