TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը

16:27 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ […]

̰
Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել. փաստաբան

16:16 04.02.2020

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի տան խուզարկությանը՝ նշելով, որ ոչինչ չի հայտնաբերվել այնտեղ: «Ես հաստատում եմ՝ որևէ արգելված կամ քրգործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել ո´չ բնակարանում, ո´չ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերությունում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ […]

̰
Հայաստանն ու Սլովենիան ունեն հարաբերությունների ընդլայնման ամուր հիմք. նախագահ

16:13 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու […]

̰
Ինչո՞ւ է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը

15:58 04.02.2020

Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը որևէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը: «Ավելին ասեմ, պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա, ցուցմունքներ է տվել: Նա ինձ չկարողացավ պատճառաբանել՝ ինչու են բերման ենթարկել, քանի որ իրեն էլ չէին կարողացել պատճառաբանել»,- ասաց նա: Մակինյանն ասաց, որ […]

̰
Ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է Բերդ քաղաքի ԲԿ-ի տանիքին

15:57 04.02.2020

Փետրվարի 4-ին՝ ժամը 11:58-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող եղևնին քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա […]

̰
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

15:48 04.02.2020

Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, պատճառը եղել է տեսանելիության բացակայությունը: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմեքենաների բախման հետևանքով Սևանի ԲԿ է տեղափոխվել տուժած 11 քաղաքացի: Նրանցից 2-ի վիճակը շատ ծանր է եղել, անմիջապես Երևան են տեղափոխել: Ոմանք էլ թեթև պատռվածք կամ քերծվածքներ են ունեցել, […]

̰
Ապօրինություններ Դդմասար համայնքի հիմնական դպրոցում․ Թալինի ոստիկանների բացահայտումը

15:47 04.02.2020

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։ Պարզվել է, որ տղամարդը չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետևանքով մինչև […]

̰
Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա

15:31 04.02.2020

Երևանի ավագանու՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում ներառված է Երևանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին հարցը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ […]

̰
Կառավարության գործունեության հունվար ամսվա ամփոփումը

15:25 04.02.2020

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալել կառավարությունը հունվար ամսին. գործադիրի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այդ մասին պատմող տեսանյութ:

̰
Բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին. փաստաբան

15:16 04.02.2020

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրատապ տեղեկություն է հրապարակել: «Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- գրել է նա:

̰
Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է 10-ամյա Ռոմիկ Արշակյանին

15:16 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում: Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ […]

̰
Արխիվային շատ նյութեր հրդեհների կամ կոյուղաջրերի պատճառով ոչնչացվել են. մանկավաճառության դեպքերը ապացուցման կարիք ունեն 

15:10 04.02.2020

Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցած մանկավաճառության թեմային այսօր անդրադարձել են իրենց երեխաներին փնտրող մայրերի փաստաբանները: Վերջիններս նշել են, որ 700 դեպքի մասին տվյալներ ունեն, բայց ապացուցելու խնդիրներ կան՝ արխիվային շատ նյութեր հրդեհների կամ կոյուղաջրերի պատճառով ոչնչացվել են: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԵԽԽՎ-ում ունենք ադեկվատ մթնոլորտ. Նաիրա Զոհրաբյան

14:58 04.02.2020

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց աշխատանքներն են ամփոփել ԱԺ պատվիրակության ներկայացուցիչները: Նրանք այցը որակել են հաջողված՝ խոսելով արձանագրված ձեռքբերումների մասին: Հայաստանյան պատվիրակության անդամներն առանձնացրել են նաև Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևի քննարկումը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շիրակի մարզպետարանը դարձյալ չունի առողջապահության վարչության պետ

14:51 04.02.2020

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով փետրվարի 3-ից դադարեցվել են Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանի լիազորությունները։ Հիշեցնենք, որ նա ընդամենը 10 օր պաշտոնավարեց։ Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի՝ իր նշանակման մասին փաստաթղթերը ներկայացվել են քաղծառայության խորհուրդ, որտեղ պատասխանել են, որ մարզպետարանը ոչ թե վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակեր, այլ պետի թափուր տեղի […]

̰
Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ

14:39 04.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս նիստի ժամանակ դատարանը որոշեց սանկցիա կիրառել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ, քանի որ վերջիններս ներկա չէին դատական նախորդ նիստին: Դատարանն արձանագրեց՝ պաշտպանները դատարան չներկայանալու պատճառ չեն ունեցել, ուստի, նրանց վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն:

̰
ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում բուք է

14:31 04.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ,  ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին […]

̰
Ինչպե՞ս նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

14:25 04.02.2020

Ինչպե՞ս նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը խորհրդատվական լուսանկար-ուղեցույց է հրապարակել:

̰
Գյուղացիական տնտեսությունների վարկերը ոչ միայն սուբսիդավորվում են, այլև փոխհատուցվում

14:21 04.02.2020

Պետության օժանդակությամբ 2019 թվականից մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 16 ծրագիր: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կարևոր է այն հանգամանքը, որ այժմ պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլև փոխհատուցման եղանակով։ Համապատասխան ծրագրերին և դրանց իրականացմանը վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել ԱԳԼՃԿ-ների ոլորտում միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները

14:19 04.02.2020

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու […]

̰
Հայաստանն աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է․ UNWTO

14:11 04.02.2020

Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալները, ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով […]

̰
Երևանը՝ «1 միլիոնանոց ավտոշուկա». վաճառվող մեքենաները կայանատեղերի խնդիր են ստեղծում

14:00 04.02.2020

Կայանելու տեղ գտնելը Երևանում խնդիր է: Դրանից դժգոհություններն այսօր հաճախադեպ են: Փոխարենը կայանման համար նախատեսված տեղերում կարող են ամիսներով կանգնած մնալ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաները: Խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ լուծման ի՞նչ քայլեր կան, և ո՞վ է խնդրի հասցեատերը: «Մի հատ փողոցների ծախու ավտոներին նայեք, ամբողջ քաղաքում առաջին շարքեր չկան ո´չ կայանելու, ո´չ […]

̰
Ապօրինի ծառահատման հետքերով. ոստիկանության բացահայտումը

13:44 04.02.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը […]

̰
«ՎՏԲ-Հայաստանից» գումար հափշտակելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

13:40 04.02.2020

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության […]

̰
Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկայում կտարհանվի ևս մեկ ՀՀ քաղաքացի, մյուսները հրաժարվել են տեղափոխվել

13:24 04.02.2020

ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցերին: Հարց. Խնդրում եմ ասել, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), և վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան։ Պատասխան. ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ […]

̰
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար

13:17 04.02.2020

Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Այդ աշխատանքային խմբի մասին գրառում է կատարել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի,  մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Սահմանված ժամկետում աշխատանքային խումբը վերհանելով […]

̰
Քննարկվել են մայիսյան տոների միջոցառումների կազմակերպչական հարցերը

13:16 04.02.2020

Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց

13:14 04.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում են սահմանադրական կարգի տապալման գործով լսումները: Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

̰
Որտեղի՞ց սկսվեց ու ի՞նչ հետևանքներ ունեցավ, այսպես կոչված, «չինական սարսափը»

13:00 04.02.2020

Կորոնավիրուս անվանունով հայտնի այս օրերի ամենավտանգավոր «ճանապարհորդը» նորանոր սահմաններ է հատում: Թեև Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության երկիր, սակայն ներթափանցման դեմ պայքարի զգոնությունը պահպանվում է: Այսուհետ ախտորոշումներն ավելի հստակ կլինեն. վիրուսի ստուգման թեստերն արդեն Հայաստանում են: Որտեղի՞ց սկսվեց ու ի՞նչ հետևանքներ արձանագրեց, այսպես կոչված, «չինական սարսափը»: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մոտ օրերս սկսելու է ՀԴՄ-ների վաճառքը, դա անքննելի է. Դավիթ Անանյան

12:41 04.02.2020

Քանի՞ տնտեսվարող է մինչ օրս սպասում նոր սերնդի ՀԴՄ սարքերին, և արդյո՞ք մինչև փետրվարի վերջ նրանք կկարողանան ձեռք բերել դրանք ու գործունեություն ծավալել: Հարցն այսօր քննարկվել է նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ դրանց բացակայությունը չի խանգարում գործունեություն ծավալելուն, եթե տնտեսվարողը հայտ է ներկայացրել: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Սամվել Կարապետյանը հայտնվել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների շարքում

12:36 04.02.2020

Լույս է տեսել ռուսական «ЛИЦА» («Դեմքեր») տարեկան ամսագրի նոր համարը, որն անդրադարձել է Ռուսաստանում անշարժ գույքի շուկայի առաջատարներին։ Այս ցանկում է հայտնվել նաև հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» խմբի ձեռնարկությունների սեփականատերն է։ Ամսագիրը հիշատակել է, որ Կարապետյանը ներկայում ունի մոտ 3,9 միլիարդ դոլար կարողություն։ Մասնագիտացած Forbes ամսագրի տվյալներով՝ նա 568-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց […]

̰
BACK_TO_TOP