18:00 12.02.2020
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի պաշտպանները դատարանին են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության այն որոշումը, որով քննիչը մերժել էր իրենց տրամադրել Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, որը մեղադրվում է հանցագործության […]
17:55 12.02.2020
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գործող ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 3/13 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվում […]
17:54 12.02.2020
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին պատասխանելիս պարզաբանեց իր ելույթը, որտեղ սպառնացել է ժողովրդի կամարտահայտման դեմ արտահայտվողներին։ Պատգամավորը նաև հարցրեց՝ պատրատսվո՞ւմ են այդ մարդկանց մեքենաները վառել։ «Եթե մենք մեքենա վառող լինեինք … Առնվազն մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել։ Բայց ես Ձեզ ավելին ասեմ՝ եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ […]
17:48 12.02.2020
Ազգային ժողովում կառավարությանը հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ իրենք պարզել են, որ Հայաստան մտնող սննդի մեծ մասը մեկ լաբորատորիայում է քննվում, մյուս լաբորատորիաներին բաժին են հասնում հատուկենտ դեպքեր։ Սիմոնյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով՝ այդ լաբորատորիան անձնական կապերի միջոցով է այդքան փորձաքննությունների պատվերներ ստանում։ Պատգամավորի այս խոսքերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ, […]
17:44 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին լրացուցիչ հարցաքննության համար հրավիրվել էր քրեական գործից անջատված մասով մեղադրյալ, առաջինը համաներմամբ ազատության մեջ հայտնված Էդգար Սողոմոնյանը, որը քրեական գործի նախաքննական փուլում, ըստ ամբաստանյալների, սուտ ցուցմունք է տվել իրենց դեմ: Պաշտպանների, ամբաստանյալների, մեղադրողների և դատավոր Մեսրոպ Մակյանի բոլոր հարցերին Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց պատասխանել: Ահա մեկ հատված այդ հարցուպատասխաններից: […]
17:41 12.02.2020
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարին հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մոռացավ նախարարության բաղադրիչների, նախարարի պաշտոնի ամբողջական անվանումը։ «Հարց ուղղում եմ կրթության, գիտության… պարո՛ն Հարությունյան, Ձեզ»,- ասաց Թանդիլյանը՝ դահլիճում ծիծաղի առիթ տալով։ Նրա հարցը վերաբերում էր երրորդ խմբի հաշմանդամներին անվճար կրթությամբ ապահովելու նախագծին։ Թանդիլյանն ասաց, որ նախագիծն անցել է առաջին ընթերցմամբ, բայց երկրորդ ընթերցման […]
17:37 12.02.2020
Փետրվարի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի նպատակն էր քննարկել հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ: Նախարարի խոսքով, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Ճանապարհի […]
17:32 12.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի […]
17:29 12.02.2020
Ռուս լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն իր յութուբյան ալիքում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Եվ ահա դարձյալ փոքրիկ Հայաստանն օրինակ է ծառայում մեծ Ռուսաստանի համար: Այստեղ նույնպես Սահմանադրություն են փոխում: Բայց ինչ զարմանալիորեն է այդ գործընթացը տարբերվում Ռուսաստանում տեղի ունեցողից»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
17:27 12.02.2020
Համաշխարհայյին տնտեսությունը և Հայաստանի տնտեսությունը որքա՞ն կազդվեն, եթե նոր կորոնավիրուսը տնտեսական ճգնաժամ ստեղծի։ Այս հարցը տվեց Արման Աբովյանը՝ կառավարությանը հարցեր տալու նիստի ժամանակ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ Չինաստանի տնտեսական աճը այս տարվա համար նախատեսվում է 6,6 տոկոս, և Bloomberg-ի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով այդ աճի ցուցանիշը կնվազի 1/4-ով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ […]
17:20 12.02.2020
Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ […]
17:11 12.02.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փաստաթուղթ՝ տեղեկացնելով, որ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Սիրելի՛ քաղաքացիներ Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ […]
17:03 12.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և […]
17:02 12.02.2020
Տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգային միակ հարցն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների վավերականության ժամկետը երկարաձգելն է եղել: Մանրամասները` տեսանյութում:
16:49 12.02.2020
«Չհամոզեցիք, պարոն Հարությունյան»,- այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որն իր առաջ խնդիր էր դրել ԱԺ 3 խմբակցություններին համոզել դեմ քվեարկել նախագծերից մեկին։ Հարությունյանի խնդրի բարդությունն այն է, որ նախագծի համահեղինակ է ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։ Նախագծի միտքն այն է, որ արհեստագործական և այլ ուսումնարաններում պետք է նաև վճարովի […]
16:46 12.02.2020
Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստի ժամանակ պատգամավորները հարցեր են ուղղելու կառավարության անդամներին՝ վարչապետին, փոխվարչապետներին և նախարարներին։ Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության կազմը խորհրդարանում է։ Արարատ Միրզոյանի ազդարարումից հետո 41 պատգամավոր է գրանցվել կառավարության անդամներին հարց տալու համար։
16:44 12.02.2020
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօր իր ելույթում հիշեցրեց արատավոր մի քանի ընկալումներ, որոնք կան հասարակության մեջ կրթության վերաբերյալ․ «դե, աղջիկ է, թող դիպլոմ ունենա, օժիտ տանի», «դիպլոմ չունեցողին աղջիկ չեմ տա», «մեր աղջիկը մինչև չավարտի, չի ամուսնանա»։ Այս և այլ կարծրատիպերի դեմ Վարդանյանը դրեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տված ուսման կարևորությունը։ «Արհեստը, շնորհքը, փեշակը պետք […]
16:30 12.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։ Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները […]
16:13 12.02.2020
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]
16:12 12.02.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը չի կարող մեկ-երկու հոգու որոշելիքը լինել: «Մեր գործելաոճին համապատասխան, որոշել ենք հրավիրել քաղաքական խորհրդի նիստ, որտեղ հնարավորություն կունենան խնդրի վերաբերյալ արտահայտվել ոչ միայն մեր խմբակցության պատգամավորները, այլև մեր կուսակցական գործիչները, մեր կուսակցության անդամները, նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի […]
16:10 12.02.2020
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ […]
16:06 12.02.2020
«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Հիշեցնենք՝ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով […]
15:53 12.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» […]
15:45 12.02.2020
Ազգային ժողովում հերթական քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բողոքեց, որ խորհրդարանի դահլիճում տեղադրված օդափոխիչից սառը օդ է փչում իրենց ուղղությամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խնդրեց այնպես անել, որ Զոհրաբյանի վրա չփչի։ «Խնդրո´ւմ եմ, հարգելի աշխատակազմ, այնպես արեք, որ դահլիճում սառը օդ չփչի։ Ինչպես ասում է տիկին Զոհրաբյանը, թարմ ենք ավելի, քան անհրաժեշտ է»,- ասաց […]
15:40 12.02.2020
Ազգային ժողով է ներկայացվել օրենքների փոփոխությունների փաթեթ, որի հեղինակներն են միանգամից երեք խմբակցությունների մեկական պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հարություն Բաբայանը (ԼՀԿ)։ Նախագիծը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններին։ Հեղինակներից Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այդպիսի ուսումնարաններում ներկայումս ուսուցումը միայն անվճար է, և պետությունը չի հասցնում ապահովել տեղեր բոլոր ցանկացողների համար։ […]
15:29 12.02.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հետ: Լուսանկարին կից նա նշել է. «Դե, հմի էդ ա շտաբը»: Հիշեցնենք, որ խոսելով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին մասնակցության մասին՝ Մարուքյանն ասել էր, որ չեն պատրաստվում «Ոչ»-ի ճամբար ձևավորել:
15:27 12.02.2020
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 13:00-ն, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց: «Գորիսի ՃՇՇ» և «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ներն իրականացնում են ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ: Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների՝ նշված հատվածում բուքը սկսվել է […]
15:20 12.02.2020
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որի համաձայն՝ նվազագույն կրթական և մասնագիտական շեմեր են սահմանվում ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միությունների ղեկավարների համար։ ԱԺ ամբիոնից նա նշեց, որ այդ միությունների ղեկավարները եթե ոչ մասնագիտական, ապա գոնե բարձրագույն կրթություն պետք է ունենան։ Դրանից բացի՝ նրանք կա՛մ պետք է ունենան մասնագիտական աշխատանքի 1 տարվա փորձ, […]