19:09 03.02.2020
Փետրվարի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և […]
18:56 03.02.2020
Շիրակի մարզում հանցագործությունների թիվն ավելացել է, ավելացել են նաև հարուցված քրեական գործերը: Մեծ մասը կոռուպցիոն բնույթի է` պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք տալ և ստանալ, ապօրինի վարձատրություն։ Միայն 2019 թվականին 189 կոռուպցիոն բնույթի նյութերից 138-ի հիման վրա հարուցված քրեական գործերով պետական բյուջե վերականգնվել է մոտ 200 միլիոն դրամ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնել է Շիրակի […]
18:37 03.02.2020
Ռուսաստանում որոշել են օտարերկրացիների համար թանկացնել Էրմիտաժի մուտքի տոմսերը։ Այսուհետև այդ տոմսերը օտարերկրացիներին կվաճառվեն 800 ռուբլով (մոտ 6000 դրամ)։ Նույնը կմնան Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին տրամադրվող տոմսերի գները՝ 400 ռուբլի։ Պատկերասրահի տոմսերը կշարունակեն անվճար մնալ մի քանի սոցիալական խմբերի համար՝ երեխաներ, սովորողներ և ուսանողներ, Ռուսաստանի թոշակառուներ և այլն։ Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԱՏՄ տեղեկագրերում հրապարակվել էր […]
18:25 03.02.2020
Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են: Դրանց թիվը 200 է: Թեստերը ձեռք են բերվել Ռուսաստանից՝ նվիրատվության հիմունքներով: Մեկ հոգի այսօր արդեն թեստավորվել է: Կասկածը չի հաստատվել: Կորոնավիրուսի թեստով հետազոտության համար կա մեկ միասնական մոտեցում՝ ըստ ԱՀԿ-ի։ Այդպիսի հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ և վերջին 14 օրվա ընթացքում եղել […]
18:11 03.02.2020
Միացյալ Նահանգներում 63 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանում ճանաչված հայ քանդակագործ Արամ Գրիգորյանը։ ԱՄՆ-ում նրան պատրաստվում էին վիրահատել, սակայն սիրտը չի դիմացել այդ վիրահատությանը։ Գրիգորյանը հիմնականում ստեղծագործել է Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկում։ 2000 թվականին նրա ղեկավարությամբ քաղաքի կենտրոնում տեղադրվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը նշանավորող կոթող, որ նվիրված է եղել հայ-ռուսական բարեկամությանը։ 2008 թվականին նույն քաղաքում տեղադրվել […]
18:09 03.02.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի […]
17:43 03.02.2020
Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, անհրաժեշտ է համարում իրազեկել հանրությանը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական […]
17:37 03.02.2020
Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ […]
17:21 03.02.2020
Հասարակական կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետներում պետք է ներկայացնի գործունեության տարեկան հաշվետվությունը: ՊԵԿ-ն ակնկալում է, որ պետք է ներկայացված լինեն հարկ վճարողի մասին բոլոր տվյալները, մինչև անգամ ծախսերն ու այն կամավորների թիվը, որոնց աշխատանքը գերազանցում է շաբաթը 20 ժամը: Նախագիծը քննարկվել է իրավական ակտերի հրապարակման e-draft հարթակում, և ՀԿ-ները դժգոհություն են հայտնել նման ծավալի ու […]
17:20 03.02.2020
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակում են՝ 2 մլրդ 839 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: 2018-ի համեմատ համախառն միջազգային պահուստների մակարդակն ավելացել է 26%-ով, 2017-ի համեմատ՝ 23%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 29%-ով:
17:05 03.02.2020
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցում հրապարակված որոշ լուսանկարների: «Քաղաքացի Տիգրան Խզմալյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել. Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի […]
16:47 03.02.2020
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: «21-րդ դարում քաղցկեղից վախենալ պետք չէ, այլ անհրաժեշտ է մշտապես հետազոտվել. քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին և ճիշտ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա` հատկապես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկ գործոնն է, ապա սթրեսները: […]
16:42 03.02.2020
«Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթները Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին և նրանից պատասխան […]
16:20 03.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է […]
16:14 03.02.2020
Ռուսական ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Թե ովքե՞ր են անցնում այս քրգործով, ՀՔԾ-ից չմեկնաբանեցին: Հիշեցնենք, որ «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ՝ այս գործով անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:
16:06 03.02.2020
Սանկտ Պետերբուրգից Երևան թռիչքը, որը նախատեսվում էր իրականացնել փետրվարի 3-ի գիշերը, չեղյալ է հայտարարվել: «Ըստ տեղեկատու կայքի տեղեկատվության՝ ինքնաթիռը պետք է թռչեր Հայաստան ժ. 03:05-ին: Թռիչքը չեղյալ հայտարարելու պատճառները չեն նշվում»,- հայտնում է Мойка 78-ը: Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից դեպի Երևանի «Զվարթնոց» թռիչքները իրականացվում են Pegas Fly-ի կողմից:
15:54 03.02.2020
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և պատասխանել նախաքննական մարմնի հարցերին: Նա հայտարարություն է տարածել այդ առնչությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: […]
15:52 03.02.2020
Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել: Նոր հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը: Մանրամասները՝ այստեղ:
15:50 03.02.2020
Նախկին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով դատական նիստի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել նաև այն մայրերը, որոնք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները չեն մահացել և իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից: Նրանք պահանջում են ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին: «1998թ. ծննդաբերել եմ տղայիս, իմ առաջին երեխան էր: 7 օր ապրելուց հետո ինձ […]
15:44 03.02.2020
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երեկ բողոքի ակցիա իրականացրին Արմավիր-Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
15:21 03.02.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների […]
15:16 03.02.2020
«Ալիք Մեդիային» տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է հայ-վրացական դարավոր բարեկամությանը, խոսել երկու ժողովուրդների բարեկամության, ճակատագրի նմանության ու տարբերության մասին: «Անգամ զարգացման տարբեր ուղիներ ընտրելու պայմաններում մեր եղբայրական հարաբերությունների վրա դա ազդեցություն չի կարող ունենալ»,- ասել է նա: Մանրամասները` տեսանյութում:
14:50 03.02.2020
ՀԿ-ների մասին օրենքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է ուղղել ՊԵԿ ներկայացուցչին նրանց ներկայացրած նախագծի այն կետի վերաբերյալ, որը վերաբերում էր կամավորների մասին հաշվետվությանը: «Նախագծի չորրորդ կետով նշվում է, որ աշխատողների այն թիվը կամ կամավորների, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, պետք է հաշվետու լինեն, ինչպես գիտեք Հայաստանում չկա […]
14:41 03.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը, որով ներգրավված է նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Դատարանն այս նիստին շարունակել է հետազոտել գործով ապացույցները, ինչն անավարտ էր մնացել նախորդ նիստին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստին կլսի գործով ներգրավված 3 վկաներին: Դատական նիստին ներկայացվեց տեսանյութ, որում քննիչները […]
14:35 03.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ծննդյան օրվա կապակցությամբ իրեն ուղղված բարեմաղթանքներին: «Սիրելի ժողովուրդ, հարազատներ, շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների, ջերմ խոսքերի, մաղթանքների և գնահատականների համար: Աշխարհում ավելի թանկ բան չկա, և ես ինձ իսկապես օրհնված եմ զգում, ու միակ ցանկությունս այն է, որ երբեք, երբեք ձեզանից որևէ մեկին չհիասթափեցնեմ»,- գրել է […]
14:07 03.02.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգային հիմնական հարցը բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի քննարկումն էր: Քննարկվել են […]
14:00 03.02.2020
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Ermenihaber-ը: Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և […]
13:59 03.02.2020
ՍԴ-ն խորը լեգիտիմության դեֆիցիտ ունի, և ՀՀ քաղաքացիները խնդիրը կարգավորելու պահանջ են դնում, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ խմբակցությունն անհրաժեշտ է համարել հրավիրել արտահերթ նիստ:
13:50 03.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝ 1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն […]
13:44 03.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ – Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն […]