TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:33 07.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է և ձյուն) միջհամայնքային ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի […]

̰
Վայք քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի

15:29 07.02.2020

Փետրվարի 7-ին` ժամը 09:24-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Արմեն Ա.-ի  (ծնված 1972 թ.) դին, այնուհետև […]

̰
Համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Արայիկ Հարությունյանը՝ գրիպի համաճարակների վերաբերյալ խոսակցությունների մասին

14:52 07.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում՝ հատկապես դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ: Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում

14:48 07.02.2020

«Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է տարբեր օրենսդրական ակտերի»,- փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այսօր խորհրդարան էր եկել: «Հանրաքվեի նշանակումից հետո, երբ կսկսվեն գործառույթները, մենք որպես ԿԸՀ լիարժեք ծավալով կիրազեկենք նաև մեր գործառույթների մասին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: Լրագրողի այն հարցին՝ ճշտվա՞ծ է արդեն, թե ինչ ձևակերպումով է […]

̰
Արմեն Սարգսյանը կխոսի կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին ու «Մեդիամաքս»-ին

14:45 07.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» մեդիաընկերությանը: Հարցազրույցի ընթացքում, բնականաբար, անդրադարձ է եղել այս օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին և նախագահի վերաբերմունքին ու տեսակետին այս ամենի վերաբերյալ: Հարցազրույցից մի հատված կհրապարակվի քիչ անց:

̰
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավով ազատելու որոշումը

14:39 07.02.2020

ՀՀ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին գրավով ազատ արձակելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Իր հորեղբոր՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Երևանում մի տղամարդ 7-ամյա աղջնակին տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել

14:38 07.02.2020

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։ Փետրվարի 4-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը՝ ժամը 12։20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ […]

̰
Ինձ է՛լ հարցեր չտաք. Լենա Նազարյան

14:35 07.02.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ԱԺ քվեարկության լուսանկար է տեղադրել և գրել. ««Իմ Քայլը» խմբակցության միասնականության մասին հարցեր ինձ է՛լ չտաք»։

̰
Նախարարությունը կհամագործակցի հայաստանյան 5 բուհերի հետ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ

14:28 07.02.2020

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և կառուցվածքային փոփոխություն՝ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման մասին է, որը պետք է գործի՝ ի դեմս ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակների և տարածքային մարմինների: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ոլորտում բարեփոխումների համար կարևոր նախադրյալ և առաջնահերթություն ենք համարում […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

14:19 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 7-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Համատիրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին

14:16 07.02.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին․ – Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման […]

̰
Համատեղել ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր. Արմեն Սարգսյան

14:12 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս […]

̰
Միշտ ելեք այն ելակետից, որ հանրաքվեն ՀՀ ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է. Վահագն Հովակիմյան

13:56 07.02.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ համազեկուցողների կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: Հիշեցնենք, վերջիններս կոչ էին արել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել Վենետիկի հանձնաժողովին: Հովակիմյանն ասաց, որ այս հարցով քննարկում չեն ունեցել խմբակցությունում, ավելին, դա ոչ թե խմբակցության, այլ ԱԺ նախագահի որոշման տիրույթում է: «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է: Այս […]

̰
ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, քան Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան

13:48 07.02.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը: «Ես հետևել եմ սոցցանցի արձագանքին, մենք որոշեցինք չմասնակցել քվեարկությանը, սա հիմք է հանդիսացել, որ մեզ մեղադրեն երերուն կեցվածքի համար, բայց նման խնդիր չկա»,- ասաց նա: Պետրոսյանի գնահատմամբ՝ սահմանադրական ճգնաժամ, իբրև այդպիսին, գոյություն չունի, դա շինծու օրակարգ է: «Եթե […]

̰
Ես իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդ առողջության կենտրոններ. Տավուշի մարզպետը` Աչաջրի և Արծվաբերդի ծննդատների մասին

13:46 07.02.2020

«Այսօր մի կողմից շարունակվում են նախարարության հետ քննարկումները, թե ինչպես ենք վերազինելու ծննդատները պետական մասնակցությամբ, մյուս կողմից ավելացել են տարբեր տեղերից տեխնիկական աջակցության առաջարկները»,- փետրվարի 7-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Աչաջրի և Արծվաբերդի ծննդատների գործունեությանը: Նա նաև նշեց, որ այսօր բանակցում են հնարավոր աջակիցների, հովանավորների հետ: Բավական մեծ ծավալի […]

̰
Սուրեն Պապիկյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը

13:37 07.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու […]

̰
Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է

13:34 07.02.2020

Փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 […]

̰
Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին

13:30 07.02.2020

Փետրվարի 4-ին ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները և հարցերի լայն շրջանակ՝ կապված Հայաստան-Իսլանդիա հարաբերությունների խորացման հետ: On February 4, Amb Alexander Arzumanyan presented his credentials to @PresidentISL . Sides discussed cooperation prospects & wide range of questions related to deepening of #Armenia?? […]

̰
Փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում  ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան

13:27 07.02.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա […]

̰
Ի՞նչ անել նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակով չհիվանդանալու համար

13:23 07.02.2020

Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ՝ ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական: Նախարարությունը կրկին […]

̰
Վլադիմիր Վարդանյանը չբացառեց, որ Վենետիկի հանձնաժողով կդիմեն հանրաքվե անցկացնելու համար

13:22 07.02.2020

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար դեռ վաղ է Վենետիկի հանձնաժողովին կամ որևէ այլ միջազգային փորձաքննության դիմելու համար: Այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ թեպետ Ազգային ժողովը կայացրել է որոշում, բայց այն դեռ ենթակա է հաստատման նախագահի կողմից: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել մանրամասների մասին: […]

̰
ԱՄՆ-ն ակտիվանում է Միջին Ասիայում. ամերիկագետ

13:20 07.02.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում «ԱՄՆ-ն ակտիվանում է Միջին Ասիայում» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Իրականում հիմնական նպատակները Չինաստանին և Ռուսաստանին հակակշռելն է: Այս երկրներից մի քանիսը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են և ՌԴ-ի հետ փոխկապակցված են հազարավոր թելերով: Չինաստանի, ինչպես նաև «BRI» նախագծի համար այս երկրները նույնպես կենսական նշանակություն ունեն: Սա […]

̰
ՊԲ հրամանատարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականների

13:18 07.02.2020

Փետրվարի 7-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականներ: ՊԲ հրամանատարը հանդիպման ընթացքում անդրադարձել է առաջիկա ուսումնական փուլի կարևորագույն խնդիրներին, ներկայացրել զինված ուժերի ղեկավարության տեսլականը` մեր երկրի պաշտպանական ներուժի հետագա կատարելագործման առումով և այդ համատեքստում արժևորել այն անելիքների համախումբը, որը մասնավորապես պետք է նոր […]

̰
Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել Տավուշի մարզում 2019-ին. մարզպետի պարզաբանումը

12:51 07.02.2020

2019թ. Տավուշի մարզում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ: Այսօր՝ փետրվարի 7-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա պարզաբանեց, որ սա հաշվառված աշխատատեղերի թիվն է, կարող են լինել նաև աշխատատեղեր, որոնք առանց հաշվառման են մնացել: «Այստեղ ներառված չեն պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը, որը ևս մեծ թիվ է կազմում, բայց չեմ կարող հրապարակել: […]

̰
Ոգևորության, դժվարությունների ու մարդկային ռեսուրսների դեֆիցիտի տարի. Տավուշի մարզպետն ամփոփել է 2019-ը

12:31 07.02.2020

Ծանրաբեռնված, ոգևորության, դժվարությունների ու մարդկային ռեսուրսների դեֆիցիտի տարի: Տավուշի մարզպետն այս բառերով է բնութագրել 2019 թվականը, իսկ ընդհանուր տարին բավարար է համարել` ասելով, որ լավ աշխատանք է կատարվել: Խոսելով առանձին ոլորտների մասին` մարզպետը նշել է, որ շատ ոլորտներում տարեկան ֆինանսավորումը գերազանցել է նախատեսվածը, կատարվել են զգալի ներդրումներ: «2018թ. Տավուշի ընդհանուր ֆինանսական, տնտեսական ծավալը տարբեր ոլորտներում […]

̰
Ոստիկանության նախազգուշացումը վարորդներին

12:23 07.02.2020

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացմամբ դիմել է վարորդներին: «Հարգելի՜ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենանց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի անվտանգության նկատառումներից ելնելով վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության […]

̰
Չինաստանից ժամանած յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս արձանագրվում է 37 և բարձր ջերմություն, հոսպիտալացվում է. ԱԱՏՄ

12:14 07.02.2020

ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորվածՙ սահմանին իրականացվում են ուժեղացված հսկողական աշխատանքներ: Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ի պատասխան հարցումների՝ Այո´, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել և […]

̰
Կանխվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման դեպք. ՊԵԿ

12:10 07.02.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, […]

̰
Ryanair-ի նկարահանող խումբը Հայաստանի ճանաչողության բարձրացմանն ուղղված տեսանյութեր է պատրաստում

11:58 07.02.2020

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանում է Ryanair բյուջետային ավիաընկերության նկարահանող խումբը՝ Հայաստանի ճանաչողության բարձրացմանն ուղղված տեսանյութեր պատրաստելու նպատակով։ Կոմիտեն նշել է, որ արդյունքները շուտով կլինեն, իսկ մինչ այդ նկարահանումներից մի քանի հետաքրքրիր դրվագներ է հրապարակել: https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/posts/821487458275294?__xts__[0]=68.ARALmntW7t_Bk4fMqkH7yJKysqrDK8JocwZxE-rTZvOTE89RP5YwqnVwROsOWzrgOb2Se15O081CbiBAlcqF_3DVOW_E2ZeH3Lf6WfpBYHrdw-QBMgK-z-7VDxhEwzbqwb1TN0ZxXtO_X-5Kq9IpUr-KF2MglXALHo1JK0YuCHMyTDqb_3lgT5y6-9qSqoH8hWDtdmzftunG-Znm-e71rKq1nlc3D-s7NpxbO3TQx6jM1emOXZOVjaHP7hWMySwDwojYBSWfaClrsP5KNmrptyP5QWW97PECu_BURB8iyTUA9f3QrdVgBwSzpTGDw5nLfTWtaNysjK5hKZxTXWoDT4A&__tn__=-R

̰
Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում

11:55 07.02.2020

Փետրվարի 7-ին՝ ժամը 04:48-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: […]

̰
BACK_TO_TOP