TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վիզաների ազատականացման և հայ-ֆրանսիական միգրացիոն համագործակցության վերաբերյալ քննարկում

12:23 14.02.2020

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) գլխավոր տնօրեն Դիդիե Լեշիի գլխավորած պատվիրակությանը։ «Վերջին շրջանում մեր համագործակցությունը ՆԻՖԳ-ի գրասենյակի հետ դարձել է ավելի ինտենսիվ, ինչը շատ արդյունավետ է։ Հուսով եմ, որ դրանք նոր ձևաչափերով կշարունակվեն, ինչի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մեկնարկել ենք»,- ասել է Ա.Ղազարյանը՝ շեշտադրելով հատկապես հայաստանյան գրասենյակի […]

̰
ՔԿ պարզաբանումը զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի վերաբերյալ

12:10 14.02.2020

Զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ չորրոդի նկատմամբ` հրամանատարության հսկողությանը հանձնելը: Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: Այս առնչությամբ ՔԿ-ն պարզաբանում է տարածել քննվող քրգործի վերաբերյալ: Պարզաբանումը ամբողջությամբ` ստորև. «Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես […]

̰
Խորհրդարանական ընդդիմությունը` «Ոչ»-ի ճամբար ձևավորելու և ՍԴ դերի մասին

12:01 14.02.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր կայանալիք խորհրդի նիստից հետո կարտահայտի իր դիրքորոշումը Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու վերաբերյալ: Այս մասին այսօր ճեպազրույցների ժամանակ հայտարարել են խմբակցության անդամները: Իսկ «Լուսավոր Հայաստանն» արդեն իսկ արտահայտել է իր մոտեցումը, որ «Ոչ»-ի շտաբ չի ձևավորի: Խմբակցության անդամները հայտարարել են, որ սա չի նշանակում, թե կիսում են իշխանության այն տեսակետ, […]

̰
Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 13 ՃՏՊ․ զոհվել է 2, վիրավորվել՝ 22 մարդ

11:14 14.02.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 11, յուրացման կամ վատնման՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի […]

̰
ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

10:38 14.02.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, […]

̰
Ձյան մեջ արգելափակված մեքենաների վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել

10:27 14.02.2020

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Վանաձորի և Լոռու մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը կվերականգնվի փետրվարի 15-ին

10:18 14.02.2020

Փետրվարի 13-ին՝ ժամը 18։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել. ջուրը ուժեղ շիթով լցվում է մայրուղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի […]

̰
Մեկնարկվել է «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն» ծրագիրը

10:14 14.02.2020

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Ներկայում հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, […]

̰
Բացահայտվել են ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր. ԱԱԾ

10:10 14.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում […]

̰
«Զվարթնոց»-ում ըմբշամարտիկներին դիմավորեցին ծափողջույններով ու փուչիկներով

09:31 14.02.2020

Հռոմից վերադարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: Եվրոպայի նորընծա չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանը «Զվարթնոց» օդանավակայանում անկեղծացավ. «Շատ տպավորված եմ, չէի սպասում նման դիմավորում օդանավակայանում: Ինձ լավ եմ զգում, որ այսքան մարդ է եկել մեր ուրախությունը կիսելու: Սկզբունքային գոտեմարտ էր, հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն

09:01 14.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի […]

̰
Փետրվարի 14-ը՝ Գիրք նվիրելու միջազգային օր

08:53 14.02.2020

2012 թվականից փետրվարի 14-ը նշվում է որպես Գիրք նվիրելու միջազգային օր։ Այս օրը տարբեր երկրներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, դպրոցներին։ Տոնն անցկացվում է ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրի նախաձեռնությամբ: Իսկ Հայաստանում, որպես Գիրք նվիրելու օր, նշվում է փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Հայաստանում գիրք նվիրելու […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:42 14.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացի փ. 2, 2ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շտապ բժշկական օգնության շենքը (Պարոնյան փ. 40) […]

̰
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում

00:00 14.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 16-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին […]

̰
ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում

23:51 13.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները: […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

23:34 13.02.2020

Փետրվարի 13-ին՝ ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը […]

̰
Ինչ պայմաններում Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը. զրույց «Հորիզոնի» տաղավարում

23:17 13.02.2020

Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանը նաև դատապարտել է ցեղասպանությունը ժխտելու կամ դրա մասին պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ: Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբաղն ասել է, որ 1.5 մլն հայերի սպանությունը մարդկության պատմության մեջ սև կետ է, որը պետք է դատապարտել և ճանաչել՝ դրա կրկնությունից խուսափելու համար: Սիրիայի […]

̰
Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ-ի վրա տեղի ունեցած ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է

22:11 13.02.2020

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Տեառնընդառաջի խարույկը՝ կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին

21:58 13.02.2020

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի […]

̰
«Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի պատճառով Լոռու մարզում 36 ժամ ջուր չի լինի

21:37 13.02.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին` ժամը 20:30-ից մինչև փետրվարի 15-ը` ժամը 08:30-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, […]

̰
Վանաձոր քաղաքը սնուցող ջրագծի պայթյունը մեծ վնաս է պատճառել նորակառույց ճանապարհին․ Գոռ Ավետիսյան

21:00 13.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Մ6 միջպետական ճանապարհին տեղի է ունեցել ջրագծի պայթյուն։ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել և ընդգծել, որ վթարը մեծ վնաս է պատճառել նորակառույց ճանապարհին։ «Անվտանգ երթևեկությունը կվերականգվի շուտով»,- գրել է նա։

̰
Վթար Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա

20:54 13.02.2020

Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա վթար է տեղի ունեցել։ Ներկա պահին վթարավերականգնողական խմբերը տեղում են։ Քաղաքի ջրամատակարարումը դադարեցված է։ Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Սոֆյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

20:46 13.02.2020

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում: Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը […]

̰
Ստեփանավանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

20:39 13.02.2020

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանն իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: […]

̰
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022թթ․ նախագիծը հանրային քննարկման է դրվել

20:31 13.02.2020

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների նախագիծը հանրային քննարկման է դրվել: Ըստ նախագծի՝ ՀՀ ոստիկանությունը դառնալու է Ներքին գործերի նախարարություն: Այսօր այս թեմայով ծավալված քննարկմանը ներկայացվել են ռազմավարության հիմնական դրույթները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ է իրականում կատարվում ձվի շուկայում․ զրույց ՏՄՊՊՀ նախագահի հետ

20:15 13.02.2020

Հավի ձվի կտրուկ գնանկումը գրեթե խուճապային իրադրություն է ստեղծել սպառողների շրջանում: Թեմայի շուրջ զրույց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շիրակի մարզի հաշմանդամները աշխատանք փնտրելիս լուրջ խնդիրների են բախվում․ քննարկում Գյումրիում

19:59 13.02.2020

Ինչ խոչընդոտների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանք փնտրելիս ու որոնք են աշխատաշուկային ինտեգրվելու դժվարությունները: Այս հարցերի շուրջ էր Գյումրիում անցկացված քննարկումը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձինք, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, զբաղվածության պետական գործակալության պետը: Գյումրիում ապրում են 9477 հաշմանդամություն ունեցող անձինք, նրանցից աշխատանք փնտրելու, գտնելու համար […]

̰
Ցմահ ազատազրկում եմ պահանջում. նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյան

19:53 13.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ փետրվարի 13-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացավ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստին ճառով հանդես էր եկել մեղադրողը՝ 18 տարի ազատազրկում պահանջելով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի համար: Դատական այս նիստին դատական ճառով հանդես եկան տուժողի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, տուժողներ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները: […]

̰
2008-ից ի վեր հայ-գերմանական կապերն առավել ինտենսիվ են դարձել. Գերմանիայի կանցլեր

19:23 13.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԶԼՄ-ների համար հանդես են եկել հայտարարություններով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում ասաց` մեծապես ուրախ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում ողջունելու համար: «2008-ից ի վեր հայ-գերմանական կապերն առավել ինտենսիվ են դարձել, մենք այսօր, իհարկե, խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման […]

̰
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել

19:06 13.02.2020

Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստի շրջանակում պաշտոնապես պարզաբանել է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասը: Այն վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչությանը: ԿԸՀ-ն  հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիմումով պայմանավորված որոշման նախագիծ էր պատրաստել, որը հաստատվել է: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP