09:15 07.02.2020
Սոցիալական ցանցերում ու կայքերում հաճախ են հայտնվում տեսանյութեր գնված սննդամթերքի անորակ կամ ժամկետանց լինելու մասին, որոնք հենց սպառողներն են տեսագրում։ Մի քանի օր առաջ Գյումրիում էր արձանագրվել նման դեպք, սուպերմարկետից գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։ Ինչպե՞ս է այդ մսամթերքը հայտնվել ոչ թե մեկ, այլ մի քանի վաճառակետերում, և ովքե՞ր են մատակարարները, սպառողի […]
08:43 07.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի […]
08:10 07.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-12։00 Գրիբոյեդովի փ. 3, 5, 5ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 50 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական 2-րդ նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի […]
00:47 07.02.2020
Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»։ Ընդհանուր առմամբ կատարվել է […]
23:57 06.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն […]
23:30 06.02.2020
Չինաստանում սկսվել է այն ռոբոտի ստեղծումը, որը կարող է փոխարինել բուժաշխատողներին հիվանդի կոկորդի զննման ժամանակ: Այս մեքենան թույլ կտա նվազեցնել 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու վտանգը, հայտնել է Սինհուան։ Ռոբոտի մշակման նախագծի շուտափույթ իրականացման համար մոբիլիզացվել են ինստիտուտի տարբեր բաժանմունքների մասնագետները: Կորոնավիրուսի առկայության ստուգման ընթացքում սովորաբար օգտագործվում է տամպոն` հիվանդի կոկորդի վիճակի վերաբերյալ պատկերացում ունենալու […]
23:11 06.02.2020
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ […]
23:05 06.02.2020
Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 մեքենա։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 8 վարորդի նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետ անց ԱՊՊԱ պայմանագրով, 3 մեքենայի առջևի հողմապակիները թաղանթապատ էին, 8 […]
22:37 06.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:
22:27 06.02.2020
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի […]
21:45 06.02.2020
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ, այսպես կոչված, փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին […]
21:16 06.02.2020
Կանադայից գործարարը դատարանում հայտարարել է, որ մի ամբողջ տրցակ գումար է այրել, որպեսզի դա չհասնի իր նախկին կնոջը: Գործարարը դատապարտվել է 30 օրվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ottawa Citizen կայքը ։ 55-ամյա գործարարը, որ Օտտավայի քաղաքապետի նախկին թեկնածու Բրյուս Մակքոնվիլն է, կնոջ հետ ամուսնալուծության գործընթացի ընթացքում հրաժարվել է դատարանին տեղեկություններ ներկայացնել իր ֆինանսների մասին: […]
21:07 06.02.2020
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի մարտի վերջին կամ մինչև ապրիլի 5-ը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ օրը վերջնական կհաստատվի այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը: SHANTNEWS-ի թղթակցի հարցին՝ կա՞ արդյոք վստահություն, որ նախագահը կստորագրի փաստաթուղթը, Մակունցը պատասխանել է․ «Այո՛, կա այդ վստահությունը»: Լիլիթ Մակունցը […]
20:56 06.02.2020
Խորհրդարանում այսօր թեժ մթնոլորտում քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Պատգամավորների և խմբակցությունների ղեկավարների ելութները ևս առանձնացել են սուր հակասություններով: Միմյանց թաշինակ նվիրելուց մինչև պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու մասին հայտարարություն. այս և այլ մանրամասները տեսանյութում՝ առանց մեկնաբանության:
20:51 06.02.2020
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։ Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված […]
20:45 06.02.2020
Սահմանադրական ճգնաժամի լուծումը նախաձեռնել է ԱԺ-ը, բայց ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կկայացնի ժողովուրդը: Այս մասին այսօր հայտնի է դարձել ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում «Սահմանադրական փոփոխությունների մասին» աղմկահարույց նախագիծն է եղել: Իսկ նիստը, որը տևել է 5 ժամ, հարթ չի ընթացել. նախ ԱԺ նախագահը հայտարարել է հեղինակի կողմից նախագծերը հետ կանչելու […]
20:35 06.02.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։ Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով»:
20:23 06.02.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հանրաքվեի մասին նախագծի քվեարկությունից առաջ տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը: Հարցը դրվեց քվեարկության: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերահաստատեց՝ իրենք կողմ են քվեարկելու նախագծին: Ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց, ինչը նշանակում է՝ Սահմանադրական փոփոխությունների հարցը կդրվի հանրաքվեի:
20:11 06.02.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին հարցը հանրաքվեի ներկայացնելու վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց. «Աշխարհում ամենաժողովրդավար ձևը հանրաքվեն է, որևէ մեկը ՀՀ քաղաքացու հետ սպառնալիքի լեզվով չի խոսում: Իշխանությունը ՀՀ քաղաքացու նկատմամբ մեծագույն հարգանք ունի»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենք դեմ են քվեարկելու հանրաքվեի մասին որոշման նախագծին: «Իմ քայլը» խմբակցության […]
19:55 06.02.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալով՝ տեղեկացրեց. «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի: Նախագիծը չընդունվեց ձայների 0 կողմ, 36 դեմ, 87 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ ունենալով՝ նշեց, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն […]
19:53 06.02.2020
Գյումրիում թափառող շները շատացել են: Կենդանասերների մոտավոր հաշվարկներով քաղաքում 2000 թափառող շուն կա: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի համաձայն՝ շների վնասազերծման նախկին տարբերակը՝ ֆիզիկական ոչնչացումն այլևս կիրառելի չէ: Համայնքապետարանները մրցութային կարգով պետք է պայմանագրեր կնքեն թափառող կենդանիների ստերջացման կենտրոնների հետ: Գյումրիի դեպքում այս գործընթացը ձգձգվում էր անցած տարվանից: Այս ընթացքում թափառող շները շատացել են: […]
19:43 06.02.2020
National Geographic- ը խորհուրդ է տալիս սկսել տարվա ճամփորդական երթուղիների մշակումը: Այն իր Cool list-ում թվարկել է 20 ամենահետաքրքիր տեղերը: Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանց շարքում է, հայտնում է infoteka24.ru-ն: Ցանկում ընդգրկված են քաղաքներ և նահանգներ՝ Նամիբիայից մինչև Վիետնամ, Երևանից մինչև Լոս Անջելես: «Նոր թռիչքներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի ամենահին մշտական բնակավայրերից մեկը»,- հայտնում […]
19:27 06.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, նշեց՝ երբ որևէ ղեկավար երկար տարիներ կառավարում է, խնդիր են տեսնում, սակայն նորմալ են ընդունում, երբ ՍԴ նախագահը կարող է 35 տարի պաշտոնավարել: «Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը՝ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է […]
19:09 06.02.2020
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են արել սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով դիմել Վենետիկի հանձնաժողովին: Համազեկուցողների հայտարարության մեջ մասնավորապես ասված է հետևյալը. «Առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում […]
19:05 06.02.2020
«[ԱԺ-ում այսօրվա] ամբողջ քննարկման ժամանակ հետևում էի և հասկացա ինձ համար մի շատ ցավալի հանգամանք, որ «մարդ» ասելով իմ իշխանական գործընկերները, ճիշտն ասած, հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, ովքեր կիսում են իրենց տեսակետը»,- այս մասին այսօր ԼՀԿ անունից ելույթ ունենալիս ասաց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։ Նա ասաց, որ իրենց հետ տարակարծություն ունեցողներին իշխանական գործընկերները այդպիսին […]
19:03 06.02.2020
Իրողության հետ չհաշտվողներին իշխող թիմը ձեռք է մեկնել, որը մնացել է օդում։ Եվ հիմա արմատական փոփոխությունների ժամանակն է։ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարել իմքայլական Մխիթար Հայրապետյանը։ «Եթե մենք այլ մեխանիզմներով գնայինք փոփոխությունների, անհամեմատ ավելի մեծ ցնցումների պիտի տաներ երկիրը և ներքաղաքական իրավիճակը»,- ասաց պատգամավորը։ Հայրապետյանի խոսքերով՝ իրենց համար առաջնահերթություն է, […]
18:59 06.02.2020
Փետրվարի 6-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունելով հյուրին, իր խոսքում կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ղազախական կապերի ամրապնդումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԻ ոլորտում հայ-ղազախական համագործակցության նոր հնարավոր ուղղությունների, ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև […]
18:53 06.02.2020
«Ինձ թվում է, որ դուրս գանք, ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, որևէ երեխայի հարցնենք՝ ո՞վ է Թովմասյան Հրայրը, կասի՝ հաստատ չգիտեմ, բայց գիտեմ, որ վատ մարդ է», – Ազգային ժողովում այսպիսի կարծիք այսօր հայտնեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Նա դիմեց քաղաքացիներին ու ներողություն խնդրեց, որ թույլ չեն տվել թալանել բյուջեն, շինարարություն են արել, զինվորներին զենք են […]
18:50 06.02.2020
Սահմանադրական դատարանի դատավորներին ազատելու համար հանրաքվեի նախաձեռնելու նախագիծը իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը համարում է միակ ճիշտը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ տրամաբանական, և՛ ժողովրդավարական տեսանկյուններից։ Այս մասին նա ասաց ԱԺ այսօրվա նիստին։ Քանի որ հիմնական ընդդիմախոսները ԼՀԿ պատգամավորներն էին (ԲՀԿ խմբակցությունը հիմնականում չէր մասնակցում քննարկմանը), Ռուբինյանը դիմեց նրանց։ «Սիրելի´ գործընկերներ, ես ձեզնից էդպես էլ գլուխ […]