12:57 10.02.2020
Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել են, որ Հայաստանի և Հորդանանի միջև կան տնտեսական կապերի զարգացման բոլոր նախադրյալները, սակայն այդ հնարավորության միայն չնչին մասն է այսօր օգտագործվում:
«Մենք, կարելի է ասել, դեռ գործնականում չենք ճանաչում միմյանց: Մեր քննարկումը գործընկերների հետ եղավ դեռ 10 օր առաջ, մենք քննարկեցնինք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կան երկու երկրների միջև և եկանք այն ընդհանուր համաձյանության, որ առկա քաղաքական ջերմ բաերեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան այն տնտեսական ցուցանիշները, որ այժմ կան: Տնտեսական ցուցանիշները մեծ չեն թե´ ներմուծման, թե´ արտահանման առումով, իսկ այս բիզնես ֆորումը կազմակերպվեց այն նպատակով, որ բիզնես ներկայացուցիչները ճանաչեն իրար և ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որ կան Հայաստանում և Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով և´ առևտրատնտեսական, և´ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ևս փաստեց, որ կա հետաքրքրվածություն Հայաստանի հետ համագործակցության:
«Կան բազում ոլորտներ, այդ թվում ՏՏ և IT ոլորտը: Հայաստանը բավական առաջադեմ է այդ ոլորտում, Հորդանանը ևս մեծ առաջընթաց ունի, հետևաբար ես տեսնում եմ համագործակցության մեծ հեռանկարներ: Համագործակցության հեռանկարներ եմ տեսնում նաև տուրիզմի ոլորտում՝ երկու երկրների կողմից, Հորդանանում, օրինակ` կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը և կան նաև բազմաթիվ կրոնական տեսարժան վայրեր, ուր արժե այցելել: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ էլ կան մեծ հեռանկարներ ՀՀ մասնավոր սեկտորի և Հորդանանի մասնավոր սեկտորի միջև»,- նշել է Տարիք Համորին:
15:45 01.07.2025
Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը15:45 01.07.2025
Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներՀուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «VAZ» և «Opel Astra» […] ...
15:37 01.07.2025
Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել ՄասկինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...
15:30 01.07.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ, 10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:22 01.07.2025
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...