Նոր մեղադրանք՝ վարորդ Հրաչյա Հարությունյանին․ Armlur.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+23.09 oC

Նոր մեղադրանք՝ վարորդ Հրաչյա Հարությունյանին․ Armlur.am

23:50 04.02.2020

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել ԷՀայաստանի իրավապահների տեսադաշտում: Armlur.am-ի հաղորդմամբ՝ նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, մխրճվել էր Ռուսաստանի Դաշնությունում Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղևորի փոխադրող ավտոբուսի մեջ:

Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Այս միջադեպից հետո ՌԴ իրավապահները Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեցին ՌԴ ՔՕ 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով և դատապարտեցին 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նրան դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, ինչը հայերի շրջանում մեծ ցասում առաջացրեց:

Մեծ աղմուկի և երկու երկրների միջև իրավապահների տարաբնույթ բանակցությունների արդյունքում 2017 թվականին Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում կայացրեց դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխել: Նա հուլիսի 20-ին տեղափոխվեց Հայաստան:

Բայց այստեղ էլ տրանսպորտային միջոցներ վարելու թեմայով նա դարձյալ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով, որպես լրացուցիչ պատիժ, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով:

Այդ դատավճիռը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, որպես օտարերկրյա պետության դատավճիռ, ճանաչվել է 2017 թվականի օգոստոսի 18-ին: Հրաչյա Հարությունյանը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով զրկվելու մասին պատշաճ ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն 2019 թվականի հունիս ամսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի 36 DT 018 համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, և կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ:

Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասիհատկանիշներով («Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը»), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP