TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում

23:21 07.02.2020

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, որը, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է փողոցում վայր […]

̰
Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո․ Փաշինյան

22:49 07.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ryanair-ը Երևանից դեպի Կիպրոս չվերթներ կիրականացնի։ «Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երևանից Կիպրոսի Լառնակա քաղաք: Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երևանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք: Այս պահին դեպի […]

̰
Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

22:11 07.02.2020

Ryanair ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի նաև Երևան-Պաֆոս-Երևան երթուղով: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:  

̰
Մերձավան գյուղում մեքենա է այրվել

21:43 07.02.2020

Փետրվարի 7-ին` ժամը 13:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ քարի հանքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Առողջություն մեր աշակերտներին, չփռշտա՛ք․ Արայիկ Հարությունյան

21:37 07.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Երևանի դպրոցներ։ Գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել այցից։ «Առողջություն մեր աշակերտներին: Այսօրվա այցիս լուսանկարներն են` Երևանի դպրոցներից: Երեխաների մի մասը տեղեկացված է կանխարգելման միջոցներից, ինչը շատ լավ է: Ուզում եմ շեշտել, որ Առողջապահության նախարարության մեր գործընկերները հետևում են համաճարակային ֆոնի զարգացմանը, և […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում

21:32 07.02.2020

Փետրվարի 6-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Աբովյանում։ Արդյունքում` երկու մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 53 արձանագրություն։ 16 վարորդ մեքենան վարում էր թաղանթապատ հողմապակիով, 2 վարորդ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Պահպանե՛ք […]

̰
Սյունիքի մարզում 4 զինծառայողներ մնացել են ձնահոսքի տակ. 3-ը մահացել են

21:17 07.02.2020

Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահոսքի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) […]

̰
Ձնաբքի պատճառով փակ ճանապարհներ կան

21:11 07.02.2020

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձնաբքի պատճառով փակ ճանապարհներ կան։ «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահտվածները դժվար անցանելի են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է […]

̰
Արտախորհրդարանական ուժերը՝ ՍԴ հարցի կարգավորման մասին

20:49 07.02.2020

Ի՞նչ տեսակետ են հայտնում արտախորհրդարանական քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանց հետ: Այսպես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն ասաց, որ «Ժառանգությունը» համաձայն է խորհրդարանական մեծամասնության և վարչապետի գնահատականի հետ: Նա ընդգծեց, որ դա եղել է նաև «Ժառանգության» գնահատականը: Բայց նաև նշեց, որ հանրաքվեի պարագայում ինքը որոշակի վտանգ է տեսնում: […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

20:31 07.02.2020

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջացառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին մատուցվում է ատամնաբուժական ծառայություն

20:20 07.02.2020

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի Տարեցների տուն / Vanadzor Old Age Home» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ: «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տանը» ստեղծել է ժամանակավոր […]

̰
Մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տրվել Մարալիկի ծննդաբերական բաժանմունքին` այն ծննդօգնության չափորոշիչներին համապատասխանեցնելու համար

19:57 07.02.2020

Առողջապահության նախարարությունը մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տվել Մարալիկի առողջության կենտրոնին ծննդաբերական բաժանմունքը համապատասխանեցնել ծննդօգնության համար սահմանված չափորոշիչներին։ Այս տարի ծննդօգնության ծառայության համար պետպատվեր չի հատկացվել, որն էլ ինքնաբերաբար փակման է տանում։ Այս ընթացքում ծննդաբերական բաժանմունքի խնդիրներին արձագանքել են անհատներ, որոնց ֆինանսական հովանավորչությամբ անհրաժեշտ բուժսարքավորումներ են արդեն գնվել, սակայն դրանից բացի, նեղ մասնագետների պակասն է […]

̰
Հանրաքվեից վախենալ պետք չէ․ Արմեն Սարգսյան

19:56 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա […]

̰
Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը

19:48 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է. «Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ […]

̰
Որո՞նք են սիրիական բանակի առաջնահերթությունները. «Ալ-Մայադին»-ի լրագրողը մանրամասներ է հաղորդել SHANTNEWS-ին

19:05 07.02.2020

Սիրիական բանակը շարունակում է իր առաջխաղացումը։ Երեկ երեկոյան ժամերին բանակը կարողացել է ամբողջական վերահսկողության տակ վերցնել Սարաղեբ քաղաքը: Այս զարգացումը կարող ենք համարել կարևորագույնը՝ Մահարաթ ալ Նահման քաղաքի ազատագրությունից ի վեր։ Այս և Սիրիայի հյուսիսային հատվածում ստեղծված իրավիճակի, վերջին զարգացումների մասին «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է «Ալ-Մայադին» առաջատար հեռուստաալիքի պատերազմական լրագրող Խալետ Սըքաֆի […]

̰
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից

19:04 07.02.2020

Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին ըստ երևույթին ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ։ Այս հաղորդագրությամբ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն […]

̰
Արմեն Սարգսյանը` կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին և «Մեդիամաքս»-ին

18:50 07.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այս օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին և նախագահի վերաբերմունքին ու տեսակետին այս ամենի վերաբերյալ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

̰
Իդլիբի վերջին դեպքերը ազդելո՞ւ են հայկական Հալեպի վրա. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:33 07.02.2020

Ի՞նչ է կատարվում Սիրիայի հյուսիսում, և ի՞նչ պատճառով է Անկարան միջամտում ու փորձում կասեցնել սիրիական բանակի առաջխաղացումը։ Թուրքական կողմը արդյոք դավաճանո՞ւմ է Ռուսաստանի հետ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, և վերջապես, Իդլիբում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են ազդել Հալեպի հայության վրա։ Այս ամենին է անդրադարձել, ինչպես նաև Սիրիայի ու Հալեպի վերջին զարգացումները SHANTNEWS-ի տաղավարում ներկայացրել է […]

̰
Մեր նպատակն է, որ չունենանք ինքնասպանություն, եթե ձևը գիտեք՝ ասեք. Արտակ Դավթյան

18:29 07.02.2020

Այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՄ շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ աշխատանքները սահուն են ընթացել: Դավթյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում միանգամից 4 զոհ ունենալուն: Դիտարկմանը, թե իրավապաշտպանները վատ են արձագանքում իրավիճակին, պատասխանել է. «Իրավապաշտպանները կամ ցանկացած քննադատող […]

̰
Եթե կա նույնիսկ մեկ չգնահատված մարդ ԶՈՒ-ում, նա ևս կգնահատվի ըստ արժանվույն. Անդրանիկ Քոչարյան

18:24 07.02.2020

Ապրիլյան հանգամանքները քննող հանձնաժողովի անդամներն ավարտել են նիստը, որին մասնակցում էր ԶՈՒ ԳՄ շտաբի պետ Արտակ Դավթյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ամփոփելով նիստի արդյունքները, ասել է. «Մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված նաև փաստաթղթերի հիմնավորմամբ: Նորությունները կգտնեք կամ չեք գտնի մեր եզրակացությունների մեջ, բայց դրանք կլինեն անհերքելի. այս հարցում մենք աշխատելու ենք ԶՈՒ այսօրվա […]

̰
Ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. Փաշինյան

18:12 07.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2549543752032671/?type=3&theater

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների հետ 

18:10 07.02.2020

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ կատարվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության […]

̰
Ջերմ հանդիպում ունեցա Միխայիլ Մյասնիկովիչի հետ. Արարատ Միրզոյան

17:56 07.02.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, […]

̰
Իմ ավագ ընկերն էր. Բաթոյանը ցավալի լուր է հայտնել

17:51 07.02.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս գիշեր կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: «Իմ ավագ ընկերն էր, ում հետ տարիներ շարունակ իրականացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարը: Սուրենն ինձ միշտ ոգևորում էր, ասում […]

̰
Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից. «Ժառանգություն»

17:37 07.02.2020

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Դրանում մասնավորապես ասված է. «Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի» գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում […]

̰
Տարեկան 500 մլն դոլարի «սև եկամուտ» է շրջանառվել, հիմա անտառի թալանը կանգնեցվել է. Չոբանյան

17:28 07.02.2020

Տավուշի մարզում անտառի թալանը կանգնեցվել է. այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նախկինում, ըստ տվյալների, տարեկան 500 միլիոն դոլարի «սև եկամուտ» է շրջանառվել: Չոբանյանը վստահեցրեց՝ կարողացել են առնվազն տասնապատիկ կրճատել անտառահատման ծավալները: Որ այն ամբողջությամբ բացառվի, պետք է ավելացվի ներուժը: «Այսօր, ցավոք սրտի, դեռևս անտառի կառավարման համակարգի միջոցով ի […]

̰
Հայտնի է Աքորիի խոզերի անկման պատճառը

17:21 07.02.2020

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի անկում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով` կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները: Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 […]

̰
Նախագահի հրավերով Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կժամանի Հայաստան

16:24 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է […]

̰
Իրավապաշտպանները դիմում են Արմեն Սարգսյանին

16:12 07.02.2020

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խոր անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը կհանդիպեն

16:04 07.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: Նա տեղեկացրել է, որ կողմերի բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերը: Փաշինյանը պատասխան այց կկատարի Եվրոպա՝ Անգելա Մերկելի՝ 2018-ի օգոստոսին Երևան կատարած այցից հետո:

̰
BACK_TO_TOP