TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Սպիտակ մազերիցդ ամաչի´, գետինը մտնես». բողոքի ակցիա իրականացնող մայրերն անպատվեցին Ռազմիկ Աբրահամյանին

15:50 03.02.2020

Նախկին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով դատական նիստի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել նաև այն մայրերը, որոնք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները չեն մահացել և իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից: Նրանք պահանջում են ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին: «1998թ. ծննդաբերել եմ տղայիս, իմ առաջին երեխան էր: 7 օր ապրելուց հետո ինձ […]

̰
Հայթաղում մահացած զինծառայողի համար բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է. News.am

15:44 03.02.2020

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երեկ բողոքի ակցիա իրականացրին Արմավիր-Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

̰
ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

15:21 03.02.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների […]

̰
Գեորգի Մարգվելաշվիլին` հայ-վրացական հարաբերությունների մասին

15:16 03.02.2020

«Ալիք Մեդիային» տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է հայ-վրացական դարավոր բարեկամությանը, խոսել երկու ժողովուրդների բարեկամության, ճակատագրի նմանության ու տարբերության մասին: «Անգամ զարգացման տարբեր ուղիներ ընտրելու պայմաններում մեր եղբայրական հարաբերությունների վրա դա ազդեցություն չի կարող ունենալ»,- ասել է նա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է ՊԵԿ-ը կարևորել ՀԿ-ներում ներգրավված կամավորների մասին ինֆորմացիան. ընդդիմությունը դեմ է նոր նախագծին

14:50 03.02.2020

ՀԿ-ների մասին օրենքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է ուղղել ՊԵԿ ներկայացուցչին նրանց ներկայացրած նախագծի այն կետի վերաբերյալ, որը վերաբերում էր կամավորների մասին հաշվետվությանը: «Նախագծի չորրորդ կետով նշվում է, որ աշխատողների այն թիվը կամ կամավորների, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, պետք է հաշվետու լինեն, ինչպես գիտեք Հայաստանում չկա […]

̰
Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով հաջորդ նիստին կխոսեն վկաները

14:41 03.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը, որով ներգրավված է նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Դատարանն այս նիստին շարունակել է հետազոտել գործով ապացույցները, ինչն անավարտ էր մնացել նախորդ նիստին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստին կլսի գործով ներգրավված 3 վկաներին: Դատական նիստին ներկայացվեց տեսանյութ, որում քննիչները […]

̰
Միակ ցանկությունս այն է, որ երբեք ձեզանից որևէ մեկին չհիասթափեցնեմ. Աննա Հակոբյան

14:35 03.02.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ծննդյան օրվա կապակցությամբ իրեն ուղղված բարեմաղթանքներին: «Սիրելի ժողովուրդ, հարազատներ, շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների, ջերմ խոսքերի, մաղթանքների և գնահատականների համար: Աշխարհում ավելի թանկ բան չկա, և ես ինձ իսկապես օրհնված եմ զգում, ու միակ ցանկությունս այն է, որ երբեք, երբեք ձեզանից որևէ մեկին չհիասթափեցնեմ»,- գրել է […]

̰
Քննարկում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի վերաբերյալ

14:07 03.02.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգային հիմնական հարցը բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի քննարկումն էր: Քննարկվել են […]

̰
Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը. Մաշալյան

14:00 03.02.2020

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Ermenihaber-ը: Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և […]

̰
Խմբակցությունն անհրաժեշտ է համարել հրավիրել արտահերթ նիստ. Լիլիթ Մակունց

13:59 03.02.2020

ՍԴ-ն խորը լեգիտիմության դեֆիցիտ ունի, և ՀՀ քաղաքացիները խնդիրը կարգավորելու պահանջ են դնում, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ խմբակցությունն անհրաժեշտ է համարել հրավիրել արտահերթ նիստ:

̰
Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծում ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար

13:50 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝ 1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն […]

̰
Կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը. ՀՀ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Aysor.am

13:44 03.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ – Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն […]

̰
ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանությունը տնտեսել է խոշոր դրամական միջոցներ

13:42 03.02.2020

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: ՀՀ ոստիկանության կողմից ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման […]

̰
Ամուսինները պարտադրել են մուրացկաններին իրենց տրամադրել հայթայթած գումարները

13:32 03.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում […]

̰
Ի՞նչ փոփոխություններ է նախատեսում ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագիծը

13:04 03.02.2020

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀԿ-ների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հասանելի դարձնել ՀԿ-ների գործունեության մանրամասները` սկսած գործառույթներից մինչև ծախսեր ու հանրային դրամական միջոցների օգտագործման ուղղություններ: Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա իր զեկույցում ներկայացրել է. «Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և […]

̰
3000 դոլար՝ 100 դոլարանոց թղթադրամներով. Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով նիստի ժամանակ տեսանյութ ներկայացվեց

12:58 03.02.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը: Այս քրեական գործով անցնում է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ Դատական այս նիստի ժամանակ շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Նիստը դռնփակ է, ապացույցների հետազոտմանը կհաջորդի վկաների հարցաքննությունը: Իբրև ապացույց ներկայացվել է տեսանյութը, որում […]

̰
Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին տրամադրել է կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ

12:45 03.02.2020

Роспотребнадзор-ը ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրներին փոխանցել է նոր կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման միջոցներ: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը: Հաղորդվում է, որ փետրվարի 1-ին և 2-ին ռուսական թեստերն ուղարկվել են Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Տաջիկստան: Շուտով դրանք կուղարկվեն նաև Ղրղզստան և Տաջիկստան: Հիշեցնենք` չինական իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Ավելի […]

̰
Դատարանն ավարտեց դատախազության բողոքի քննությունը․ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

12:38 03.02.2020

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի նկատմամբ, ուստի դատարանի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը […]

̰
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբանական խումբ

12:26 03.02.2020

Այսօր տեղի կունենա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի գործով վերաքննիչ դատը: Նիստից առաջ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է: Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ կալանքի տակ գտնվելու 7 ամիսներին Գագիկ Խաչատրյանն առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման է ենթարկվել։ Խաչատրյանը, ըստ փաստաբանների, Գերմանիայում հետվիրահատական […]

̰
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը նոր ղեկավար ունի

12:08 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովակիմ Պողոսյանն ազատվել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Հովակիմ Պոդոսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման […]

̰
Բագրատ Բադալյանն ազատվել է պաշտոնից

12:06 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Հանդիպում՝ Հայաստանի և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև գործակցության շրջանակներում

11:47 03.02.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ կից հետևյալ գրառմամբ. «Գիտեի՞ք որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև գործակցությունը մեկնարկել է 2003թ․-ին։ Օրերս Հայաստանում էր Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելին, որը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը»։

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

11:46 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար

11:42 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Արման Խոջոյանի կենսագրությունը՝ ստորև:

̰
Անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին

11:21 03.02.2020

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: […]

̰
«Աստված օգնական բոլոր երեխաներին» ապակենկարի գունազարդումը սկսել է Աննա Հակոբյանը

11:18 03.02.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած «Աստված օգնական բոլոր երեխաներին» խորագրով ապակենկարն է, որը գունազարդելու առաջին գույնը ինձ էր վստահված։ Ընտրել եմ դեղին գույնը՝ ի նշան արևի, ջերմության ու պայծառության։ Ապակենկարը շարունակելու են գունազարդել քաղցկեղ ունեցող մեր բալիկները, և գունեղ կտավը մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես […]

̰
Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 8-ին

11:11 03.02.2020

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական Թեմից: Տոնական օրը պատարագ կմատուցվի Սրբի անունը կրող եկեղեցիներում, Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ եկեղեցի կբերվեն Սրբի մասունքակիր աջը և 17-րդ դարում […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Ձորաղբյուրի գերեզմանատանը տարածքներ հատկացնելու համար խոշոր գումարների հափշտակության ու կաշառք ստանալու դեպք

10:46 03.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

10:28 03.02.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Գլխավոր դատախազության բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը հանձնվել են պաշտպանական կողմին։ Հիշեցնենք՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, սակայն քննիչը մերժել էր: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին […]

̰
Զենք արտադրող Orsis ընկերության պաշտպանի հայցով նոր քրեական գործ է հարուցվել․ RIA

10:14 03.02.2020

Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է ռուսական Orsis ռազմարդյունաբերական ընկերության շահերը ներկայացնող պաշտպանի գործունեությանը խոչընդոտելուն։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է սեփական աղբյուրը։ Ընկերությունը, հիշեցնենք, մասնակցել էր զենքի մատակարարման մրցույթի, որն ավելի ուշ չեղարկվել էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ընկերությունն էլ այդ ժամանակ ներառվել էր «սև ցուցակում»։ Այս ամենի առնչությամբ […]

̰
BACK_TO_TOP