09:07 03.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2545617152425331?__xts__[0]=68.ARDtXRb1W4dUGowS025xy98ExHAcTi-WqC5q1j6o-UKYl7OPwXNL3GjAp0PdagnqoypV-eVd1nvwPoQ-LO-q-oC9dhyCyqQuWS1TitOZXn6QOozONcXHj0iLsYYmNgpciagQJ5rlglJL44bfM0Pu3EiGL4clirZaMqb_TxL7d2HF6LdqmJbm97tN8Q3UnSwDEoSWgZaw7NwbK53kcvJ27Y-6cbavSj6s3W0I6XdNuMrgDkJDYMFUzbpcHDHz9MrbSR2AQfRjAzSXBLPu1yk39lqBlJFVHQLpqwYzwkcDkyeUqMd75BrtC_fuwy3-54y90PgZ5p2644I2KqsKc2Dr9bUKHAn8sBeEq398l24x3JuIS9bHBCeBqoXDMx9BexDf8R3-_mXzfdWgLZLzP8CH2PpM4pYXde7Za3QR551fhDosdOz1itq9KOpPJvOhWIJxusAmHTRrNc5-zpic3VTFPZYD_-YyQKXHBBW6VMqHo74qkQOqICqe9xWDU_EVdzjWGFIo7jP5&__tn__=-R
09:04 03.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է կառավարության պատրաստած տեսանյութով, որի հերոսը Սյունիքում անասնաբուժական ծառայություններ մատուցող, տարբեր երկրներում վերապատրաստված Սուրեն Վարդանյանն է։ «Անասնաբույժի նոր կերպարը Հայաստանում. բարեկեցիկ, գրագետ, նախաձեռնող, պահանջված: Երբ աղքատությունն ու հուսահատությունը հաղթահարում ես մտքում և մտքով»,-տեսանյութին կից գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2545608732426173?__xts__[0]=68.ARAlX_ke6xQ86SJzHkgQejiSgLuemB04yfdhcv3orLJfSUwVFIpjgEYoSchDBJMhr5pI2Zp7ny-akHFS5jj2JZj6FxzXEoCFoVqvStgzooWQRH4yFWNyaOzvJjdenaWVW7VOkkYzzXX3FYzHwl7y3pEsXzQN8CfOGQ8tq7Z9-LUTX2hXlEe_EtpkxBqTnhNxU4NAtQSvk_T5-YsoIgzfWBFMCE9yvmm7sANz7xPuDbNrEXtUuzEcvkjaWcibLhr5eJmIWDEWnRZ1fH84SWfOysVIxCLiOb_6EK-McG2VCsE7F7xJ8veOf91E2O7s-aQueaJ7iqaW-rRXzVZhVMm5Vz-3qlCSVuWvrvDCjcuDEf6jWbHFVZOPXVtAnrCK2N8MaCaB_kLVNhSBsSmNA1PRB9gfncTGE_1hGpXOicJxXgjKoPSeQ5aesncUmcbSmzbJ2iwGSKmkguj13BTA-n9UhiHuP9dKhIZ8yZpQTZcJ27MZnjonSgCWofWAzvRBAIwWb2hO9BYi&__tn__=-R
08:44 03.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց): Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի […]
08:10 03.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ փետրվարի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Խաղաղ Դոնի փ. 1շ. 7-125 բնակարանները և 1/1, 1/2 շենքերը, 11։00-17։00 Արամի փ. 64 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանոդները, Ս․Տարոնցի փ․ նրբ․3, 5, 7, 9, 11, 13 շենքերը, Ս․Տարոնցի փ․22, 24, 26 շենքերը […]
00:01 03.02.2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ: ժամը 15:00-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 240 բեռնատար ավտոմեքենա:
00:00 03.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց): Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի […]
22:42 02.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում […]
22:32 02.02.2020
Փետրվարի 2-ին` ժամը 16:18-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
22:25 02.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 2-ին` ժամը 19:00-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]
22:00 02.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:
21:34 02.02.2020
Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին: […]
21:25 02.02.2020
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այսօր Գավառի տարածաշրջանի գյուղերում անչափահասների կողմից մեքենա վարելու բազմաթիվ դեպքեր հանդիպեցի։ Խնդրում եմ երեխաներին ու հատկապես նրանց ծնողներին՝ բացառել այս արատավոր պրակտիկան։ Բոլորս գիտենք, թե անցյալում ինչ ողբերգական հետևանքներ ենք ունեցել սրա պատճառով։ Ոստիկանության և հատկապես Ճանապարհային ոստիկանության ուշադրությունը պետք է կենտրոնանա այս […]
21:11 02.02.2020
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
18:40 02.02.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Իջևանի բաժնից ժամանել է օպերատիվ […]
18:22 02.02.2020
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի […]
18:04 02.02.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:57 02.02.2020
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար: Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,-նշված է ոստիկանության ֆեսյբուքյան էջում արված գրառման մեջ:
16:45 02.02.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: […]
15:30 02.02.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։ […]
14:20 02.02.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ դրել և զարգացրել են քրեական ենթամշակույթը: Տարիներ շարունակ այդ ենթամշակույթը զարգացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց, որպեսզի այդ ենթամշակույթը ծնի հարյուրապետ բորենիներին, որոնք ընտրություններ կկեղծեն, հարցեր կլուծեն, պետք եկած ժամանակ փոխարինեն պետությանը և օրենքը ՀՀ-ում: Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ […]
14:06 02.02.2020
Մահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։ Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչեւ հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։ Սակայն հունվարի 23-ին վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ եւ նրան կրկին […]
13:35 02.02.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ […]
13:10 02.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի […]
12:31 02.02.2020
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է […]
12:04 02.02.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց): Շիրակի […]
11:40 02.02.2020
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին news.am-ին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
11:31 02.02.2020
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր հավաքվել են Արմավիր֊Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Բողոքի վայր է ժամանել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զրուցել հարազատներից մի քանիսի հետ: Ինքնասպանության վարկածի իրական լինելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Տոնոյանն ասել էր, որ հավատալ չհավատալու խնդիր չկա: «Մինչև չապացուցվի, որ ինքնասպանություն է, […]
10:16 02.02.2020
Փետրվարի 1-ին ժամը 22:11-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan Fuga» (վարորդ՝ Արամ Տ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել […]
00:00 02.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը սպասվում […]
23:29 01.02.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ և կից գրել. «Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան» https://www.instagram.com/p/B8Bb-e9HarJ/?fbclid=IwAR0yIhn3_6KhF9bHeIfV9w9G89-P9YfqZWrgDNCu9FwX7W8zKbXv7e6H3WY