15:30 02.02.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։ […]
14:20 02.02.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ դրել և զարգացրել են քրեական ենթամշակույթը: Տարիներ շարունակ այդ ենթամշակույթը զարգացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց, որպեսզի այդ ենթամշակույթը ծնի հարյուրապետ բորենիներին, որոնք ընտրություններ կկեղծեն, հարցեր կլուծեն, պետք եկած ժամանակ փոխարինեն պետությանը և օրենքը ՀՀ-ում: Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ […]
14:06 02.02.2020
Մահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։ Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչեւ հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։ Սակայն հունվարի 23-ին վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ եւ նրան կրկին […]
13:35 02.02.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ […]
13:10 02.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի […]
12:31 02.02.2020
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է […]
12:04 02.02.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց): Շիրակի […]
11:40 02.02.2020
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին news.am-ին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
11:31 02.02.2020
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր հավաքվել են Արմավիր֊Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Բողոքի վայր է ժամանել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զրուցել հարազատներից մի քանիսի հետ: Ինքնասպանության վարկածի իրական լինելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Տոնոյանն ասել էր, որ հավատալ չհավատալու խնդիր չկա: «Մինչև չապացուցվի, որ ինքնասպանություն է, […]
10:16 02.02.2020
Փետրվարի 1-ին ժամը 22:11-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan Fuga» (վարորդ՝ Արամ Տ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել […]
00:00 02.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը սպասվում […]
23:29 01.02.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ և կից գրել. «Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան» https://www.instagram.com/p/B8Bb-e9HarJ/?fbclid=IwAR0yIhn3_6KhF9bHeIfV9w9G89-P9YfqZWrgDNCu9FwX7W8zKbXv7e6H3WY
23:26 01.02.2020
Այսօր՝ փետրվարի 1-ին, Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին […]
23:14 01.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է, մառախուղ և մերկասառույց) բեռնատարների համար անցանելի […]
22:16 01.02.2020
Հնդկաստանի Բանգալոր, Ֆիլիպինների Մանիլա և Կոլումբիայի Բոգոտա քաղաքները գլխավորում են աշխարհի «խցանումաշատ» քաղաքների ցանկը: Այս մասին է վկայում TomTom ընկերության ուսումնասիրությունը: Աշխարհի ամենից ծանրաբեռնված քաղաքների տասնյակում են Հնդկաստանի Մումբաի, Պունա քաղաքները, ՌԴ մայրաքաղաք Մոսկվան, Պերուի մայրաքաղաք Լիման, Նյու Դեյլին (Հնդկաստան), Ստամբուլը (Թուրքիա), Ջակարտան (Ինդոնեզիա): Եվրոպայում ամենից շատ խցանումները հանդիպում են Մոսկվայում, Ստամբուլում, Կիևում, Բուխարեստում, Սանկտ […]
22:12 01.02.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող […]
21:54 01.02.2020
Կարգազանց վարորդները 2020-ի հունվարի 1-ից զրկվում են միավորներից։ Արդեն 138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից: Պատճառը ոչ սթափ վիճակում վարելն է: Ճանապարհային ոստիկանությունը այս թվերը պարբերաբար թարմացնում է: Զուգահեռ թարմանում են բալեր վաճառելու հայտարարությունները: Ի՞նչ ընթացակարգ է սպասվում վարորդական իրավունքից զրկված վարորդներին և ի՞նչ արժեն բալային միավորները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 01.02.2020
Փետրվարի 1-ին` ժամը 13:34-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացուն (Հարություն Փ., ծնված 1964 թ.) վրաերթի է […]
21:31 01.02.2020
Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե: Որո՞նք են կառույցի ձևավորման խնդիրներն ու արդյունավետ լուծումները: Այս և այլ հարցերի շուրջ քննարկում է ծավալվել: Նշվել է, որ կոմիտեի ստեղծման աշխատանքները պետք է կատարվեն «ոսկերչական մանրակրկտությամբ»՝ հանրության շրջանում վստահության ձևավորման անհրաժեշտությունից ելնելով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 01.02.2020
Փետրվարի 1-ինъ ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ` Հայկազ Բ., ծնված 1963 թ.) և «103» ծառայության «Ford» (վարորդ՝ Գագիկ […]
21:06 01.02.2020
Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի ժամկետները երկարացվեցին մինչև հուլիսի 1-ը: Սա անասնատերերի ու մսավաճառների բողոքների արդյունքն էր: Այս ժամկետում հանրապետությունում կառուցվելու են սպանդանոցներ, իսկ դրանք կառուցողներին կառավարությունն աջակցելու է սուբսիդավորվող վարկերով ու լիզինգային ծրագրերով: Ովքեր են պատրաստ սպանդանոցներ կառուցել Շիրակի մարզում: Այս մասին Շիրակի մարզպետարանում այսօր խոսել են պատրաստակամություն հայտնողներն ու մարզային իշխանության ներկայացուցիչները: Կառուցումից առաջ […]
20:56 01.02.2020
Վերջին օրերին Հանրային խորհրդին տարբեր առաջարկներով, խնդիրներով ու նախագծերով դիմող քաղաքացիների մեծ հոսքը ցույց տվեց, որ կառույցի գործունեության, ներկայացվող հետաքրքիր առաջարկներին ընթացք տալու արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է, որպեսզի Հանրային խորհրդում բոլոր 15 հանձնաժողովներն ու ՀԽ անդամները ունենան ընդունելության օրեր։ Այս մասին տեղեկացնում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Թերևս դա կնպաստի, […]
20:34 01.02.2020
Բժշկական հսկողություն է սահմանված Շիրակի մարզի այն բնակիչների նկատմամբ, որոնք վերադարձել են այնպիսի երկրներից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը: Ըստ նրա` Գյումրիում Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադարձել են ռիսկային երկրներից, պոլիկլինիկաներում հսկողություն է իրականացվում: Հսկողությունը տևելու է 14-15 օր, […]
20:23 01.02.2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային […]
20:17 01.02.2020
Գյումրիի փողոցներում առավոտվանից ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքներ են տարվել: Իսկ դրանք քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների համար կհեշտանան՝ ի հաշիվ նոր տեխնիկայի, որը քաղաքապետարանը ձեռք է բերել սուբվենցիոն ծրագրերով: Անցած տարեվերջին կոմունալ ծառայության պարկը համալրվել էր 2 միավոր տեխնիկայով, իսկ այսօր Գյումրի են հասել սուբվենցիոն հատկացումներով ձեռք բերված 11 մեքենաները, որոնցից 7-ը աղբատարներ են, իսկ […]
20:11 01.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նշում ենք Աննայի ծննդյան օրը»։
20:00 01.02.2020
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ […]
19:36 01.02.2020
Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է ևս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հունվարի գնումների ծավալը այսպիսով դարձավ 37.8 միլիոն դոլար: Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է և վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»,- գրել […]
19:16 01.02.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից: Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջնորդությունը և […]
19:11 01.02.2020
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ձյունիկ Աղաջանյանին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- նշված է […]