15:27 12.02.2020
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 13:00-ն, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց: «Գորիսի ՃՇՇ» և «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ներն իրականացնում են ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ: Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների՝ նշված հատվածում բուքը սկսվել է […]
15:20 12.02.2020
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որի համաձայն՝ նվազագույն կրթական և մասնագիտական շեմեր են սահմանվում ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միությունների ղեկավարների համար։ ԱԺ ամբիոնից նա նշեց, որ այդ միությունների ղեկավարները եթե ոչ մասնագիտական, ապա գոնե բարձրագույն կրթություն պետք է ունենան։ Դրանից բացի՝ նրանք կա՛մ պետք է ունենան մասնագիտական աշխատանքի 1 տարվա փորձ, […]
15:13 12.02.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կարճ զրույց Վիեննայում հանդիպումների հերթական փուլից առաջ»:
14:59 12.02.2020
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից, այլ ոչ թե փետրվարի 15-ին, ինչպես նախատեսվում էր նախապես: Գործող չվացուցակներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքէջում (www.ukzhd.am) «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում: Հնարավոր փոփոխությունների մասին ընկերությունը խոստանում է լրացուցիչ հայտնել ֆեյսբուքյան էջի, պաշտոնական կայքի և ԶԼՄ-ների միջոցով:
14:55 12.02.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Արեն Պետունցն արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառմանը: Նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի գրառման՝ տեղեկացնում եմ, որ Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, թե՛ քաղաքապետի լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի, թե՛ քաղաքապետարանի կոռուպցիոն բնույթի գործարքների վերաբերյալ ունի նոր ասելիք, որի […]
14:30 12.02.2020
Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Իջևանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել […]
14:20 12.02.2020
Ազգային ժողովի այսօրվա աշխատանքը պարբերաբար ընդմիջվում էր պատգամավորների զրույցների պատճառով առաջացող աղմուկից։ Ի վերջո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց սաստել նրանց։ «Ժողովո՛ւրդ ջան, ձեր փոքր, 2 հոգանոց, շատ կարևոր քննարկումները ընդհանուր, միասնական ժխոր են ստեղծում Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Խնդրում եմ լռությամբ հնարավորություն տանք, որ հարցով հետաքրքրվածները լսեն քննարկվելիքը»,- ասաց Միրզոյանը։ Մանրամասները` տեսանյութում:
14:07 12.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին: Կառավարության ղեկավարը պատասխանել է […]
14:02 12.02.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` ուղղված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որի մեջ մասնավորապես նշված է. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ նա արդեն իսկ […]
14:00 12.02.2020
«Էդքան երիտասարդ եք, Ձեզ որտեղի՞ց էդքան ամբարտավանություն։ Բա թե՝ Դուք մասնագետ չեք, մենք ունենք փայլուն իրավաբաններ և այլն։ Էս ի՞նչ հռետորաբանություն է»,- այս խոսքերով ԼՀԿ խմբակցության անդամների ելույթներին ԱԺ-ում անդրադարձավ իմքայլական Համազասպ Դանիելյանը։ Նա ասաց, որ ԼՀԿ որոշ գործընկերների հռետորաբանությունը ազդում է նաև նրանց նախագծերի նկատմամբ ընկալման ու վերաբերմունքի վրա։ Դանիելյանի խոսքերով՝ իրենք համաձայն են […]
13:53 12.02.2020
Սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Այս մասին Սյունիքից գրառում է կատարել Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը: Ըստ նրա՝ ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես: «Այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել ուժեղ քամու պատճառով: Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու […]
13:50 12.02.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի: Հայտնի է, որ ՀՔԾ-ն քննել է Խաժակյանի […]
13:40 12.02.2020
Ազգային ժողովում միմյանց շարունակող երկու նախագծերի քննարկումները տարբեր հունով գնացին։ Իշխանական խմբակցությունից Սոնա Ղազարյանի և ԲՀԿ անդամների նախագիծը դրական քննարկման արժանացավ, ԼՀԿ խմբակցության նախագիծը՝ բացասական։ Իմքայլական Բաբկեն Թունյանը ասաց, որ իրենք կարող էին ժամանակ խնայել, եթե միասին ներկայացնեին այդ նախագծերը։ Թունյանի խոսքերով՝ սա կարող էր մեկ լուծում լինել, մինչդեռ հիմա իրենք ամեն նախագիծը առանձին մի […]
13:31 12.02.2020
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամներ Անի Սամսոնյանի ու Համազասպ Դանիելյանի միջև վեճ է ծագել: Լրագրողներն Անի Սամսոնյանից հետաքրքրվել են, թե ինչու են վիճել: «Գործընկերոջս հետ քննարկում էինք ունենում, որից նա անցում կատարեց այլ թեմայի, ես նրան հորդորեցի պարզապես վերադառնալ բովանդակային քննարկման, ինչից էլ ծագեց փոքրիկ վիճաբանություն: Ինքը փորձեց ինձ դաստիարակչական խրատներ […]
13:30 12.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման և վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով […]
13:29 12.02.2020
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։ Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» […]
13:19 12.02.2020
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները: 2020 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի […]
13:10 12.02.2020
Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության փոփոխությունների վավերացմանը: Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետության ղեկավարներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են Հավաքական անվտանգության խորհրդի ներքո գտնվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունը ծագել է 2015թ. Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով, երբ խորհրդարանական […]
13:02 12.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է Սոնա Ղազարյանի այն կոչին, որ եթե համայնքներին նվիրատվությունների վերաբերյալ մտահոգություն ուներ, թող ինքը ԱԺ պատգամավոր եղած տարիներին նախագիծ ներկայացներ: Զոհրաբյանն ասել է. «Երկրորդ, երբ ամեն անգամ շահարկում են նոր Հայաստան, ժողովուրդ, նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան, ինձ հիշեցրեք, էս որ բռնում են, մի քանի օր […]
13:00 12.02.2020
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները: «Արցախպրեսը» գրում է՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ […]
12:58 12.02.2020
Անի Սամսոնյանի՝ ԱԺ ներկայացված նախագիծն այն մասին է, որ 1 մլն դրամից ավելի թանկ նվերներ ստանալիս համայնքները պետք է դրանք ընդունեն ավագանու որոշումներով։ Սահմանային գյուղերի դեպքում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդիր է տեսնում այս կարգավորման հարցում։ «Պատկերացրեք՝ Բարեկամավան գյուղը, որ Տավուշում է կամ Խաչիկ գյուղը, որ 200 մետրի վրա է սահմանից։ Մենք ի՞նչ ենք անում․ […]
12:50 12.02.2020
Այսօր հայ արձակի մեծագույն վարպետներից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանը, կդառնար ընդամենը 85 տարեկան: 2019թ. հունիսին Ահնիձոր այցելելով` Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր. «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»:
12:49 12.02.2020
«Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ Սահմանադրությունը։ Պատրաստ եմ նվիրել։ Ես նման իրավիճակների համար «զապաս» 40 հատ ունեմ մոտս»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ակնարկեց, որ քննիչ հանձնաժողովները, ինչպիսիք չկազմելու համար մեղադրում էին իրեն, հնարավոր է դարձել բացել ավելի ուշ։ Զոհրաբյանը խոսեց նաև այն մասին, որ […]
12:46 12.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, […]
12:44 12.02.2020
Եթե բիզնեսները ցանկանան արտոնություններ ստանալ համայնքներից, նրանք կարող են նվիրատվությունները անել նույնիսկ թափանցիկության պայմաններում և, միևնույն ժամանակ, արտոնության ակնկալիք ունենալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում Անի Սամսոնյանի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Էդ գործարարների մեծ մասը պնդերես է և իրենց հաջողության գաղտնիքը նաև այդտեղ է, որ իրենք բարոյական նորմեր անցնելու մեծ ցանկություններ են […]
12:39 12.02.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն առաջարկում է տարբեր համայնքների ավագանու խորհուրդներին լիազորել իրենց որոշմամբ հաստատել նվիրատվությունները, սակայն միայն այն դեպքում, եթե նվիրատուն համայնք է, իսկ նվիրատվության արժեքը գերազանցում է հանրապետությունում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը: Դրանից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարելի է կնքված համարել, իսկ նվերը` ընդունված: «Հիմա ես բերել եմ օրենսդրական նախաձեռնություն, մեր […]
12:36 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում հարցաքննվում են այն բժիշկները, ովքեր բուժել են 2016 թվականի հուլիսին գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանին։ Դատարանը ՀՔԾ-ից ստացել է ոստիկանի հիվանդության պատմագրերը։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց այդ պատմագրերի գրառումները։ Վկան` վիրաբույժ Արմեն Մելոյանը, աշխատել է թիվ մեկ հիվանդանոցային համալիրում։ Վերջինս պատմեց, որ ինքն է վիրահատել ոստիկանին։ […]
12:34 12.02.2020
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար: Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք: Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, […]
12:34 12.02.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրուցելիս շեշտեց, որ հանրաքվեի նպատակը ՍԴ կազմից ազատվելն ու Սահմանադրական դատարանը իշխանության համար ցանկալի թեկնածուներով համալրելն է: Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ «Ոչ»-ի շտաբի ձևավորմանը չեն միանալու, Սիմոնյանն ասաց, որ բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, հասկանում են, որ հանրաքվեի արդյունքները դրական են լինելու: Հարցին, […]