08:11 13.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տպագրիչների փ. 3, 8 շենքերը, Հանրապետության փ. 62, 62Ա շենքերը, Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ե․Թադևոսյան նրբ. 1, 3, 5, 7, 9, 16, 18, 20, 22 շենքերը և […]
23:23 12.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր […]
22:27 12.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը […]
22:24 12.02.2020
Սիրված հայ դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանն իր էջում լուսանկար է հրապարակել Ռուբեն Բաբայանի հետ և կից գրել․ «Հանդիպում Ռուբեն Բաբայանի հետ»։
21:34 12.02.2020
Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և […]
21:29 12.02.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Երեխաները Մարդու իրավունքների […]
21:21 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսանի և մյուսների դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին: Կողմերը դատաքննությունը լրացնում են միջնորդություններով: Այսօր պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությամբ դատարանում հարցաքննվել են բժիշկներ և քրեական գործից անջատված մասով մի մեղադրյալ, որն արդեն համաներմամբ ազատ է արձակվել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 12.02.2020
«Հատուկ կայքերի միջոցով Հայաստանը ներառված է որսորդային զբոսաշրջության քարտեզում»: Այս մասին ահազանգում է Animal Lovers ֆեյսբուքյան էջը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որսի համար նախատեսված արտասահմանյան կայքերն առաջարկում են որս անել Հայաստանում: Ցուցակում ընդգրկված են այնպիսի կենդանիներ որոնց որսը Հայաստանում արգելված է, նրանց մեծ մասը կարմիր գրքում են գրանցված (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վայրի խոզ, արջ, […]
20:45 12.02.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Թումոյի համալիրը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը […]
20:32 12.02.2020
Օրերս զբոսաշրջիկների ուղևորափոխադրումներով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՀ վարչապետին` զբոսաշրջային ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցների համար առանձնացված կայանատեղիներ ստեղծելու խնդրանքով` միաժամանակ նշելով, որ բալային համակարգի ներդրումից հետո հիշյալ տրանսպորտային միջոցների վարորդները հյուրանոցների մոտ մեքենաները երկրորդ շարք կանգնեցնելու դեպքում վարչական տույժի են ենթարկվում: Փետրվարի 12-ին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բարձրացված խնդրի շուրջ տեղի […]
20:31 12.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի […]
19:45 12.02.2020
Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը փոքր-ինչ նվազել է դեկտեմբեր և հունվար ամիսների համեմատ։ Սեզոնային այս վիրուսը հիվանդության բավականին լուրջ ընթացք ունի, ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, թուլությամբ և այլն։ Վիրուսն ավելի շատ բարդություններ է ստեղծում երեխաների համար։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժսպասարկումը շարունակվում է արտակարգ ռեժիմով։ Մեկ-երկու օր առաջ հոսպիտալացված երեխաների մոտ մանկաբույժը հերթական […]
19:30 12.02.2020
Բնական աղետների կանխատեսման մեթոդներն ու տեխնոլոգիաները Հայաստանում տասնամյակներ շարունակ անփոփոխ են. մինչ օրս ռուսական արտադրության հին սարքավորումներով են երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները գրանցում, որոնց սխալվելու հավանականությունը նվազագույնից բարձր է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը տարիների գիտական փորձով է ապացուցում: Ոչ միայն ներդրումների հնարավորությունների պակասն են ունեցել, նաև մարդկային ներուժի։ Մեկ տարի առաջ սեյսմաբանների մասնագիտական փորձառությամբ ու […]
19:23 12.02.2020
2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 189 հազար մեքենա, որոնցից ավելի քան 20 հազարը վերարտահանվել է Ղազախստան, իսկ 37 հազարը՝ Ռուսաստան։ Սակայն հիմա արդեն իսկ խնդիր կա Ղազախստանի շուկայում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրան պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն ասաց, որ հիմա բարդ բանակցություններ են ընթանում Ղազախստանի հետ, և […]
19:16 12.02.2020
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ կառավարությունը կարող է որոշ փոփոխություններ իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների բալային համակարգում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենց կարծիքով թեև սկզբունքները հիմնավոր են, բայց համակարգը կատարյալ չէ։ Ավինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ՏԿԵ նախարարությունը ներկայացնելու է մեքենաների տեխզննման նոր համակարգ։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։ Ինչ վերաբերում է […]
19:10 12.02.2020
Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանի դատական դեպարտամենտից: Դիմումը մակագրվել է Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Դատական նիստի օր է նշանակվել փետրվարի 27-ը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից […]
19:05 12.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին ստորագրել է. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն […]
19:02 12.02.2020
Ազգային ժողովում պատգամավորներից մեկը շրջակա միջավայրի նախարարին բողոք ներկայացրեց, որ Ձորագետի վրա կառուցվող հէկերի մասին պատշաճ իրազեկում չի իրականացվել, և համայնքների ներկայացուցիչները իրենց ձայնը լսելի չեն կարողացել դարձնել։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հակադարձեց, որ իրենց իշխանության 1,5 տարվա ընթացքում որևէ նոր հէկի կառուցման թույլտվություն չի տրվել։ Իսկ նախկինում տրված թույլտվությունները մի քանի փուլ են […]
19:00 12.02.2020
Туапсинские вести-ն հրապարակել է տասնհինգ փաստ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե շրջանի պատմության մասին, որն այս տարվա մայիսին կնշի իր հարյուրամյակը: Փաստերից մեկն այն պատմությունն է, թե ինչպես է աշխարհի ամենահյուսիսային թեյը (Կրասնոդարի թեյ կամ ռուսական թեյ – խմբ.) հայտնվել Տուապսեում և ով է աճեցրել այն: «Աշխարհի ամենահյուսիսային թեյը, որն աճեցվել է Տուապսեի շրջանում անցյալ դարի […]
18:56 12.02.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր եղել է իր վերջին աշխատանքային օրը` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար: «Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց […]
18:51 12.02.2020
Փետրվարի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատումը: Նախատեսված են նաև հանդիպումներ […]
18:49 12.02.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուք»-ում հետևյալ գրառումն է արել` հայտնելով, որ 2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ՝ նվիրատվություններն աճել են 920,138 դոլարով: «Ժամանակն է նորից ամփոփել 2019 հեռուստամարաթոնի արդյունքները, քանի որ նվիրատվությունների հոսքը դեռ շարունակվում է: Փետրվարի 12-ի դրությամբ հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում, որի զգալի մասը փոխանցվել է հիմնադրամի և ցանցի […]
18:39 12.02.2020
Թբիլիսիում գտնվող ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։ Պապիկյանը նշել է, որ Լարսի հարցը Վրաստանի […]
18:34 12.02.2020
Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկա հանրաքվեն։ Թեև խորհրդարանում այս հարցը ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, սակայն դրան որոշեց պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ 2019 թվականի փորձը (Երևանի ավագանու և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները – խմբ) ցույց են տվել, որ տնտեսության վրա ազդում է միայն քաղաքացիների տրամադրվածությունը։ Եվ ըստ Փաշինյանի՝ այս անգամ ևս […]
18:20 12.02.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցի: Եղել է Թումանյանի տուն-թանգարանի գիտական, մշակութային կենտրոնում։ Նա գրառում է թողել Հովհաննես Թումանյանի տան հուշամատյանում: Ծանոթացել է Թբիլիսիում հայ համանքի, վերոնշյալ կառույցների գործունեությանը: Այցի շրջանակներում Պապիկյանը նաև հանդիպել է վրաց գործընկերներին: Լարսում տեղի ունեցող կուտակումների […]
18:17 12.02.2020
Ազգային ժողովում Ջավախքի հայերի խնդիրների մասին հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Վրաստան։ Նա նշեց, որ մինչ այդ այնտեղ է եղել ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը, և այցի արդյունքներով արդեն ձևավորված է օրակարգ։ Փաշինյանն ասաց, որ Ջավախքի հայերին վերաբերող բոլոր այդ խնդիրների լուծման վերաբերյալ վրացական կողմը դրական վերաբերմունք ունի, և […]
18:15 12.02.2020
ԵԱՏՄ-ում երկրներն ունեն վետոյի իրավունք, և դրանից հրաժարվելու մասին նախաձեռնությունը ազգային ինքնիշխանության խնդիր է։ Այսպիսին էր այն մտահոգությունը, որ ԼՀԿ պատգամավորն այսօր հայտնեց կառավարությանը հարց ուղղելիս։ Այդ իրավունքից հրաժարվելը, սակայն, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, քաղաքական հարց չի եղել։ Պատգամավորի պնդմանը պատասխանելիս նա ասաց, որ որոշ հարցերի դեպքում ԵԱՏՄ կոլեգիան փաստացի չի կարողանում վետոյի պայմաններում աշխատել […]
18:05 12.02.2020
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց «էլիտար» անվանումը ստացած զորամասի կարգուկանոնին և վերջին դեպքերից հետո պատժվածների վերաբերյալ հարցերին։ Տոնոյանն ասաց, որ այդ զորամասն ամենևին էլ էլիտար չէ և միայն այդպիսի անվանում է ստացել մամուլում։ Նախարարի խոսքերով՝ այս ընթացքում զորամասի կարգապահության համար պատասխանատու բոլոր աստիճանների զինծառայողները պատասխանատվության են ենթարկվել։ Ինչ վերաբերում […]
18:02 12.02.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ միջազգային կառույցների կողմից մտահոգիչ հայտարարություններ չի լսել: Նախարարը շեշտել է, որ Հայաստանում շարունակվելու են բարեփոխումները: «Չեմ տեսել որևէ հայտարարություն, որը կարող է մտահոգիչ լինել: Տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, […]