TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր ղեկավար ունի

11:34 07.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է տարածվել, որ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր ղեկավար ունի: Բաժնի պետ է նշանակվել Արամ Վանիկի Ավետիսյանը:

̰
Կոտայքում բոտուլիզմի դեպք է գրանցվել

11:18 07.02.2020

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը […]

̰
Լոռիում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր

11:14 07.02.2020

Լոռու մարզում փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 CN 574 համարանիշի և Volkswagen մակնիշի 31 OS 387 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

̰
Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի. Աննա Հակոբյան

11:03 07.02.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. ««Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել մարզերում: Դա է վկայում ստացված 113 դիմումները: Այժմ ընտրական հանձնաժողովը դիմումների գնահատման գործընթացն է իրականացնում: Հաջորդ փուլ անցած կազմակերպությունների հետ հիմնադրամը կապ կհաստատի մարտի 10-ին: Համատեղենք […]

̰
Դիլիջանում քամու հետևանքով տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

10:53 07.02.2020

Փետրվարի 6-ին` ժամը 22:27-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ […]

̰
«Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթն ուշանում է

10:41 07.02.2020

Քաղավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, 07.02.20. «Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելով: Ըստ նախնական տվյալների՝ Ռոստով-Երևան չվերթը նախատեսվում է ժամը 14:00-ին, իսկ Երևան-Ռոստով չվերթը՝ 16:10-ին»:

̰
Բազմաթիվ զորամասերում անսպասելի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ

10:17 07.02.2020

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, […]

̰
Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում բռնկված հրդեհն ինքնամարվել է

09:59 07.02.2020

Փետրվարի 6-ին՝ ժամը 21:01-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ձորում. մոտեցման ուղիներ չկան: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։ ժամը 00:00-ին հրդեհն […]

̰
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը

09:50 07.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող Բավրա մաքսակետի […]

̰
Իրավախախտման 9 դեպքով հաշվարկվել է 4.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

09:47 07.02.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:38 07.02.2020

Փետրվարի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 400 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 5000 քմ, Ճոճկան գյուղում՝ մոտ 3 հա, Շնող գյուղում՝ մոտ 5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիք գյուղում՝ 1 հա, Առաջաձոր գյուղում՝ […]

̰
Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում․․․ Փաշինյանը Հայաստանին նվիրված բանաստեղծություն է ներկայացրել

09:29 07.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին ներկայացրել է Հայաստանին նվիրված բանաստեղծությունը, որը հրապարակվել էր նաև սեպտեմբերի կեսերին։ «Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում, Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք, Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ: Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի, […]

̰
National Geographic Traveler-ն ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Երևան․ Փաշինյան

09:24 07.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նաև National Geographic Traveler-ն է ընթերցողներին խորհուրդ տալիս այցելել Երևան: Տուրիստական թեժ տարի ենք ունենալու: Հույս ունեմ՝ մեր շատ հայրենակիցներ կօգտվեն աշխատանքով աղքատությունը հաղթահարելու, հարստանալու և հարստացնելու մեր առաջարկած բանաձևից»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2549115088742204?__xts__[0]=68.ARAvouPFT_22soVjZZyl6JP1vIVlJ6EjeG63Fp4DPvCxikeIa_70Z1Ef1U_0PjIHVQeXy8XnNkvrAmkhbW-DP5aawyuqjXn0IKTOj0ygXjiUTx2QWW4bR8bOxXE7Mf3jFzaYXzJc-p7BCUNXbgI3Nc9w_pO97p2WWQD5V6L8sIP8bGJEiSWkCp69-ZtjAfRN0Qd1BOJ3djMSbGYesJLZxZG8944AL0L1qZzRH48Pfi1PkELy0KwdvhhQ3fPc6PJNJ0_h01glk0Mg6YsK51tceQ55qiSwSYuml_oQvGNf1sKUidz-r7bn54Ztplh8fyFSJVcOrBVlcNGaDWDYkABDhvooHdLW&__tn__=-R

̰
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում․ վարչապետ

09:19 07.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում: Հպարտ եմ ձեզ համար, հարգելի՛ գործընկերներ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2549053802081666?__xts__[0]=68.ARDnTRedVmazW4swLDNcfrvquKMYYBUpY8sMKoygjNoknVl50eq4G_Q-mwozRGsAUjwCY_y3p4SAZwXgcRrCOjKWhxRbA-BMnOi65uVHpnCf6D4QhAXt5EmaIZQ03HHXQwcdhWx6G4LZs3yj-rvXYTezjZzwUPkbgIPj4rY5d33jKzRHsT1-6_wtmdD-zto26MgBbCW0_M9hGlDpWrlZmyZ9G_qemuMs4_0ci9DHub6L3Gxii1GTPjPewWYm44hsLLVDz6jPk-G0-0M0wYmavjw1pC7PtQJiwMSBJ4zlMSOfZf0HEbNigWTusjBINfk9vRyUGssVLWNME8pymKw3UU48&__tn__=-R

̰
Քաղաքացիների ահազանգով Գյումրիի երկու սուպերմարկետից վերցված հավի մսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության

09:15 07.02.2020

Սոցիալական ցանցերում ու կայքերում հաճախ են հայտնվում տեսանյութեր գնված սննդամթերքի անորակ կամ ժամկետանց լինելու մասին, որոնք հենց սպառողներն են տեսագրում։ Մի քանի օր առաջ Գյումրիում էր արձանագրվել նման դեպք, սուպերմարկետից գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։ Ինչպե՞ս է այդ մսամթերքը հայտնվել ոչ թե մեկ, այլ մի քանի վաճառակետերում, և ովքե՞ր են մատակարարները, սպառողի […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

08:43 07.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 07.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-12։00 Գրիբոյեդովի փ. 3, 5, 5ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 50 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վրացական 2-րդ նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի […]

̰
Չինաստանից եկած և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական․ ԱՆ

00:47 07.02.2020

Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»։ Ընդհանուր առմամբ կատարվել է […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 18-20 աստիճանով կնվազի

23:57 06.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն […]

̰
Չինաստանում ստեղծում են ռոբոտ, որն ունակ է կորոնավիրուսի թեստեր անցկացնել

23:30 06.02.2020

Չինաստանում սկսվել է այն ռոբոտի ստեղծումը, որը կարող է փոխարինել բուժաշխատողներին հիվանդի կոկորդի զննման ժամանակ: Այս մեքենան թույլ կտա նվազեցնել 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու վտանգը, հայտնել է Սինհուան։ Ռոբոտի մշակման նախագծի շուտափույթ իրականացման համար մոբիլիզացվել են ինստիտուտի տարբեր բաժանմունքների մասնագետները: Կորոնավիրուսի առկայության ստուգման ընթացքում սովորաբար օգտագործվում է տամպոն` հիվանդի կոկորդի վիճակի վերաբերյալ պատկերացում ունենալու […]

̰
ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը․ հայտարարություն

23:11 06.02.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

23:05 06.02.2020

Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 մեքենա։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 8 վարորդի նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետ անց ԱՊՊԱ պայմանագրով, 3 մեքենայի առջևի հողմապակիները թաղանթապատ էին, 8 […]

̰
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է

22:37 06.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:

̰
Եղվարդի խճուղում բախվել են 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր

22:27 06.02.2020

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի […]

̰
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել նախկին հայտարարությունում

21:45 06.02.2020

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ, այսպես կոչված, փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին […]

̰
Բրյուս Մակքոնվիլին ցանկացել է կնոջը թողնել առանց ալիմենտի և այրել մի մեծ տրցակ գումար

21:16 06.02.2020

Կանադայից  գործարարը դատարանում հայտարարել է, որ մի ամբողջ տրցակ գումար է այրել, որպեսզի դա չհասնի իր նախկին կնոջը: Գործարարը դատապարտվել է 30 օրվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ottawa Citizen կայքը ։ 55-ամյա գործարարը, որ Օտտավայի քաղաքապետի նախկին թեկնածու Բրյուս Մակքոնվիլն է, կնոջ հետ ամուսնալուծության գործընթացի ընթացքում հրաժարվել է դատարանին տեղեկություններ ներկայացնել իր ֆինանսների մասին: […]

̰
Հայտնի է, թե երբ կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

21:07 06.02.2020

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի մարտի վերջին կամ մինչև ապրիլի 5-ը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ օրը վերջնական կհաստատվի այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը: SHANTNEWS-ի թղթակցի հարցին՝ կա՞ արդյոք վստահություն, որ նախագահը կստորագրի փաստաթուղթը, Մակունցը պատասխանել է․ «Այո՛, կա այդ վստահությունը»: Լիլիթ Մակունցը […]

̰
Թաշկինակ նվիրելուց մինչև «իրար չխառնվելու» կոչեր. թեժ մթնոլորտ խորհրդարանում

20:56 06.02.2020

Խորհրդարանում այսօր թեժ մթնոլորտում քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Պատգամավորների և խմբակցությունների ղեկավարների ելութները ևս առանձնացել են սուր հակասություններով: Միմյանց թաշինակ նվիրելուց մինչև պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու մասին հայտարարություն. այս և այլ մանրամասները տեսանյութում՝ առանց մեկնաբանության:  

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

20:51 06.02.2020

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։ Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված […]

̰
Սահմանադրական ճգնաժամի լուծումը նախաձեռնել է ԱԺ-ը, բայց ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կկայացնի ժողովուրդը

20:45 06.02.2020

Սահմանադրական ճգնաժամի լուծումը նախաձեռնել է ԱԺ-ը, բայց ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կկայացնի ժողովուրդը: Այս մասին այսօր հայտնի է դարձել ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում «Սահմանադրական փոփոխությունների մասին»  աղմկահարույց նախագիծն է եղել: Իսկ նիստը, որը տևել է 5 ժամ, հարթ չի ընթացել. նախ ԱԺ նախագահը հայտարարել է հեղինակի կողմից նախագծերը հետ կանչելու […]

̰
BACK_TO_TOP