18:45 01.02.2020
ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11 այսօր արդեն Գյումրիում էին՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար: Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի: […]
18:38 01.02.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ինքնաթիռից: Լուսանկարում Սիմոնյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հետ է: «Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան»,- լուսանկարին կից գրել է նա: Посмотреть эту публикацию в Instagram Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան #comingback to Yerevan Публикация […]
18:31 01.02.2020
ԱՄՆ-ի կողմից պատրաստված ծրագիրը շարունակում է մնալ միջազգային հանրության կիզակետում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում «Դարի գործարք» անունը կրող ծրագիրը, և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում։ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը թեմայի շուրջ զրուցել է իսրայելագետ Կարեն Վերանյանի հետ։ Մանրամասները` տեսանյութում:
18:26 01.02.2020
Փետրվարի 1-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների և ծառայությունների ղեկավար կազմերին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գնդապետ Հայկ Մհրյանը ավարտել է ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, երկար տարիներ ծառայել ոստիկանության համակարգում և […]
18:15 01.02.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆյա Ավագյանը հետևյալ գրառումն է արել. «Չինաստան։ Տանից դուրս չեմ գալիս։ Առավոտյան բացում եմ տան դուռը, որ հաշվիչները ստուգեմ ու… դռան դիմաց դրված է ահագին մթերք ու անգլերենով նամակ։ Չինացիներն են։ Չեմ ճանաչում նույնիսկ։ Չեն էլ թակել դուռը։ Սա այն լռությունն է, որի մեջ մարդկայնության ճիչն է։ Եվ հենց այդ լուռ ճիչի մեջ […]
17:51 01.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը […]
17:36 01.02.2020
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ են կատարվել այն մասին, որ 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է՝ հայտնելով, որ իր որդու նկատմամբ գործադրվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այդ կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ քաղաքացին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն […]
17:30 01.02.2020
2019-ին Գյումրիի թանգարանները գրանցեցին այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանների պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է մշակութային այս կառույցների վերահսկողության խստացման: Քաղաքապետարանը թանգարաններում տեսախցիկներ է տեղադրել այցելուների հստակ թիվ ունենալու համար: Իսկ դեկտեմբերին ավագանին որոշում ընդունեց նաև մուտքավճարների փոփոխության մասին: Մուտքավճարները 100 դրամով ավելացել են, իսկ էքսկուրսիաները` էժանացել: Թանգարանների տնօրենները հաշվարկներ են կատարում, թե այցելուների թվով պայմանավորված, […]
17:20 01.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք […]
17:17 01.02.2020
Շարունակում ենք ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։ Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։ Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի […]
17:13 01.02.2020
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում «Բանանն անվնաս է» վերնագրով գրառում է կատարել` հայտնելով, որ կարանտինային հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում, բայց, չգիտես ինչու, ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել: «Բանանն անվնաս է !!! Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում […]
17:05 01.02.2020
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03.40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են եթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ: Մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:
16:58 01.02.2020
Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից: Ստորև ներկայացնենք Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունն ամբողջությամբ. «Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում […]
16:50 01.02.2020
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել «Հրայրը քայլում է առանց ձեռնափայտ» վերնագրով: Գրառման մեջ նշվում է. «Հրայրը 2015 թվականին ավտովթարի պատճառով ստացել է պոլիտրավմա՝ գլխուղեղային վնասվածք, ողնուղեղային ծանր վնասվածք՝ ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքով։ Բուժվել է եվրոպական տարբեր վերականգնողական կենտրոններում: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ընդունվել է բավական շատ արտահայտված մնացորդային երևույթներով։ Մեզ մոտ վերականգնողական […]
16:40 01.02.2020
«Հայոց մայրեր» հասարակական շարժման անդամների և Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժնի պետի միջև կոնֆլիկտային միջադեպ է տեղի ունեցել։ Շարժման անդամներից երկուսը՝ Հայկուհի Խաչատրյանը և Սյուզաննա Պատվականյանը, եկել են փաստաթղթեր պահանջելու, սակայն ՔԿԱԳ բաժնի պետ Անահիտ Ղուկասյանը պնդել է` դրանք պարունակում են անձնական տվյալներ: Կոնֆլիկտը հարթվել է, երբ Սյուզաննա Պատվականյանի փաստաբանն է միջամտել։ […]
16:33 01.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը: Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը՝ այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ընդգծեց. «Ես հետևել եմ Կապանում վարչապետի ելույթին: Վարչապետը հղում է կատարել մեղադրանքին, որից հետո միայն մեղադրանքի բովանդակության մասին խոսել»։
16:20 01.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ: Մասնավորապես, հերթական երկու գործարքների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումանսիրությամբ պարզվել է, որ ՀՀ […]
16:04 01.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց): Արագած-Արթիկ, Մարալիկ-Լանջիկ և Լանջիկ-Մաստարա (մառախուղ) ավտոճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» […]
16:01 01.02.2020
Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածությունը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ակնհայտ է համարում: ՍԴ-ից հնչող, իր ձևակերպմամբ, «քաղաքական գործչին բնորոշ ձևակերպումներից բացի», նա լարվածության մեկ այլ պատճառ էլ է նշում: «Դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմեն վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր մեթոդներով ու միջոցներով նրանց փորձում […]
15:27 01.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան կատարած արտագնա այցին հաջորդած ժամանցից: «Խմբակցության հերթական «պառակտումը»»,- տեսանյութին կից գրել է նա: Տեսանյութում իմքայլականները Կոմիտասի «Կաքավիկ»-ն են երգում: Պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում, իսկ գործընկերները նրան ձայնակցում են: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել […]
15:26 01.02.2020
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակներում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր հարցման պատասխանից: Վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), […]
15:17 01.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մամուլի հրապարակումներից մեկի առթիվ` ընդգծելով, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: «Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի […]
15:15 01.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցության սկզբում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար […]
15:02 01.02.2020
Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին, նշեց, որ հիմնական խոչընդոտը կապված է կազմավորման խնդիրների հետ. «Այսինքն՝ փորձառու քննիչների տեղափոխման կազմակերպում ու նրանց բարեվարքության ստուգում, նոր կադրերի ընտրություն ու նրանց բարեվարքության ստուգում, կարճ ուսումնական ծրագրերով նրանց պատրաստում ու վերապատրաստում»: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ խնդիրները կկարողանան հարթել: […]
15:00 01.02.2020
«Ալիք մեդիա»-ն տեղեկացնում է, որ Թբիլիսի է ժամանել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվել են Վրաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Շաբաթ առավոտյան պաշոտանյաներին Սբ․ Գևորգ եկեղեցում ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ […]
14:46 01.02.2020
Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Toledo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սամվել Մ., ծնված 1951 թ.) դուրս է եկել […]
14:41 01.02.2020
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել, որտեղ հայկական պատվիրակության անդամները դիմակներ են կրում: «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մա´հ կորոնավիրուսին»,- գրել է Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում:
13:59 01.02.2020
2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաև կանխիկացում իրականացրել բանկոմատներում: Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 […]
13:52 01.02.2020
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., […]
13:49 01.02.2020
Հայաստանը դրսևորում է կոռուպցիայի դեմ պայքարում բացառիկ քաղաքական կամք: Այդ մասին նշվեց «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և այլք: Արդյունավետ պայքարի համար մասնակիցները միայն քաղաքական կամքը բավարար չեն համարում: […]